Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջենովացիներին, 1201, 1245, 1271, 1307, 1321 և 1383-ի պայմանագրերը՝ վենետիկցիներին Կիլիկյան Հայաստանում արտոնություններ ընձեռելու մասին։ Պայմանագրեր են պահպանվել նաև Կատալոնիայի, Սիցիլիայի, Ֆլորենցիայի հետ հյուպատոս․ գործունեություն իրականացնելու մասին։ Կիլիկյան Հայաստանում իրենց հյուպատոսներն են ունեցել նաև Պիզան, Պյաչենցը, Բրյուգեն, Կանդիան, Մոնպելիեն և այլ քաղաքներ ու պետություններ։ Հյուպատոսներն օգտվել են արտերկրայնության սեփական երկրի քաղաքացիներին վերաբերող քրեական և քաղաքաց․ գործեր քննելու իրավունքներից, ունեցել են մշտական գործող հիմնարկներ, խորհըրդականներ և օգնականներ։ Դատ․ ֆունկցիաներ կատարելիս նրանց օգնել են ստորադաս դատավորները։ Հ-յան կազմի մեջ էին նոտարները, դատ․ կատարածուները։

Առևտր․ կայուն կապերն արտասահ․ պետությունների հետ, ինչպես նաև հայկ․ համայնքների ստեղծումն այդ պետություններում հիմք են հանդիսացել հյուպատոս․ նոր հաստատությունների ստեղծման, որոնք հանդես են եկել նաև որպես դիվանագիտ․ ներկայացուցչ․ մարմիններ այն երկրներում, որտեղ դրանք բացակայել են։ Հայ ազգ․ (հաճախ ինքնավար) համայնքներն ունեցել են խանութներ, շուկաներ, պահեստներ, հյուրանոցներ և պալատներ, ստեղծել են փողոցներ ու թաղամասեր, հայաբնակ գյուղեր և քաղաքներ։ XIII դ․ Ջենովայում, Պիզայում և Վենետիկում կային «հայկական տներ» («Հայերի տներ», «Հայոց տուն», «Հայ տուն» ևն), որոնց իրավ․ դրությունը նույնն էր, ինչ արտասահմ․ հյուպատոսներինը։ Արտասահմ․ հայ հյուպատոսները վարչ․ և դատ․ ֆունկցիաներից բացի ունեին նաև քաղ․ ֆունկցիաներ․ մեկնած երկրներում հանդես են եկել որպես հավատարմագրված դեսպաններ։

Պետականության անկումից հետո բուն իմաստով հյուպատոս․ գործունեությունը Հայաստանում ընդհատվել է, սակայն վաճառական․ ընտրովի նույնանման մարմիններ գործել են նաև հետագայում։ Հայաստանի Հանրապետությունը (1918-20) Հ-ներ է ունեցել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Հս․Աֆրիկայի երկրներում, Ճապոնիայում, Մանջուրիայի, Հեռավոր Արևելքի քաղաքներում, Բեռլինում, Մանչեստրում, Մարսելում, Միլանում, Բելգրադում, Ժնևում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Ադիս Աբեբայում, Օդեսայում, Բաթումում, Սուխումում, Վլադիկավկազում ևն։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում Հ-ներ են ունեցել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Իտալիան։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի Հայաստանում ներկայացված օգնություն իրագործող կազմակերպություններն անհրաժեշտության դեպքում կատարել են նաև Հ-ների դերը։ Հայաստանում խորհրդ․ իշխանության հաստատումից հետո ՀԽՍՀ հյուպատոսություններ է ունեցել Բաթումում, Սուխումում, Պոլտորեցկում (այժմ՝ Աշգաբադ), Թավրիզում։ ԽՍՀՄ կազմավորումից հետո ՀԽՍՀ Հ-ները վերացվել են։

Հայաստանի անկախության հռչակումից (1991) հետո հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի մի շարք երկրների հետ։ Երևանում գործող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի դեսպանությունները ունեն հյուպատոսական բաժիններ։ Հայաստանի Հանրապետության Հ-ները (1999-ին՝ 6), ինչպես նաև դեսպանությունները տարբեր երկրներում իրագործում են Հ-ներին հատուկ ծառայություններ։

«ՀՅՈՒՍԻՍ», շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1863-64-ին, Պետերբուրգում։ Խմբագիր՝ Ռ․Պատկանյան։ Սատարել է հայերի լուսավորության ու կրթության գործին, պաշտպանել ազգ-ազատագր․ գաղափարները։ Մեծ տեղ է հատկացրել Զեյթունի դեպքերին («Վիկտոր Լանգլուայի ճանապարհորդությունը» խորագրով հոդվածաշար), «Հայերի արդի վիճակը» (1863) հոդվածով փորձել Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել այդ իրադարձությունների վրա։ Տպագրել է նաև գրակ․ ստեղծագործություններ, պատմ․ ուսումնասիրություններ, տնտեսագիտ․, աշխարհագր․ նյութեր, թարգմանություններ։ Աշխատակցել են Ք․Պատկանյանը, Հ․ Սահրատյանը և ուր․։


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, Գայլ, Ճորոխ և Արևմըտյան Եփրատ գետերի միջև։ Երկար․ 650 կմ է, առավելագույն բարձր․ 3537 մ (Լուսավորիչ)։ Կազմված է կավճի և պալեոգենի խիստ ծալքավոր և բեկորազատված կրաքարերից, մարմարներից, մերգելներից և ավազաքարերից։ Կան բազմամետաղների, շինանյութերի և հանք․ ջրերի պաշարներ։


«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ», օրագիր ընդհանուր ազգ․ լուսավորության և դաստիարակության, ամսագիր։ Լույս է տեսել 1858-62, 1864-ին, Մոսկվայում։ Խմբագիր՝ Ս․Նազարյան։ Ունեցել է առաջադիմ․ բնույթ, որը պայմանավորված էր խմբագրի և հանդեսի աշխատակից Մ․Նալբանդյանի գործունեությամբ։ Հայ լուսավորիչ-դեմոկրատների այս հրատարակությունով է նշանավորվում արևելահայ հաս․ մտքի զարթոնքը 1860-ական թթ․։ Լուսաբանել է ազգ․ կյանքի վերածնության խնդիրներ, որպես ազգի ինքնագիտակցության բարձրացման ճանապարհ մատնանշել առաջադիմ․ կրթ․ համակարգի ստեղծումը, դպրոցը եկեղեցու հսկողությունից դուրս բերելը։ «Հ․»-ում տպագրվել են Մ․Նալբանդյանի հրապարակախոս-քննադատ․, գիտ․ և այլ բնույթի բազմաթիվ հոդվածներ, գրական-պատմ․ գործեր («Հիշատակարանը», «Մեռելահարցուկ» վեպը ևն), քաղ-հաս․ և տնտ․