Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թողարկում է «Երևան» ստուդիան։ Տես նաև «Հայկ», Օպերատորական արվեստ, Կինոգիտություն հոդվածները։

Գրկ․ Զարբահանալյան Գ․, Պատմություն հայկական դպրության, Վնտ․, 1895։ Մնացականյան Ա․, Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Ե․, 1956։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 2, 3, 4, Ե․, 1967_70։ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուրգիայի պատմություն, հ․ 1, 2, Ե․, 1959, 1964։ Մկրյան Մ․, Հայ հին գրականության պատմություն (V_X դդ․), Ե․, 1976։ Հայ նոր գրականության պատմություն, հ․ 1_5, Ե․, 1962_79։ Օշական Հ․, Համապատկեր արևմտահայ գրականության, հ․ 1_6, Բեյրութ, 1945_66։ Կարինյան Ա․, Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ․ 1, 2, Ե․, 1956, 1960։ Սովետահայ գրականության տարեգրություն (հ․ 1, 2), Ե․, 1957, 1977։ Սովետահայ գրականության պատմություն, հ․ 1, 2, Ե․, 1961, 1965։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․], 1_2, Ե․, 1942_1948։ Ակնարկ հայ-ճարտարապետության պատմության, Ե․, 1964։ Հարությունյան Վ․, Հայկական ճարտարապետության պատմություն, Ե․, 1992։ Խանզադյան Է․, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ․թ․ա․ III հազարամյակում, Ե․, 1967։ Կարախանյան Գ․, Սաֆյան Պ․, Առաքելյան Բ․, Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության (մ․թ․ա․ I _ մ․թ․ III դդ․), Ե․, 1976։ Ազարյան Լ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII_XIII դդ․, Ե․, 1964։ Հայկական մանրանկարչություն (Ալբոմ), Վնտ․, 1966։ Հայկական մանրանկարչություն (Ալբոմ), Ե․, 1967։ Հովսեփյան Գ․, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ․ 1,2, Ե․, 1983, 1987։ Տեր-Ներսեսյան Ս․, Հայ արվեստը միջնադարում, Ե․, 1975։ Ազարյան Լ․, Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Ե․, 1975։ Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, հ․ 1_4, Ե․, 1971_88։ Շահվերդյան Ա․, Հայ երաժշտության պատմության ակնարկներ․ XIX_XX դդ․, Ե․, 1959։ Ակնարկ հայ երաժշտության պատմության, Ե․, 1963։ Բարսամյան Ա․, Հարությունյան Մ․, Հայ երաժշտության պատմություն, Ե․, 1968։ Մուրադյան Մ․, Հայ երաժշտությունը XIX դարում և XX դարասկզբում, Ե․, 1970։ Սովետական Հայաստանի երաժշտությունը (հոդվածների ժող․), Ե․, 1973։ Լեվոնյան Գ․, Թատրոնը Հին Հայաստանում, Ե․, 1941։ Զարյան Ռ․, Թատերական դիմանկարներ, Ե․, 1956։ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուրգիայի պատմություն, հ․ 1_2, Ե․, 1959_64։ Հարությունյան Բ․, Սովետահայ թատրոնի տարեգրություն, հ․ 1,2, Ե․, 1961, 1969։ Նույնի, XIX_XX դարերի հայ թատրոնի տարեգրություն, հ․ 1_3, Ե․, 1980_81։ Նույնի, Հայ սովետական թատրոն, Ե․, 1985։ Հախվերդյան Լ․, Հայ թատրոնի պատմություն, Ե․, 1980։ Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1_3, Ե․, 1962_75։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Հովհաննիսյան Հ․, Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Ե․, 1978։ Նույնի, Հայ թատրոնի պատմություն․ XIX դ․, Ե․, 1996։ Դզնունի Դ․, Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության, Ե․, 1961։ Հայկական կինոարվեստը․ հոդվածների ժող․ (հ․ 1,2), Ե․, 1958, 1960։ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 50 տարում, Ե․, 1994։ ՁՌՐՈՓÿվ թ․Ը․, ԽցսՖՑցՐՈ ՊՐպՉվպռ ԸՐՎպվՌՌ VI Չ․ ՊՏ վ․ֆ․ – III Չ․ վ․ֆ․, ժ․, 1988; ԽցսՖՑցՐՈ ՐՈվվպՒպՏՊՈսՖվՏռ ԸՐՎպվՌՌ (IV–VII ՉՉ․), ժ․, 1980; ԽցսՖՑցՐվՏպ րՑՐՏՌՑպսՖրՑՉՏ Չ հՏՉպՑրՍՏռ ԸՐՎպվՌՌ (1920–1940 չչ), ԺՏՍցՎպվՑօ Ռ ՎՈՑպՐՌՈսօ․ “ԹպրՑվՌՍ ՈՐւՌՉՏՉ ԸՐՎպվՌՌ”, 2(39), ժ․, 1974; ՁՏՍՈՐրՍՌռ ծ․, ԸՐւՌՑպՍՑցՐՈ ԸՐՎպվՌՌ IV–XIV ՉՉ․, ժ․, 1961; թՐՌչՏՐÿվ Ը․, ՁՏՉՎՈրÿվ Ծ․, ԸՐւՌՑպՍՑցՐՈ հՏՉպՑրՍՏռ ԸՐՎպվՌՌ, Ծ․, 1986; ԺցՐվՏՉՏ խ․, ԿփպՐՍՌ ՌջՏոՐՈջՌՑպսՖվՏչՏ ՌրՍցրրՑՉՈ րՐպՊվպՉպՍՏՉՏռ ԸՐՎպվՌՌ, Ծ․, 1979; ԸռՉՈջÿվ Ծ․, ԼջՎՈռսՏՉՈ Ձ․, ԼրՍցրրՑՉՏ ԸՐՎպվՌՌ, Ծ․, 1962; ԿփպՐՍՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ՈՐՎÿվրՍՏչՏ ՌջՏոՐՈջՌՑպսՖվՏչՏ ՌրՍցրրՑՉՈ, ժ․, 1979; ՁՌչՐՈվՏՉ թ․, ԸՐՎÿվրՍՌռ ՎցջօՍՈսՖվօռ ՑպՈՑՐ, Ց․ 1–4, ժ․, 1956–89; խՌրՌՓÿվ հ․, հՑՈՐՌվվօպ տսÿրՍՌ Ռ ՑպՈՑՐՈսՖվօպ տՐպՊրՑՈՉսպվՌÿ ՈՐՎÿվրՍՏչՏ վՈՐՏՊՈ, Ց․ 1–6, ժ․, 1958–72; թՏÿվ թ․, 2000 սպՑ ՈՐՎÿվրՍՏչՏ ՑպՈՑՐՈ, Ց․ 1–2, Ծ․, 1952․


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ (ՀՀՊԹ)։ Հիմնվել է 1921-ին, Երևանում։ Ունեցել է ավելի քան 56 հզ․ ցուցանմուշ, որից հիմն․ ֆոնդում՝ ավելի քան 21 հզ․։ Թանգարանում կազմակերպվել են հանդիպումներ պատերազմի և աշխատանքի վետերանների, հերոսների, մշակույթի և գիտության գործիչների հետ, գործել են ակումբներ, կազմակերպվել թեմատիկ և շրջիկ ցուցահանդեսներ՝ նվիրված պատմ․ կարևոր իրադարձություններին։ 1991-ի մարտի 1-ից, ՀՀ Նախարարների խորհրդի և ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ (19 փետրվարի 1991 թ․), միացել է Հայաստանի պատմության պետական թանգարանին։


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆ», քաղաքական, հասարակական, գրական թերթ։ Հայ ռամկավար կուս-յան Հայաստանի խորհրդի օրգան։ Լույս է տեսել Երևանում, 1919_20-ին, սկզբում՝ շաբաթը երեք անգամ, 1920-ի ապրիլի 4-ից՝ շաբաթը չորս անգամ, 1920-ի հունիսի 17-ից՝ օրաթերթ։ Համարվել է 1919-ին Երևանում վերահրատարակված «Վան-Տոսպ» շաբաթաթերթի շարունակությունը։ Խմբագիր՝ Ա․Դարբինյան, 1920-ի սեպտ․ 19-ից՝ խմբագր․ մարմին։ Լուսաբանել է ներքին և արտաքին քաղ․ խնդիրների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Լայնորեն անդրադարձել է Փարիզում անցկացվող հաշտության բանակցություններին, հատկապես ազգ․ պատվիրակությունների գործունեությանը։ Մեծ տեղ է հատկացրել արևմտահայ գաղթականության առօրյա խնդիրներին։ Պարբերաբար հրատարակել է արձակ և չափածո գեղ․ գործեր։ Փակվել է Հայաստանում խորհրդ․ կարգեր հաստատվելուց հետո։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ պետական (ՀՊՃՀ), մինչև 1991-ի նոյեմբ․ 29-ը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Հիմնադրվել էր 1933-ի մարտի 1-ին՝ շին․ (կազմակերպվել էր 1930-ին, ԵՊՀ-ի տեխ․ ֆակ-ի հիման վրա) և քիմիատեխնոլոգ․ (կազմակերպվել էր 1933-ին, ԵՊՀ-ի տեխ․ ֆակ-ի հիման վրա) ինստ-ների միավորմամբ։ Հիմնադրման տարում ուներ 2 ֆակ․՝ շին․ և քիմ․, 654 ուսանող, 92 դասախոս։ 1998_99-ին ուներ 11 դեպարտամենտ, 47 սեկտոր, 4600 ուսանող, 850 դասախոս (այդ թվում՝ 9 ՀՀ ԳԱԱ ակադ․, 58 դ-ր)։ Համալսարանում (1992-ից) իրականացվում