սանգներ, իսկ միջնային զանգվածի բեկորազատումով՝ հրաբխ․ սարավանդներ, լեռնավահաններ։ Արտաքին բեկորների առավելագույն մոտեցման շրջանում (Անտիտավրոս-Անտիպոնտոս) ստեղծվել է խիստ ճնշված, իզոկլինալ-հովհարաձև կառուցվածքների բարդ համակարգ, որը շարունակվում է մինչև Ներքին Տավրոսի արլ․ մասից տարարձակվող լեռնաճյուղերը։ Արտաքին կամ օղակող շղթաները բաղկացած են գերազանցապես պալեոգենի կրաքարային, կավաավազաքարային և հրաբխածին տուֆապորֆիրիտային հզոր շերտախմբերից և գրանիտային ներժայթուքներից, որոնց բնորոշ են պարզ ծալքերը։ Տիրապետում են նաև թեփուկա-վրաշարժային կամ ալպյան տիպի շարժային կառուցվածքները։ Նորագույն տեկտոնական պլիոցեն-չորրորդ․ փուլում խորքային բեկվածքների ակտիվացման հետևանքով ստեղծվել են հրաբխականության բարենպաստ պայմաններ։ Արտաժայթքումների (պիրոկլաստներ, լավաներ) տակ են մնացել Ներքին Տավրոսի և Փոքր Կովկասի քայքայված և տեղատարված ցածրադիր հատվածները, իջվածք-գոգհովիտները։ Ստեղծվել է Հայկ․ հրաբխ․ բարձրավանդակի սարավանդալեռնավահանային ռելիեֆի ուրվագիծը (մոտ 100 հզ․ կմ)։ Պլիոցեն-չորրորդ․ տեկտոն․ շարժումներով կազմավորվել են տեկտոնահրաբխ․ լ-վահաններ (Բյուրակն, Ծաղկանց, Արագած, Գեղամա ևն), առաջացել բազմաթիվ կենտր․ տիպի հրաբուխներ, որոնց լավահոսքերը լցվել են Հայկ․ հրաբխ․ բարձրավանդակը մասնատող գետահովիտները։ Չորրորդականում լեռների բարձրադիր մասերը (3000 մ) սառցապատվել են։ Սառցադաշտերի լեզվակներն իջել են մինչև շրջակա գոգհովիտները։ Հ․լ․ ենթարկվել է Ռիսսի (ծածկութային) և Վյուրմի (հովտային) սառցապատումների։ Սառցադաշտերի հալոցքից առաջացել են լճային ավազաններ՝ Արարատյան, Սևանի, Շիրակի, Էրզրումի, Բասենի, Արդահանի։ Հ․լ-ի խորքային բեկվածքների՝ լայնակի տեղադրված խզումների հպման կարերի և դրանց հարող բազմաստիճան գրաբենների, հատվածներում կենտրոնացած են ակտիվ սեյսմիկ օջախները՝ Անթաքյա-Մարաշ (Կիլիկյան Տավրոսում), Երզնկա (Անտիտավրոսում), Էրզրում, Ալաշկերտ, Խնուս և Վարտո (Ներքին Տավրոսում), Ներքին Տավրոսից արլ․, հս-արլ․, հվ․ ձգվող լեռնաճյուղերում՝ Հայկ․ պար, Ակորի, Դվին, Իգդիր, Թորթում, Անի, Տեկորի, Հայոց ձոր, Զանգեզուր։ Հ․լ-ում կան նավթի (Ռամանդաղ), քարածխի (Զոնգուլդակ), գորշ ածխի (Խնուս, Աղդաղ, Ջաջուռ, Դիլիջան), երկաթի (Դիվրիգի, Կապուտան), պղնձի (Էրգանի, Ալավերդի, Կապան), մոլիբդենի (Քաջարան, Ագարակ, Դաստակերտ), բազմամետաղների (Արդվին, Գյումուշխանե, Մեղրու կիրճ, Սոթք), շինանյութերի՝ բազալտ, տուֆ, գրանիտ, պեմզա, պեռլիտ, մարմար (Անի, Արթիկ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր ևն), բենտոնիտային կավերի (Նոյեմբերյան, Սարիգյուղ ևն) հանքավայրեր, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր (Արարատ, Արզնի, Բջնի, Դիլիջան, Հանքավան, Ջերմուկ, Սևան ևն)։
Կլիման․ Հ․լ-ին բնորոշ են կլիմայի բարձունքային գոտիականության տիպերը։ Հ․լ․ գտնվում է մերձարևադարձային զոնայի հս․ լայնություններում։ Արեվափայլքի միջին տարեկան տևողությունը 1600_2800 ժ է, անարև օրերի թիվը՝ 15_80։ Հունվ․ միջին ջերմաստիճանը -4օC-ից -15օC է (նվազագույնը՝ մինչև -46օC, Կարս), հուլիսինը՝ 4օC-ից 28օC (առավելագույնը՝ մինչև 45օC)։ Տարվա ցուրտ կեսին լեռնաշխարհի վրա ձևավորվող Կարսի անտիցիկլոնի օդային հոսանքները ուղղվում են դեպի շրջակա ծովերը, ամռանը՝ ընդհակառակը՝ ծովերից դեպի ցամաք։ Ձմռանը գոգավորություններում գերակշռում են թույլ քամիներով եղանակները։ Քամու առավելագույն արագություն դիտվում է լեռնանցքներում և բարձրլեռնային գոտում (7_8 մ/վ)։ Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիները (մինչև 15_20 մ/վ)։ Տարեկան տեղումները Պոնտական և Տավրոս լեռների արտաքին լանջերին 1000_3000 մմ են, միջլեռնային իջվածքների ցածրադիր և նախալեռնային մասերում (Միջինարաքսյան գոգավորություն)՝ 200_300 մմ։ Ըստ բարձրության ավելանում են տեղումները։ Միջին բարձրության և բարձրադիր գոտիներում ձևավորվում է հաստատուն ձնածածկույթ։ Ցածրադիր գոտում ձնածածկույթով օրերի թիվը մինչև 10 է, բարձրադիր գոտում՝ ավելի քան 150։ Ձյան շերտի հաստությունը, համապատասխանաբար 5 սմ _ 2 մ է։ Հավերժական ձյան սահմանը գտնվում է ավելի քան 4200 մ բարձրության վրա։ Առավելագույն տեղումներ դիտվում են գարնան երկրորդ կեսին։ Պոնտական լեռների ծովահայաց լանջերին կլիման խոնավ մերձարևադարձային է, ներքին շրջանների գոգհովիտների ցածրադիր և նախալեռնային մասերում, մինչև 1000_1200 մ բարձր-ները՝ չոր մերձարևադարձային։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 12օC-ից 14օC է, հունվ․՝ 1օC-ից -5օC (նվազագույնը՝ -35օC), հու