մարտերը» (1984) ևն, նվիրված են առաջին համաշխ․ պատերազմի պատմությանը, թուրք․ արշավանքին (1918) Անդրկովկաս։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Աշոտ Մկրտչի (ծ․ 2․6․1927, Լենինական), արտադրության կազմակերպիչ, գյուտարար։ ՀՀ վաստ․ ինժեներ (1964)։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1971)։ Ավարտել է ԵՊԻ (1949)։ 1958_71-ին՝ Արզնիի տեխ․ ճշգրիտ քարերի գործարանի տնօրեն, 1971_80-ին՝ Արզնիի «Կրիստալ», 1980_85-ին՝ հայկ․ «Կրիստալ», 1985-ից՝ «Սապֆիր» ԱՄ-ների գլխ․ տնօրեն։ ՀՀ պետ․ մրց-ներ (1972, 1980)։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Աշոտ Սարգսի (ծ․ 19․7(1․8)․1909, Թիֆլիս), ագրոքիմիկոս։ Գյուղատնտ․ գիտ․ դ-ր (1961), պրոֆ․ (1963)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵՊՀ գյուղատնտ․ ֆակ-ը (1929)։ 1939_41 և 1945_ 1949-ին՝ «Հայպահածո» և «Արարատ» տրեստների կառավարչի տեղակալ և խորհրդ․ տնտեսությունների վարչության պետ, 1949-ից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկ․ ԳՀԻ-ի ագրոքիմիայի և հողագիտության բաժնի վարիչ (1950_52-ին՝ ինստ-ի տնօրենի պաշտոնակատար), 1980_91-ին՝ գիտխորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են բազմամյա տնկարկների, հատկապես խաղողի վազի պարարտացման, սնման ռեժիմի կանոնավորման միջոցով բույսերի բերքատվության բարձրացման և որակ․ ցուցանիշների պահպանման խնդիրներին։ Ուսումնասիրել է խաղողի և գինու որակի վրա պարարտանյութերի ազդեցության հարցերը, առաջարկել բազմամյա տնկարկների համար պարարտանյութերի լավագույն չափաքանակներ և ժամկետներ։ ՀՀ այգիներում առաջին անգամ կիրառել է բարդ, համակցված պարարտանյութեր և միկրոտարրեր։
Երկ․ Խաղողի այգիների պարարտացումը, Ե․, 1963։ Удобрение виноградников, М. 1965․
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արա Արմենի (28․3․ 1928, Երևան _ 1․3․1999, Երևան), քանդակագործ։ ՀՀ ժող․ նկարիչ (1977)։ ՌԴ գեղ․ ակադ․ թղթ․ անդամ (1988)։ Ավարտել է ԵԳԹԻ (1954)։ 1974-ից դասախոսել է ԵԳԹԻ-ում (պրոֆ․ 1988-ից)։ Ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային քանդակագործության բնագավառներում, զբաղվել է գրաֆիկայով։ Դիմելով ազգ․ և ժամանակակից թեմատիկային, օգտագործելով գրաֆիկ․ և պլաստիկ արտահայտչամիջոցներ՝ Հ․ ստեղծել է մոնումենտալ ձևերի մեջ ընդհանրացված կերպարներ, որոնք ներդաշնակվում են բնությանն ու քաղաքային միջավայրին․ «Առյուծ» (Գեղարդ, 1958, կոփածո պղինձ, 1980-ին՝ բրոնզ, բազալտ, ճարտ․ Ռ․Իսրայելյան), «89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթող Սևաստոպոլում» (1961, կոփածո պղինձ, գրանիտ, ճարտ․ Ջ․Թորոսյան), «Մայր Հայաստան» (1967, Երևան, կոփածո պղինձ, ճարտ․ Ռ․Իսրայելյան), աղբյուր-հուշարձաններ՝ «Սայաթ-Նովա» (1963, Երևան, մարմար, ճարտ․ Է․Սարապյան), «Երևան-Կարրարա» (1964, Կարրարա, 1965, Երևան, տուֆ, ճարտ․ Ռ․Իսրայելյան), Երևանի հս․ և հվ․ խորհրդանշ․ մուտքերը՝ «Վահագն վիշապաքաղ» (1965, տուֆ, բազալտ, ճարտ․ Ռ․Իսրայելյան) և «Արծիվ՝ շինարար» (1966, տուֆ, կոփածո պղինձ, ճարտ․ Ռ․Իսրայելյան)։ Խաչքարի ձևը համադրել է բոլորաքանդակի հետ (Միսաք Մանուշյանի մահարձանը, 1978, տուֆ, բրոնզ, Փարիզ, Իվրի-Սյուր-Սեն)։ Հ․, առաջիններից մեկը հանրապետությունում, դիմել է քանդակագործության, ճարտ-յան, բնապատկերի տարած․ համալիրներ ստեղծելու խնդրին [Գ․Սունդուկյանի անվ․ ակադ․ թատրոնի շենքի մուտքի հարթաքանդակները (1966), Գ․Սունդուկյանի հուշարձանը (1972) և «Ծովահարս» բարձրաքանդակը (1976, երեքն էլ՝ տուֆ, Երևան), 1918-ի Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրը (1968, տուֆ, բազալտ, քանդ-ներ՝ Ա․Հարությունյան, Ս․Մանասյան, Ա․Շահինյան, ճարտ․ Ռ․Իսրայելյան, Արմավիրի մարզ)], հաս․ շենքի ինտերիերն ու էքստերիերը քանդակազարդել թեմատիկ կոմպոզիցիաներով («Էրեբունի» թանգարան, 1968, տուֆ, ճարտ-ներ՝ Շ․Ազատյան, Բ․Արզումանյան)։ Հայ ժողովրդի հերոս․ պայքարին է նվիրված «Մուսալեռ» (1975, տուֆ, ճարտ․ Ռ․Իսրայելյան) հուշակոթող-թանգարանը։ Հ․ ստեղծել է նաև դիմաքանդակներ («Մհեր Մկրտչյան», 1979, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Մունա Սաուդի» (1982, բրոնզ, Ռուս․ արվ-ի թանգարան, Սանկտ Պետերբուրգ), «Կորասոն Ակինո» (1987, բրոնզ, պրեզիդենտի պալատ՝ Մալականյան, Մանիլա) ևն։ Հաստոց․ աշխատանքներից ուշագրավ են «Անիի կործանումը» (1982, բրոնզ), «Սպասում» (1982, բրոնզ, երկուսն էլ՝ հեղինակի ընտանիքի սեփ․) ևն։ Քանդակագործը բազմիցս անդրադարձել է Կոմիտասի կերպարին և իր որոնումներն ամբողջացրել Կոմիտասի հուշարձանում (1988, բրոնզ, գրանիտ, Երևան)։ Հ-ի ստեղծագործություններից պահվում են ՀԱՊ-ում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում, Արլ-ի ժողովուրդների արվ․ թանգարանում, Մոսկվա, Ռուս․ արվ-ի թանգարանում (Սանկտ Պետերբուրգ)։ Անհատ․ ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1963,1982) և Մոսկվայում (1983)։
Գրկ․ Капланова С., Ара Арутюнян, М., 1968; албом М., 1986; сост. Б. Зурабов
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արծրունի Մարտիրոսի [5(18)․5․1907, Վան _ 18․2․1994, Երեվան], դերասան։ ՀԽՍՀ ժող․ արտիստ (1956)։ Հաճախել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկ․ ստուդիան (1926_27)։ 1928_ 1963-ին Գյումրու (1941_45-ին՝ տնօրեն), 1966_68-ին՝ Երևանի Սունդուկյանի անվ․,