հատվածներ կան եվրոպացի հեղինակների մոտ 15 երկերում։ 1616-18-ին Հովհաննես Քարմատանենցը Լվովում իր հիմնած տպարանում լույս է ընծայել հայ․ մեկ բժշկարան, երկու Սաղմոսարան։ 1636-1638-ին, Նոր Ջուղայում Խաչատուր Կեսարացին ու իր օգնականները պատրաստել են տպատառեր, տպագր․ այլ պարագաներ և հրատարակել Սաղմոսարան (1638), «Հարանց վարք» (1641), Խորհրդատետր (1641), Ժամագիրք (1642)։ Խաչատուր Կեսարացու գործը շարունակել են Հովհաննես Ջուղայեցին և ուր․։ 1658-60-ին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հրամանով Մատթեոս Ծարեցին Ամստերդամում հիմնել է Ս․Էջմիածնի և Ս․Սարգսի անվ․ տպարանը, որի տնօրենը 1664-ից Ոսկան Երեվանցին էր։ 1669-ին տպարանը տեղափոխվել է Լիվոռնո, 1671-72-ին՝ Մարսել։ Մինչև 1686-ը երեք քաղաքներում լույս են տեսել 41 անուն բարձրորակ տպագրությամբ հայ․ գրքեր, այդ թվում՝ Աստվածաշունչ (1666-68, առաջին անգամ), Մովսես Խորենացու «Աշխարհացոյցը» և Վարդան Այգեկցու «Աղուէսագիրքը» (1668-69), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը» (1669), առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675), Այբբենարան (1675), Շարակնոց, ժամագրքեր, սաղմոսարաններ ևն։ 1685-1717-ին Ամստերդամում գործել է Թովմաս, Մատթեոս, Ղուկաս, Միքայել Վանանդեցիների տպարանը, որը, ի թիվս մի շարք հրատ-ների, լույս է ընծայել նաև Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոցի» անդրանիկ հրատ․ (1695) և հայ․ առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (1695)։
Հայ հնատիպ գրքի գլխ․ կենտրոնը եղել է Կ․Պոլիսը (մինչև 1800-ը լույս է ընծայվել շուրջ 350 անուն գիրք), ապա՝ Վենետիկը (շուրջ 260 անուն)։ Կ․Պոլսում Աբգար Թոխաթեցու (1568-69) և Երեմիա Քյոմուրճյանի (1677-78) տպագր․ կարճատև գործունեությունից հետո, XVII դ․ վերջին, անընդմեջ գործող տպարան են հիմնել Սարգիս Եվդոկացին, Գրիգոր Մարզվանեցին, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին։ Այդ դարում Կ․Պոլսի հայ ականավոր տպագրիչներից են եղել նաև Սարգիս Դպիրը, Մարտիրոս Դպիրը, Չնչին Հովհաննեսը, Ստեփանոս Պետրոսյանցը, Պողոս Սրապյանը և ուր․։ Վենետիկում Հովհաննես Անկյուրացին տպագրել է Սաղմոսարան (1642) և Ներսես Շնորհալու «Յիսուս որդին» (1643)։ Գասպար Սահրատյանի և Թադևոս Համազասպյանի տպարանում լույս է տեսել Ճաշոց (1686-88), Խոջա Նահապետ Գյուլնազարի տպարանում՝ Յովհաննես Կոստանդնուպոլսեցու «Պարզաբանութիւն Սաղմոսացն Դաւթի» (1687) աշխարհաբար երկը։ Այնուհետև հայ․ գրքի հրատ․ Վենետիկում իրենց ձեռքն են վերցրել իտալացի տպագրիչներ Միքելանջելո Բորբոնին, Անտոնիո Բորտոլին, Ջիովաննի Բաշոն, Ստեֆանո Օռլանդոն և ուր․։ 1789-ից այստեղ գործել է Մխիթարյան տպարանը, որը շուտով դարձել է Եվրոպայի Հ․տ-յան կենտրոն։ 1771-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնել է տպարան, որտեղ 1772-ին տպագրել է կաթողիկոսի «Զբօսարան հոգեւոր» գիրքը՝ անդրանիկ հրատ․ Հայաստանում։ Տպարանի տառերն ու պատկերները հիմնականում պատրաստել է Հարություն Էջմիածնեցին։ Մինչև դարավերջ տպարանը լույս է ընծայել տասնյակից ավելի գրքեր։ 1772-ին տպագր․ գործն սկզբնավորվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում, ուր 1794-96-ին Հ․ Շմավոնյանը հրատարակել է առաջին հայ․ պարբ-ը՝ «Ազդարարը»։ Հ․տ․ Ռուսաստանում սկսվել է 1781-ից։ Գ․ Խալդարյանը Պետերբուրգում հրատարակել է նախ մի այբբենարան (1781), ապա՝ այլ գրքեր։ 1889-90-ին այս տպարանը տեղափոխվել է Նոր Նախիջևան, այնուհետև՝ Աստրախան։
1512-1800-ին Հ․տ․ է եղել Վենետիկ, Կ․Պոլիս, Հռոմ, Փարիզ, Բավիա, Ցյուրիխ, Բեռլին, Քյոլն, Մայնի Ֆրանկֆուրտ, Լվով, Նոր Ջուղա, Լիվոռնո, Ամստերդամ, Մարսել, Լոնդոն, Լայպցիգ, Պադուա, Պարմա, Հառլեմ, Նյուրնբերգ, Զմյուռնիա, Վաղարշապատ, Մադրաս, Տրիեստ, Կալկաթա, Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան քաղաքներում։ Այդ ժամանակամիջոցում տպագրվել են ավելի քան 1100 անուն հայ․ գրքեր։ Հայ․ հնատիպ գրքերն իրենց բովանդակությամբ, յուրահատուկ ձևավորմամբ, նկարազարդմամբ այժմ հազվագյուտ հրատ-ներ են և պատմ․ ու գիտ․ մեծ արժեք ունեն։
XIX դ․ 1-ին կեսը բնորոշ է տպագրության ասպարեզում գրաբար-աշխարհաբար հրատ-ների մրցությամբ։ XVII դ․ տպագրվել են 3 անուն աշխարհաբար (նոր գրակ․ հայ․) գրքեր, XVIII դ․՝ 30 անուն, XIX դ․ 1-ին կեսին՝ 320 անուն (մոտ 1400 գրաբար գրքերի դիմաց)։ Դարի 2-րդ կեսին բացարձակ գերակշռությունն անցել է աշխարհաբարին։
1801-1920-ին Հ․տ-յան գլխ․ կենտրոնը Վաղարշապատն էր, որտեղ հրատարակվել են դասագրքեր, կրոն-եկեղեց․ գրքեր, հայ մատենագիրների երկեր, հայագիտ․ աշխատություններ, «Արարատ» հանդեսը։ Սակայն տպարաններ են հիմնվել նաև այլ վայրերում․ 1827-ին՝ Շուշիում, 1858-ին՝ Վանում, 1863-ին՝ Մուշում, 1876-ին՝ Ալեքսանդրապոլում, 1890-ին՝ Նոր Բայազետում, 1909-ին՝ Գորիսում, ինչպես նաև Կարինում, Խարբերդում, Սեբաստիայում, Մարզվանում, Երզնկայում, Կարսում, Աշտարակում և այլուր։ Երևանում 1875-ին տպարան է հիմնել Զ․ Հակոբյանը (Գևորգյան), որին հետո միացել է Էմին Տեր-Գրիգորյանը։ Այստեղ առաջինը հրատարակվել է Ա․ Գուլամիրյանի կազմած օրացույցը (1875)։ 1880-ից տպագրվել է Երևանի առաջին պարբ-ը՝ «Պսակ»-ը։ Մինչև XX դ․ սկիզբը Երևանում գործել են նաև այլ տպարաններ՝ «Կուլտուրա», «Ուրարտիա», «Լույս» ևն։ Այդուհանդերձ, 1801-1920-ին Հ․տ․ շարունակվել է գլխավորապես Հայաստանից դուրս։ Այդ շրջանում Հ․տ․ է եղել նաև Մոսկվայում, Պետերբուրգում, Թեոդոսիայում, Օդեսայում, Նոր Նախիջևանում, Ախալցխայում, Սուխումում, Անապայում, Արմավիրում, Եկատերինոդարում, Պյատիգորսկում, Սարատովում և այլուր։ Կարևոր էր Թիֆլիսում Ներսիսյան տպարանի ստեղծումը, որը գործել է 1823-ից մինչև 1860-ական թթ․։ 1858-ին այստեղ է առաջին անգամ լույս տեսել Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի»