ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սուրեն Զաքարի (ծ․ 1․9․1920, Ալեքսանդրապոլ), վիրաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1965), պրոֆ․ (1966)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵԲԻ (1942)։ 1966-ից ՀՀ առողջ․ նախ-յան 4-րդ բուժվարչության վիրաբույժ-խորհրդատու, միաժամանակ, 1966-76-ին՝ ՀՀ գլխ․ վիրաբույժ։ 1971-85-ին՝ ԵԲԻ ֆակուլտետային, 1985-88-ին՝ մասնավոր վիրաբուժության ամբիոնների վարիչ, 1988-98-ին՝ պրոֆ․։ Աշխատանքները վերաբերում են ստամոքսաղիքային համակարգի վիրաբուժ․ հիվանդությունների ուսումնասիրությանը և վիրահատական բուժման հարցերին։
Երկ․ Эпителиальные ходы и кисты копчиковой области, Е․, 1970․
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վահան Հովհաննեսի (18․8․1921, Աշտարակ - 18․6․1996, Երեվան), հոգեբույժ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1971), պրոֆ․ (1972)։ Ավարտել է ԵԲԻ (1944)։ 1964-ից աշխատել է ԵԲԻ հոգեբուժության ամբիոնում, 1992-96-ին՝ վարիչ։
Հ-ի նախաձեռնությամբ նյարդահոգեբուժ․ դիսպանսերներ են կազմակերպվել Գյումրիում և Վանաձորում։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանում ծայրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզների, ինչպես նաև հաշիշամոլության և ալկոհոլամոլության կանխարգելման ու բուժման հարցերին։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վահան (Թովմաս) Պողոսի [1․9․1894, գ․ Նոր շեն (այժմ՝ գ․ Ծղալթբիլա, ՎՀ Ախալցխայի շրջանում) - 10․11․1977, Վենետիկ, Ս․Ղազար], գրող, մանկավարժ, հոգևորական գործիչ, վարդապետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ (1965)։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների վարժարանում (1908-13), ավարտել Հռոմի համալսարանի փիլ․ ֆակ․ (1922)։ 1929-30-ին խմբագրել է «Բազմավեպ» ամսագիրը։ Աշխատել է Վենետիկի, Փարիզի, Ադիս Աբեբայի հայկ․ վարժարաններում։ 1947-ին Վենետիկում հիմնել է «Մխիթարյան ընտանիք» ամսագիրը։ 1948-56-ին եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրեն։ Քանիցս այցելել է Հայաստան։ Գրել է բանաստեղծություններ («Հայրենի կրակարան», 1930, «Սրտերու երգը․ Վանքի ծաղիկներ», 1939, «Հայրենի հող», 1962, «Մաշտոցական», 1963, «Հոգիներու հանգրվանը», 1970, այլ ժող-ներ), վեպեր («Անիեն քար մը բեր», 1971, «Արգինայի զանգակները», 1971, «Լեռներու երգը», 1971 ևն), դրամատիկ․ գործեր։ Նրա բանաստեղծություններից մի հատոր տպագրվել է իտալ․։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վանյա (Ավանեսյան Իվան) Միսակի [ծ․ 13(26)․7․1905, Աշգաբադ], դերասան և ռեժիսոր։ Ադրբ․ ԽՍՀ ժող․ արտիստ (1982)։ 1928-30-ին աշխատել է Գրոզնու Լերմոնտովի անվ․ ռուս․ (միաժամանակ սովորել է կից ուսումնարանում), 1930-32-ին՝ Բաքվի հայկ․ թատրոններում։ 1932-ից՝ Ստեփանակերտի հայկ․ թատրոնի դերասան և ռեժիսոր, 1958-68-ին՝ գլխ․ ռեժիսոր։ Հիմնականում խաղացել է դրամատիկ․ և բնութագր․ դերեր․ լավագույններից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Քաջ Նազար (Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Նեզնամով (Ա․Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), բեմադրություններից՝ Շիրվանզադեի «Չար ոգի», Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Գորկու «Հատակում»։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վաչագան Արտաշեսի [ծ․ 13․5․1929, գ․ Մուլքի (ՀՀ Արագածոտնի մարզում)], մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի բնագավառի գիտնական։ Մանկավարժ․ գիտ․ դ-ր (1986), պրոֆ․ (1988)։ Ավարտել է Խ․Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ը (1954)։ 1969-72-ին և 1994-ից՝ նույն ինստ-ի մաթեմատիկայի և տարրական ուսուցման, 1972-74-ին՝ մաթեմատիկայի և նրա դասավանդման, 1980-1988-ին՝ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1988-90-ին՝ նաև ֆիզմաթ ֆակ-ի դեկան։ 1990-94-ին՝ ուս․ աշխատանքների գծով պրոռեկտոր։ Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի դպրոցական ուսուցման բովանդակության ընտրության չափանիշների և սկզբունքների համակարգին։ Մեծ ավանդ ունի մաթեմատիկայի դասագրքերի ստեղծման գործում։ ՀՀ մանկավարժ․ (1997) և մանկավարժ․ կրթության միջազգ․ (1998) ակադ-ների անդամ։
Երկ․ Принципы отбора основного содержания обучения математики в средней школе, Е․, 1984․
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Տանյա Տաճատի [20․5․ 1947, գ․ Այգաբաց (ՀՀ Շիրակի մարզում) - 7․12․1988, Լենինական, երկրաշարժի զոհ], բանաստեղծուհի։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ի ժուռնալիստիկայի բաժինը (1975)։ Ուսուցչություն է արել Հրազդան քաղաքում, աշխատել Գյումրու մանկ․ պատկերասրահում, «Բանվոր» (հետագայում՝ «Կումայրի») թերթի խմբագրությունում։ Լույս են տեսել նրա «Հրաբուխի ծաղիկ» (1986) և «Բաց հրապարակ» (1990) ժող-ները։ Հ-ի ստեղծագործությունները շնչում են մեղմ քնարականությամբ, հայրենի հողի հանդեպ տածած ջերմ սիրով։ ՀԳՄ Ա․Իսահակյանի անվ․ մրց․ (1990, հետմահու)։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Րաֆֆի Ռիչարդի [ծ․ 20․11․1959, Ֆրեզնո (ԱՄՆ)], իրավաբան-քաղաքագետ։ Ռ․Գ․ Հովհաննիսյանի որդին։ Իրավագիտության դ-ր [1985, գիտ․ աստիճանը ստացել է Ջորջթաունի համալսարանում (ԱՄՆ)]։ Սովորել է Կալիֆոռնիայի պետ․ համալսարանի Բերկլիի մասնաճյուղում (1977-78, քաղաքագիտություն), ավարտել նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը (1979-80, արևելագիտություն, հայ ժողովրդի պատմություն)։ 1980-82-ին Տաֆտց համալ