Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նային և ալպյան բուսականությունը։

Կենդանական աշխարհը․ Հ․լ-ի կենդ․ աշխարհը հարուստ ու բազմազան է և պատկանում է պալեոարկտիկ․ մարզի միջերկրածովյան ենթամարզին։ Հանդիպում են կովկասյան անտառային, իրան․ չորասեր և Հ․լ-ի տափաստանային կենդանիներ, վայրի ոչխար, բեզոարյան այծ, գորշ արջ, գայլ, շնագայլ, բորենի, պարսկ․ սկյուռ ևն։ Բազմատեսակ են թռչունները (կովկասյան ցախաքլոր, աղավնիներ, արծիվ ևն)։ Սողուններից բնորոշ են հայկ․ իժը, գյուրզան, վիշապը ևն։ Տարածված են միջատները, մորեխները, սարդանմանները։ Գետերը և լճերը հարուստ են ձկներով։

Լանդշաֆտները․ Հ․լ-ին բնորոշ է բարձունքային գոտիականությունը։ Պոնտական լեռների ծովահայաց լանջերին ձևավորվել են խոնավ մերձարևադարձային, 1200_1400 մ բարձր-ներում՝ անապատային և կիսաանապատային (Միջինարաքսյան գոգավորություն), 2500 մ բարձր-ներում (Աբաղայի, Բայազետի, Բասենի, Երզնկայի, Էրզրումի, Շիրակի դաշտեր)՝ լեռնատափաստանային, 2500_ 4000 մ բարձր-ներում՝ ենթալպյան և ալպյան, 4000_4200 մ բարձր-ներում՝ մերձձնային լանդշաֆտները։ 4400 մ-ից բարձր կայուն ձնածածկույթ է։

Քարտեզը տես 128-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ․ Լիսիցյան Ս․Դ․, ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե․, 1940։ Պաֆենհոլց Կ․Ն․, Հայաստանի և Փոքր Կովկասի նրան կից մասերի գեոլոգիական ակնարկը, Ե․, 1947։ Հայկական ՍՍՀ աշխարհագրություն, Ե․, 1971։ Էդիլյան Ռ․Ս․, Փարսադանյան Ի․Ռ․, Մելքոնյան Կ․Գ․, Հայկական ՍՍՀ հողերի կարգաբանումը, «Գյուղատնտեսական գիտությունների տեղեկագիր», դ 11, Ե․, 1975։ Հայկական ՍՍՀ ջրագրությունը, Ե․, 1981։ Հայկական ՍՍՀ գեոմորֆոլոգիան, Ե․, 1986։ ըՈչՊՈրՈՐÿվ Ը․ը․, ԽսՌՎՈՑ ԸՐՎÿվրՍՏռ հհՀ, ժ․, 1958; թպՏսՏչՌÿ ԸՐՎÿվրՍՏռ հհՀ, Ց․ I, թպՏՎՏՐՒՏսՏչՌÿ, ժ․, 1962; ըՈսՖÿվ հ․կ․, հՑՐցՍՑցՐվՈÿ չպՏՎՏՐՒՏսՏչՌÿ ԸՐՎÿվրՍՏչՏ վՈչՏՐՖÿ Ռ ՏՍՈռՎսÿ՚քՌւ ՏոսՈրՑպռ, ժ․, 1969; կՏփՉօ ԸՐՎÿվրՍՏռ հհՀ, ժ․, 1976; իՏչՐՈոÿվ խ․ծ․, ԿՐՏչՐՈՒՌÿ ԸՐՎÿվրՍՏչՏ վՈչՏՐՖÿ, ժ․, 1979; ՂՌջՌփպրՍՈÿ չպՏչՐՈՒՌÿ իՈՍՈՉՍՈջՖÿ, տՏՊ ՐպՊ․ թ․Խ․ թՈոՐՌպսÿվ, ժ․, 1986․


ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՀԽՍՀ), հիմնվել է 1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920-ի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

1922-ի դեկտ․ 30-ից մինչև 1990-ի օգոստ․ 23-ը ՀԽՍՀ գտնվել է ԽՍՀՄ կազմում։ 1990-ի օգոստ․ 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն ՀԽՍՀ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐ, ստեղծվել են 1826_28-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, Թիֆլիսում, Ներսես Ե Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի նախաձեռնությամբ՝ ռուսական բանակի Կովկասյան կորպուսի ռազմական գործողություններին աջակցելու նպատակով։ Կոչվել են նաև կամավորական գնդեր։ Ռուս․ բանակի գլխ․ շտաբում մշակվել և հաստատվել էր 34 հոդվածից բաղկացած հատուկ «Առաջադրություն», որում տրված էին գումարտակների կազմակերպական ձևերը, զորայինների սպառազինության, ծառայության կարգի և զինվոր․ կարգապահության կանոնները։ Գումարտակների կազմակերպման լուրը հայերն ընդունել են խանդավառությամբ։ 1827-ի մարտի 30-ի զորահանդեսին զինվորագրվել է 214 կամավոր։ Ղարաբաղում կազմակերպվել է նաև առանձին հեծյալ ջոկատ։ 1827-ի մայիսի 15-ին Թիֆլիսում Ս․Գևորգ վանքի գավթում կայացել է կամավորների երդման արարողությունը, առաջին գումարտակին հանձնվել է հատուկ զինադրոշ։ 1827-ի մայիսի 17-ին հայ կամավորների 1-ին գումարտակը (117 մարդ) շտաբս-կապիտան Սմբատյանի (Սումբատով) հրամանատարությամբ մեկնել է Էջմիածին, հունիսի 2-ին մեկնել է 2-րդը (100 մարդ), օգոստ․ 21-ին՝ 3-րդը (67 մարդ)։ Թիֆլիսից Երևան ճանապարհին գումարտակները համալրվել են հայ երիտասարդներով։ 1827-ին Հ․կ․գ․ մասնակցել են Օշականի ճակատամարտին, Սարդարապատի, Եր