Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տական մանկավարժական ինստիտուտի 50 տարին (1922-72), Ե․, 1972։


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶ, վարչական միավոր Ռուսաստանի կայսրության կազմում 1828-40-ին։ Ստեղծվել է Նիկոլայ I ցարի 1828-ի մարտի 21-ի հրամանագրով, Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (10․2․1828) հետո։ Հ․մ-ի մեջ մտել են Արլ․ Հայաստանի որոշ տարածքներ՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը, որոնք Ռուսաստանը նվաճել էր 1826-1828-ի ռուս-պարսկ․ պատերազմի հետևանքով։ Կենտրոնը՝ Երևան ք․։ Արլ․ Հայաստանի մյուս տարածքները մտել են վարչ․ այլ միավորների մեջ։

Հ․մ․ նախապես բաժանվել է Երևանի, Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի, 1833-ի վարչ․ բաժանմամբ Երևանի գավառը բաժանվել է Երևանի, Շարուրի, Սուրմալուի և Սարդարապատի օկրուգների, իսկ Նախիջևանի գավառը և Օրդուբադի օկրուգը պահպանվել են։

Հ․մ․ կառավարել է մարզային վարչությունը, որի կազմում էին երկու ռուս զինվորական, հայ և մահմեդ․ բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանս․, տնտ․ ու դատ․ գործերը։ Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։ 1830-38-ին Հ․մ-ի պետն էր հայազգի իշխան, ռազմ․ գործիչ Բ․Բեհբութովը։

Հ․մ-ի ստեղծումը ժամանակավոր միջոցառում էր ամբողջ Այսրկովկասում վարչ․ լայն վերափոխումների անցկացման նախօրեին։ 1840-ի ապրիլի 10-ի հրամանագրով, Այսրկովկասի վարչ․ նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթ․ նահանգը և Կասպիական մարզը։ Հ․մ․, որի տարածքը մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ, դադարեց գոյություն ունենալ։ Հ․մ-ի վերացումով խորտակվեցին հայկ․ ինքնավարության վերաբերյալ հայ հաս-քաղ․ գործիչների պատրանքները։

Գրկ․ Երիցյան Ա․, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 2, Թ․, 1895։ Шопен И․, Исторический памятник состояния Армянской области в эпоху присоеденения ее к Российской империи, СПБ, 1852․


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ Ա․Մյասնիկյանի անվան, հիմնվել է 1921-ին, Երևանում, ռազմահեղափոխական խորհրդի հրամանով, որպես հրամանատարական դասընթացներ։ Ուներ հետևակի, հեծելազորի, հրետանու, ինժ․, ուս-տնտ․ բաժիններ։ Դրա հիման վրա 1923-ին ստեղծվել է Հայկ․ հրամանատարական դպրոցը։ 1924-ին վերանվանվել է Բանվորագյուղաց․ կարմիր բանակի հայկ․ միացյալ դպրոց, հոկտեմբերին՝ Հ․մ․ռ․դ․, 1925-ի մարտից՝ Ա․Մյասնիկյանի անվ․։ Դպրոցի առաջին պետն էր Գ․Տեր-Օհանյանը, զին․ կոմիսարը՝ Ա․Շահազիզյանը, ապա՝ Ա․Գրիգորյանը։ Ռազմ․ առարկաներից բացի սահմանված էր հանրակրթ․ առարկաների համակարգված ուսուցում։ Դասավանդել են Խ․Կանայանը, Խ․Սարգսյանը, Բ․Խոջանեթյանը, Լ․Վարդունին, Գ․Թումանյանը, ռազմագիտ․ առարկաները՝ Տ․Առաքելյանը, Հ․Մկրտչյանը, Ա․Սարգսյանը, Պ․Աթայանը, գեն․ Ք․Արարատովը, Լ․Սահակյանը, Բ․Առուշանյանը և ուր․։ Առաջին շրջանավարտներ դպրոցը տվել է 1923-ին։ Սովորողների թիվը՝ մոտ 500։ Շրջանավարտներից են ապագա մարշալ Հ․Բաբաջանյանը, գեն-ներ Ա․Կարապետյանը, Ա․Ղազարյանը, գնդապետներ Լ․Դարբինյանը, Գ․Միքայելյանը, փոխգնդապետ Թ․ Եղիազարյանը, մայոր Հ․Բաբայանը (բոլորն էլ՝ Խորհրդային Միության հերոսներ), գեն-ներ Հ․Գևորգյանը, Գ․Տեր-Գասպարյանը, Ե․Սաֆարյանը, գնդապետներ Հ․Մեհրաբյանը, Ս․Զաքյանը, Գ․Սահակյանը և ուր․։ 1927-ին ազգ․ հանրապետություններում գործող հրամանատարական բոլոր դպրոցները լուծարվել են և ներառվել համամիութ․ հրամանատարական քաղ․ դպրոցների ընդհանուր համակարգի մեջ։

Գրկ․ Кузница красных командиров. Страницы истории объединенной армянской военной школы имени А.Ф. Мясникяна (1922-1927гг․), ԲՀԱ, № 1, 1972։


«ՀԱՅԿԱԿԱՆ ՉԱՓ», XIX դարի հայկական պոեզիայում կիրառված տաղաչափական ձև։ «Հ․չ․»-ով գրված տողն ունենում է 13-16 վանկ, բայց միշտ բաղկացած է չորս անդամից։ Վանկերի քանակն անդամների մեջ (բացի երրորդից) կարող է կրճատվել՝ հատուցվելով երկար արտասանությամբ։

Շողան շանթք /նաւացն ի կայմս/

զաչս արանց /շլացուցին,

Մրրկատարափ /կուռ կարկուտ/ կոփէր

կոծեալ /ի կառափունս։

                         (Ա․Բագրատունի)

«Հ․չ․»-ով են գրված Ա․Բագրատունու «Հայկ Դիւցազն», Մ․Խրիմյանի «Հրաւիրակ Արարատեան», «Հրաւիրակ երկրին Աւետեաց» և այլ գրաբար երկեր։ Կիրառելով «Հ․չ․»՝ Բագրատունին և նրա հետևորդներն ուզում էին ընդօրինակել հին հուն․ և հռոմ․ չափական ոտանավորը։ Բայց, քանի որ հայ-ը չունի երկար և կարճ վանկեր, XIX դ․ վերջից տաղաչափ․ այդ ձևը դուրս եկավ գործածությունից։


ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ, լեռնաշղթա Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասում։ Աղեղնաձև է, ուռուցիկ մասով դեպի հս․, մերձզուգահեռականի ուղղությամբ տարածվում է Բյուրակն լ-զանգվածի արլ․ մասից մինչև Մասիս լ-զանգված։ Երկար․ ավելի քան 200 կմ, բարձր․ 3445 մ (Սուկավետ լ․)։ Ջրբաժան է Սև և Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև։ Կազմված է մեզոզոյի հրաբխածին-նստվածքային ծալքավորված ապարաշերտերից՝ ծածկված պլիոցեն-չորրորդականի լավաներով։ Հ․պ-ի արմ․ մասը (Սարիկամ) բարձրադիր լեռնավահան է՝ կտրտված գետահովիտներով։ Բարձր․ մինչև 2870 մ։ Կենտր․ մասը ծալքաբեկորային լ-զանգ