Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տում մասնակցել է Տագանրոգ, Վորոշիլովգրադ և Դոնի Ռոստով քաղաքների պաշտպան․ մարտերին, 1943-ի հունվարին՝ Արմավիր, Կրասնոդար, Կրիմսկայա և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Դնեպրի գետանցման և Խերսոնի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության և բարդ իրադրության մեջ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար նրան շնորհվել է Խորհրդ․ Միության հերոսի կոչում։ 1956-ից աշխատել է Հայկ․ գյուղատնտ․ և Երևանի պոլիտեխ․ ինստ-ներում։ Հ-ի անունով Պյատիգորսկում և Երևանում կան փողոցներ։


ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ Դավիթ Գևորգի [24․12․ 1877 (5․1․1878), Ախալցխա _ 24․12․1942, Երևան], ճարտարագետ-մեքենագետ, դոցենտ (1933)։ Ավարտել է Դարմշտադի (Գերմանիա) բարձրագույն տեխ․ դպրոցը (1902)։ Մասնակցել է Բաքվի ջրմուղի կառուցմանը (1911_17)։ 1921-ից դասավանդել է ԵՊՀ-ում, եղել տեխ․ ֆակ-ի դեկան։ 1933_42-ին՝ ԵՊԻ կիրառ․ մեխանիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են օդի և ջրային գոլորշու խառնուրդով աշխատող շարժիչների և ներքին այրման տուրբինների մշակման տես․ հարցերին։ Մասնակցել է «Ռուս-հայերեն շինարարական կառուցվածքների բառարանի» (1928) կազմմանը, դասագրքերի, տեխ․ տերմինների հայ․ թարգմանության գործին։


ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ Եկատերինա Սամսոնի (ծ․ 5․3․1938, Ստեփանակերտ), փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ-ր (1986)։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1960)։ 1993-ից ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ-ի գեղագիտության խնդիրները հետազոտող խմբի ղեկավար։ Աշխատությունները վերաբերում են գեղագիտության տարբեր հարցերի։

Երկ․ նրՑպՑՌփպրՍՈÿ րՌսՈ վՈցՍՌ, ժ․, 1990; ղցՊՏՋպրՑՉպվվՈÿ ՈՐչցՎպվՑՈՓՌÿ, ժ․, 1991; ԼրՍցրրՑՉՏ ՍՈՍ ՒՏՐՎՈ ՏոքպրՑՉպվվՏչՏ րՏջվՈվՌÿ։ ԸՐչցՎպվՑօ “ջՈ” Ռ “տՐՏՑՌՉ”, ժ․, 1996․


ՀԱՂԱՐԾԻՆ, գետ ՀՀ Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Հալաբի լ-շղթայի հվ․ լանջից, մոտ 2200 մ բարձր-ից։ Երկար․ 10 կմ է, ավազանը՝ 38,7 կմ 2։ Սնումը խառն է։ Հորդանում է մայիսին։ Միջին հոսանքի ձախ կողմում է Հաղարծին վանքային համալիրը։


ՀԱՂԱՐԾԻՆ, X_XIII դարերի հայկական ճարտարապետական հուշարձան, վանքային համալիր Դիլիջանից հյուսիս, անտառապատ լեռնային վայրում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դ․ վերջին _ XIII դ․ սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։

Որպես ուսումնագիտ․ կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան) XIII դ․ առաջատար մշակութ․ կենտրոնների շարքում։ Հ-ի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Ամենավաղը Ս․ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դ․), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արլ-ներն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյուն․ որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արմ-ից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դ․ վերջ), որի անկյուն․ միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հվ․ պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Ս․Գրիգոր եկեղեցուն հս-ից կից է թաղածածկ մատուռ (XIII դ․), իսկ դեպի արլ․ շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս․Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։ Համալիրի գլխ․ Ս․Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հվ․ մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հվ․ և հս․ պատերի ստորին մասի վերաշարվածքը, արլ․ ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից ևն, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X_XI դդ․։ Ճակատները (բացառությամբ արմ-ի) ունեն հայկ․ խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արմ․ ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։ Հուշարձանախմբի արմ․ մասում սեղանատունն է (ըստ հվ-արմ․ մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտ-ի անունը՝ Մինաս, ներսում, արմ․ երդիկի հս-արլ․ անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21,6 x 9,5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հվ-արմ․ մուտքի շրջակալը (հվ․ ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հ-ի սեղանատունն իր կառուցվածք․ հնարքով և գեղարվեստով հայկ․ ճարտ-յան լավագույն նմուշներից է։ Դեպի արլ․ այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխ․ խմբից արլ․, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հ-ում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղ․ մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պր․ 6, Ե․, 1977։ շՍՏորՏվ Ը․խ․, Լջ ՌրՑՏՐՌՌ ջՏՊփպրՑՉՈ րՐպՊվպՉպՍՏՉՏռ ԸՐՎպվՌՌ․ ԸչՈՐՓՌվ, հՈչՎՏրՈՉՈվՍ, ծՏՐ-թպՑՌՍ, “ժՋպչՏՊվՌՍ ԼվրՑՌՑցՑՈ ՌրՑՏՐՌՌ ՌրՍցրրՑՉ”, Ծ․, 1952;