Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտության» 8 ժող-ների հրատ-յանը։ Ֆրանս․ է թարգմանել Րաֆֆու «Խաս Փուշ» (1902) և «Բիբի Շարաբանի» (1902) վիպակները։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աբգար Ռուբենի (30․5․1908, Թիֆլիս - 3․12․1991, Երևան), պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ-ր (1938), պրոֆ․ (1938), ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1940), ՀԽՍՀ ԳԱ ակադ․ (1947)։ Ավարտել է ԵՊՀ պատմագր․ ֆակ-ը (1928)։ 1931-60-ին դասախոսել է ԵՊՀ-ում (1938-ից՝ նոր պատմության ամբիոնի վարիչ, ապա՝ գիտ․ գծով պրոռեկտոր), ռուս․ մանկավարժ․ ինստ-ում, 1947-53-ին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստ-ի տնօրեն, 1949-60-ին՝ ՀՀ ԳԱԱ հաս․ գիտությունների բաժանմունքի ակադ․ քարտուղար։ 1960-ից վարել է (փոքր ընդմիջումով) ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնը։

Հ-ի գիտ․ ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի XVIII դ․ 2-րդ կեսի և XIX դ․ 1-ին տասնամյակների հայ ազատագր․ շարժումների, Արլ․ Հայաստանի ու Անդրկովկասի, հայ-ռուս․ հարաբերությունների պատմությանը [«Հովսեփ Էմին» (1945, ռուս․), «Անդրկովկասի միացումը Ռուսաստանին և միջազգային հարաբերությունները XIX դարի սկզբին» (1958, ռուս․)]։ Լուսաբանել է Ֆրանսիայի պատմության նոր շրջանի հիմնախնդիրները։ Աղբյուրագիտ․ հարուստ նյութերի, ֆրանս․ տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հիման վրա ստեղծել է Ֆրանս․ մեծ հեղափոխության գաղափարախոսության, ուտոպիստ սոցիալիստների հաս-քաղ․ ուսմունքին նվիրված արժեքավոր մենագրություններ [«Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» (1966, ռուս․, ԽՍՀՄ ԳԱ Վ․Պ․Վոլգինի անվ․ մրց․, 1974)]։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմության», «Համաշխարհային պատմության», «Խորհրդային պատմական հանրագիտարան» բազմահատոր ուսումնասիրությունների ստեղծմանը։

Երկ․ Шарль Фурье, М․, 1958; Россия и армянское освободительное движение в 80-х годах XVIII столетия, Е․, 1990․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ալեքսանդր (Սաշա) Անդրեասի [24․4(6․5)․1895, Բաքու - 15․5․1949, Բաքու], դերասան։ Ադրբ․ ԽՍՀ ժող․ արտիստ (1940)։ 1914-ից մասնակցել է Սիրանույշի, Հ․Աբելյանի խմբերի ներկայացումներին։ 1918-ին եղել է Բաքվի կոմունայի պաշտպաններից, ապա անցել Պարսկաստան՝ միացել Ա․Արմենյանի թատերախմբին։ 1921-ից աշխատել է Բաքվի, Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի քաղլուսվարի, Երևանի հեղափոխության թատրոններում։ 1925-49-ին՝ Բաքվի հայկ․ թատրոնի առաջատար դերասաններից։ Խաղացել է դրամատիկ և բնութագր․ դերեր՝ Պեպո, Զիմզիմով, Փարսիղ (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Ռուստամ, Բարխուդար, Էլիզբարյան (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Օթար բեկ (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Ասլան ամի (Վաղարշյանի «Վանքաձոր») ևն։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աշոտ Ադամի [6․1․1929, գ․ Մայիսյան (ՀՀ Շիրակի մարզում) - 12․7․1997, Երևան], նկարիչ։ ՀՀ վաստ․ նկարիչ (1990)։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ի․Ե․Ռեպինի անվ․ գեղ․ ակադ․ (1964)։ Ազգ․ խոր նկարագրով և ընդգծված արտահայտչականությամբ բնորոշվող Հ-ի ստեղծագործությունը սկզբ․ շրջանում աչքի է ընկել կենսալի հավաստիությամբ, գեղանկարչորեն հագեցած գունամակերեսներով («Ավլող կինը», 1969, «Ինքնանկար», 1970)։ Փորձարար․ ձգտումները նկարչի արվ․ հարստացրել են բովանդակության բարդ զուգորդումներով, ձևերի ազատ կերպափոխումներով («Մայրություն», 1970-75, «Սեր», 1979-84)։ Հեղինակ է հոգեբ․ թեմատիկ պատկերների («Գաղտնի խորհուրդ», 1977) և դիմանկարների («Մինաս», 1984, «Արշիլ Գորկի», 1985)։ Անհտ․ ցուցահանդես է ունեցել Երևանում (1997)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աշոտ Գարեգինի (17․6․1887, Շուշի - 30․6․1972, Երևան), պատմաբան, պետական գործիչ։ ՀԽՍՀ ԳԱ ակադ․ (1960)։ ՌՍԴԲԿ անդամ 1906-ից։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Բարձրագույն կրթությունն ստացել է Գերմանիայում (սովորել է Ենայի, Հալլեի, Մյունխենի համալսարաններում), մասնագիտացել տնտեսագիտության և փիլ-յան բնագավառում։ 1913-ին վերադարձել է Շուշի և դասավանդել հոգևոր ճեմարանում։ 1918-19-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆ․, միաժամանակ, Հայկական գործերի կոմիսարիատում՝ հրատարակչական բաժնի վարիչ։ 1920-ին Բ․Լեգրանի առաքելության կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության (1918-20) կառավարության հետ բանակցություններին։ ՀԽՍՀ առաջին լուսժողկոմը, 1921-27-ին՝ ՀԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար։ 1921-26-ին դասախոսել է ԵՊՀ-ում։ Հետագա տարիներին կատարել է գիտամանկավարժ․ աշխատանք (Մոսկվա, Երևան)։ 1937-ին անհիմն բռնադատվել է, 1943-ին՝ բանտից ազատվել, վերջնականապես արդարացվել է 1954-ին։ Նույն թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստ-ում, ղեկավարել նոր պատմության բաժինը։

Հիմն․ ուսումնասիրությունները նվիրված են հայ ազատագր․ մտքի, հայ-ռուս․ հարաբերությունների պատմությանը։ «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ․ 1-2, 1957, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ․ 1-2, 1955, 1956) հիմնարար աշխատություններում բացահայտելով հայ ազատագր․ մտքի դեգերումները, նրա էությունը, նպատակներն ու դրսևորումները՝ հանգել է այն եզրակացության, որ հայ ժողովրդի պետ․ անկախության վերականգնման գաղափարն իշխող է եղել դարեր շարունակ՝ Արշակունիների կործանման