«Գարունը», «Ոզնին» հաս-քաղ․ ամսագրերը,
ԳԱԱ-ի ճյուղային հանդեսները ևն։ Այդ ժամանակաշրջանի հայ պարբ․ մամուլի պատմության մեջ ուրույն տեղ ունեն սփյուռքում հրատարակված Հ-ները («Անի», «Բագին», «Շիրակ», «Նաիրի», «Արարատ գրական», «Լուսաղբյուր», «Նոր գիր» ևն)։
Լույս են տեսնում նաև երկլեզու Հ-ներ (հայերեն-անգլերեն, հայերեն-ֆրանսերեն ևն)։
«ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐՅԱ» (մինչև 1911-ը՝ բարոյական, ուսումնական, արվեստագիտական, ապա՝ հայագիտական ուսումնաթերթ, մինչև 1915-ը՝ ամենամսյա, ապա՝ երկամսյա, եռամսյա, վեցամսյա, ամենամյա ևն)։ Վիեննայի Մխիթարյան միաբանության հրատ․։ Լույս է տեսնում 1887-ից, Վիեննայում։ Հաջորդում է «Ծանոթությունք վաճառագիտության» (1819), «Եվրոպա» (1847-63) պարբ-ներին։ Հիմնադիր՝ Ա․ Այտընյան։ Խմբագիրներ՝ միաբաններ Ղ․ Հովնանյան, Հ․ Մաղյան, Գ․ Գալեմքյարյան, Վ․ Մելիքսեդեկյան, Թ․ Կետիկյան, Ս․ Մատիկյան, Հ․ Ոսկյան, Ս․ Վարդանյան, Պ․ Տեր-Պողոսյան և ուր․։ Մինչև 1894-ը եղել է կրթադաստիարակչ․, հանրագիտ․ բնույթի, 1895-ից՝ զուտ հայագիտ․։ Հրատարակվում են հոդվածներ և մենագրություններ Հայաստանի և հայ գաղթավայրերի, հին, միջին և նոր գրակ․, հայ-ի ու բարբառների, հայ հին ու միջնադարյան մատենագրության, արվեստի, բժշկության, մշակույթի նշանավոր գործիչների մասին։ Առաջին անգամ այստեղ են տպագրվել մի շարք բնագրեր հայ հին ու միջնադարյան ձեռագրերից, ինչպես և հայ․ թարգմանությամբ եվրոպացի հայագետների ուսումնասիրություններ։ Պարբերաբար հրապարակվում են մատենագիտություններ տարբեր երկրներում լույս տեսած հայագիտ․ ուսումնասիրությունների վերաբերյալ։ «Հ․ա․»-ի համարները հայագիտ․ բացառիկ արժեք ունեն, և աշխարհի բոլոր հայագետներն օգտվում են դրանցից։ Տպագրված նյութերի զգալի մասը (ավելի քան 230 անուն) Մխիթարյանները հրատարակել են առանձին գրքերով՝ «Ազգային մատենադարան» մատենաշարով։ Հանդեսին աշխատակցել են մխիթարյաններ Գ․ Գովրիկյանը, Ն․ Ավգերյանը, Գ․ Գարանֆիլյանը, Հ․ Մատիկյանը, հայագետներ Հ․ Աճառյանը, Ա․ Ալպոյաճյանը, այլազգի արևելագետ-հայագետներ Հ․ Հյուբշմանը, Ա․ Մեյեն, Ն․Մառը, Ֆ․Մյուլլերը, Ֆ․Մակլերը, Յո․ Ֆրիդրիխը, Ֆ․ Ֆեյդին և ուր․։ Եվրոպացի հայագետների աշխատությունները 1915-ից ավելի հաճախ տպագրվել են բնագրերի լեզուներով (գերմ․, անգլ․, ֆրանս․ ևն)։ Լույս են ընծայվել «Հ․ա․»-ի բացառիկ համարներ՝ նվիրված հայ գրերի գյուտի 1500, հայ տպագրության 400, Աստվածաշնչի հայ տպագրության 300-ամյակներին։
Գրկ․ «Հանդէս ամսօրեայ» հուշամատեան (1887-1987), Վնն․, 1987։
«ՀԱՆԴԵՍ ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ», տարեգիրք։ Լույս է տեսել 1888-1890, 1894-96-ին, Մոսկվայում։ Խմբագիր՝ Մ․ Բարխուդարյան։ Նյութերը հիմնականում նվիրվել են հայ մշակույթի և բանասիրության պատմությանը։ Տպագրել է Մ․ Նալբանդյանի բանաստեղծությունները, «Երկու խոսք․․․» հոդվածը, Ռ․Պատկանյանի, Հ․Հովհաննիսյանի, Ա․Ծատուրյանի, Րաֆֆու, Պ․Պռոշյանի, Նար-Դոսի, ինչպես նաև Դ․ Մամին-Սիբիրյակի, Ի․ Տուրգենևի, Ջ․Բայրոնի, Հ․Հայնեի, Գի դը Մոպասանի և ուր․ ստեղծագործությունները, հրատարակել Ս․ Նազարյանցի նամակները։
«ՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ», քառամսյա գիտատեղեկատվական հանդես։ ԵՊՀ հրատ․։ Լույս է տեսնում 1967-ից, Երևանում։ Մինչև 1993-ը՝ «Երևանի համալսարան»։ Խմբագիրներ՝ Թ․Թադևոսյան, Յու․ Վարդանյան, Վ․ Մաղալյան (1992-ից)։ Լուսաբանում է համալսարանի ուս․ և գիտ․ աշխատանքները, տպագրում հոդվածներ ու հաղորդումներ հանրապետության բուհերի և ԳՀ հաստատությունների աշխատանքների վերաբերյալ։ Ծանոթացնում է ՈՒԳԸ գործունեությանը, ուսանողների գրական նյութերին։ Տպագրում է նաև ռուս․ հոդվածներ։
«ՀԱՆԴԵՍ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ» («Zeitschrift fՖr armenische Philologie»), գիտական տարեգիրք։ Լույս է տեսել 1901-02-ին, 2 գիրք։ Խմբագրվել է Թիֆլիսում, տպագրվել Մարբուրգում (Գերմանիա)։ Պատասխանատու խմբագիր՝ Ֆրանց Ն․ Ֆինկ՝ ընկերակցությամբ Ե․ Գյանջեցյանի և Հ․ Մանանդյանի։ Տպագրել է նյութեր հայոց պատմության, լեզվաբանության, ազգագրության վերաբերյալ։ Ուշագրավ են խմբագրի «Հայ միջնադարյան մանրապատումներ», Հ․ Աճառյանի «Վանի բարբառի հնչյունաբանությունը» ուսումնասիրությունները, Մ․Մալխասյանցի մենագրությունը Փավստոս Բուզանդի պատմության վերաբերյալ, Ա․Մեյեի, Հ․Գելցերի և այլոց գործերը։ Հանդեսում տեղ են գտել նաև գրակ․ ստեղծագործություններ։ Հոդվածների մի մասը գերմ․ է։
«ՀԱՆԴԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ», գրական, գեղարվեստական և բանասիրական պարբերական։ Ստամբուլի Կեդրոն․ վարժարանի շրջանավարտներու և նախկին սանուց միության հրատ․։ Լույս է տեսել 1948-67-ին, Ստամբուլում, անկանոն հաճախականությամբ։ Տնօրեն-արտոնատեր՝ Վ․ Պեկյան, խմբագիրներ՝ Հ․Գալենտերյան, Վ․ Կոմիկյան։ Տպագրել է