Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արվեստանոցը։ Հ-ի ղեկավարությամբ իրականացվել է Վոլգոգրադի վերականգնման նախագծի մշակումը (գլխ․ հատակագիծը՝ 1945, Ն․ Պոլյակովի և ուր․ հետ), ինչպես և հետպատերազմյան բնակելի տների նոր տիպերի նախագծումը։ Հ․ նախագծել է նաև Սոչիի ծովային կայարանը (1950-51, Լ․ Կարլիկի հետ, իրականացվել է 1954-ին), Մոսկվայի Խիմկի-Խովրինո խոշոր բնակելի զանգվածը (կառուցապատվել է 1960-ական թթ․)։ Պրոլետարական ճարտարապետների համառուսաստանյան ընկերության (ՎՕՊՐԱ) հիմնադիր (1929), Խորհրդ․ ճարտ-ների միության պատասխանատու քարտուղար (1932-50), «Արխիտեկտուրա ՍՍՍՌ» (“Архитектура СССР”) ամսագրի պատասխանատու խմբագիր (1933-48), ճարտ-ների միջազգ․ միության ստեղծողներից, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգմ․ (1937-50)։ Ճարտ-ների Բրիտանական թագավոր․ ինստ-ի պատվավոր թղթ․ անդամ (1936)։ Ծննդյան 100-ամյակի առթիվ Երևանում 1997-ին տեղադրվել է հուշաքար։ Երևանում նրա անունով կոչվել է փողոց։

Գրկ․ Карлик Л. Б., Каро Алабян, Е., 1966․

ՀԱԼԵՊ, Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկ․ աղբյուրներում՝ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), քաղաք Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպ մուհավազի վարչական կենտրոնը։ 1,5 մլն բն․ (1999)։

Հայկ․ գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունը կա 1329-ին Հ-ում գրված հայկ․ մի ձեռագրի հիշատակարանում, ըստ որի, XIV դ․ Հ-ում եղել է հայկ․ համայնք և եկեղեցի՝ Ս․Աստվածածին։ Հ․ միջազգ․ տարանցիկ առևտրի կենտրոն դառնալով՝ նպաստել է հայ համայնքի վերելքին։ 1616-ին Հ-ում կար շուրջ 6 հզ․, 1652-ին՝ ավելի քան 20 հզ․ հայ (Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Կիլիկիայից գաղթած)։ Հիմնականում վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին։ Նշանակալից էր հայ խոջաների (խոշոր առևտրականներ) դերը Սիրիայի միջազգ․ առևտրի և ապրանքափոխանակության մեջ։ Զբաղվելով Պարսկաստանի և Սիրիայի հում մետաքսի առևտրով՝ նրանք աշխույժ կապերի մեջ էին Վենետիկի, Ջենովայի, Լիվոռնոյի, Ամստերդամի, Մարսելի շուկաների հետ։ Նրանց ձեռքում էին Հ-ի մաքսատունն ու փողերանոցը։ XVII դ․ վերջին հայ համայնքն անկում է ապրել (կապված միջազգ․ տարանցիկ առևտրում Հ-ի դերի նվազման և քրիստոնյաների նկատմամբ կամայականությունների ուժեղացման հետ)։ Վիճակը համեմատաբար բարելավվել է XIX դ․ 40-ական թթ․, երբ օտարերկրյա կապիտալի մուտքը նպաստել է Սիրիայի առևտր․ կապերի զարգացմանը։ Եվրոպ․ վաճառականներն օգտվել են գլխավորապես հալեպահայ միջնորդ առևտրականների ծառայություններից։ 1880-90-ական թթ․ հայ առևտրականները, դրամական խոշոր միջոցներ կուտակելով, ձեռնամուխ են եղել գորգագործ․, տեքստիլ, պղնձագործ․, կաշեգործ․ ևն մանուֆակտուրաների ստեղծմանը։ Նրանց արտադրանքն առաքվել է Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ։ Առաջին համաշխ․ պատերազմից հետո շուրջ 60 հզ․ հայ գաղթականներ Արմ․ Հայաստանից, Կիլիկիայից ապաստանել են Հ-ում։ 1999-ին հալեպահայերի թիվը մոտ 70 հզ․ էր։

Հ-ում են Հս․ Սիրիայի հայության ազգ․ առաջնորդարանը, ազգ․ կուս-ների Սիրիայի ղեկավար մարմինները։ 1936-ին Հայ աշխատավոր․ միությունը, հնչակյան և ռամկավար կուս-ները Հ-ում կազմել են ֆաշիզմի դեմ պայքարի Սիրիահայ ժող․ ճակատ։ 1943-45-ին հայերը գործունորեն մասնակցել են Սիրիայի ժողովրդի ազգ․ անկախության պայքարին։ 1946-47-ին մեծ թվով հալեպահայեր գաղթել են Հայաստան։ 1967-73-ին արաբա-իսրայելական պատերազմները բացասաբար են անդրադարձել նաև Հ-ի հայ գաղութի վրա, մեծ թվով հայեր արտագաղթել են Հ-ից։

Հայերը Հ-ում ստեղծել են մշակութ․ ուշագրավ արժեքներ։ XVI-XVII դդ․ գործել է դպրատուն («դասատուն»), որի գրիչների գործերից պահպանվել են 200-ից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ։ Հայտնի էին նկարիչներ Ումեի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը և ուր․։ XIX դ․ 40-ական թթ․ Հ-ում գործել է հայկ․ չորս տարրական դպրոց։ 1858-ին բացվել է առաջին մանկապարտեզը («Ծաղկոց»), 1867-ին՝ առաջին իգ․ դպրոցը։ 1876-ին հիմնվել են Ներսեսյան (արական) և Վարդուհյաց (իգական) դպրոցները։ 1930-ական թթ․ կային 18, 1946-47-ին՝ 21, 1972-78-ին՝ 14 հայկ․ միջնակարգ և տարրական, 1986-ին՝ 22 դպրոց, 1994-ին՝ 14 դպրոց։ Հալեպի գլխ․ միջնակարգ դպրոցներն են Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան, Կարեն Եփփե, Կիլիկյան, Մխիթարյան վարժարանները։ Նախակրթարաններից