Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1827, Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու նախագիծ։ 1826_28-ի ռուս-պարսկ․ պատերազմը (տես Ռուս-պարսկական պատերազմներ 1804_13, 1826_ 1828) դեռ չավարտված՝ հայ ազատագր․ շարժման գործիչներին և ռուս․ արքունիքին մտահոգում էր այն հարցը, թե ինչ վարչակարգ է հաստատվելու Ռուսաստանի տիրապետության տակ անցած (տես Գյուլիստանի հաշտության պայմանագիր 1813) և անցնելիք հայկ․ տարածքներում։ Հայ գործիչները (մասնավորապես՝ Ներսես Աշտարակեցին, Հ․Ալամդարյանը և ուր․) հույս ունեին, որ հայկ․ այդ տարածքներում կվերականգնվի հայկ․ պետականությունը՝ Ռուսաստանի հովանավորության ներքո։ Ցար․ կառավարությունը, որին հայտնի էին այդ միտումները, Պետերբուրգում ստեղծեց հատուկ կոմիտե, որն զբաղվելու էր նորանվաճ տարածքների ապագա կացության հարցով։ Ռուսաստանի հայ գործիչներ Խ․Լազարյանը, Կ․Արղությանը, Ա․ Խուդաբաշյանը ռուս․ արքունիք ներկայացրին մի նախագիծ, որով Հայաստանի՝ Արաքսից հս․ ընկած մասը պետք է ինքնավարություն ստանար Ռուսաստանի կազմում։ Ըստ նախագծի՝ վերականգնվելու էր Հայոց թագավորությունը (կազմվելու էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Շաքիի նահանգներից, «Հայոց թագավոր» տիտղոսը մտնելու էր Նիկոլայ I-ի տիտղոսների մեջ)՝ Էջմիածնի Մայր աթոռի գլխավորությամբ, կատարվելու էր ներգաղթ, կամավոր հիմունքներով ստեղծվելու էր հայկ․ զորք, որը կփոխարիներ ռուս․ զորքերին և կկատարեր սահմանապահ ծառայություն։ Նախագիծը մերժում էր ճորտատիր․ իրավունքը։

Ռուսաստանի հովանավորության տակ հայկ․ պետականությունը վերականգնելու նույն բովանդակությամբ նախագիծ էր ներկայացրել նաև քաղ․ գործիչ Սերովբե վարդապետ Կարնեցին։ Այդ նախագծերն անհարիր էին Ռուսաստանի գաղութատիր․ քաղաքականությանը և չիրագործվեցին։ 1828-ին հայկ․ հողերի մի մասից միայն ստեղծվեց Հայկական մարզը՝ որպես հատուցում հայ ազատագր․ շարժման գործիչների պատրանքների, և գոյատևեց մինչև 1840-ը։

Գրկ․ Պարսամյան Վ․Ա․, Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները, Ե․, 1947։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 5, Ե․, 1974։


«ՀԱՅ ՀԱՆԴԵՍ», գրական կիսամսյա պարբերական։ Լույս է տեսել 1902_03-ին, Վենետիկում։ Խմբագիր-տնօրեն՝ Ա․Արփիարյան։ Ունեցել է հնչակյան ուղղություն։ Լուսաբանել է հայ հաս-քաղ․ կյանքի իրադարձությունները, հանդես եկել ՀՀԴ դեմ։ Արժեքավոր են հանդեսում տպագրված «Նյութեր Վանի ժամանակակից պատմության» ուսումնասիրությունը, Արլ․ հարցում Թուրքիայի դիվանագիտությանը, Եվրոպայի քաղ․ կացությանը նվիրված նյութերը։ Գրակ․ բաժնում հիմնականում տեղ են գտել խմբագրի (հաճախ Հրազդան և Սկեպտիկ ծածկանունով), Լ․Բաշալյանի գործերը։


«ՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ», պատկերազարդ տեղեկատու։ Բուխարեստի «Գաղութահայ հրատարակչության» հրատ․։ Լույս է տեսել 1938_40-ին, Բուխարեստում (1 հատոր՝ հինգ գրքով, 15 հզ․ տերմին)։ Խմբագիր՝ Մ․Պոտուրյան։ Աշխատակցել են Ա․Աբեղյանը, Թ․Ազատյանը, Վ․Թորգոմյանը, Տոնիկևիչը, ինչպես նաև Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանները։ Նյութերը դասավորված են այբբեն․ կարգով, տերմինին հաջորդում է սահմանումը, այնուհետև՝ հիմն․ տեղեկություններ։ Պարունակում է հոդվածներ ու տեղեկություններ հայ ժողովրդի պատմության, տնտեսության, աշխարհագրության, արվեստի, գրակ-յան, մամուլի վերաբերյալ, ծանոթացնում հայ գործիչների կյանքին ու գործունեությանը, ներկայացնում օտարազգի հայագետներին, այն երկըրներն ու քաղաքները, որոնք առնչվել են հայ իրականության հետ։


ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ (ՀՀԲ, անգլ․ անվանումը՝ Armenian Revolutionary Army, ARA), քաղաքական ընդհատակյա կազմակերպություն։ ՀՀԲ ներկայացել է իբրև հայկ․ նոր զինված կազմակերպություն, որն իր պայքարը կենտրոնացնում է միայն Թուրքիայի պետության դեմ՝ ի նպաստ Հայ դատի, և այլ շահեր չի հետապնդում։ Հակաթուրք․ զինված գործողություններով հանդես է եկել 1983_85-ին։


ՀՀԲ գործողություններից են 1983-ի հուլիսի 27-ին Լիսաբոնում թուրք․ դեսպանատան (մասնակիցներ Սեդրակ Աճեմյանը, Վաչե Տաղլյանը, Սիմոն Յահընյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրճլյանը սպանվեցին գործողության ընթացքում), 1985-ի մարտի 12-ին՝ Օտտավայում թուրք․ դեսպանատան գրավումը (մասնակիցներ Հովիկ Նուբարյանը, Գևորգ Մարաշլյանը և Րաֆֆի Թիթիզյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության)։


ՀՀԲ գործողությունը լայնորեն լուսաբանվել է ՀՀԴ կուս-յան մամուլում, ձերբակալված անդամների պաշտպանությունը ստանձնել են տեղական դաշնակցական կազմակերպությունները։


ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), հայ ազգային քաղաքական կուսակցություն։ Ստեղծվել է 1890-ի հուլիս-օգոստ․, Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Ք․Միքայելյանը, Ս․ Զավարյանը, Ս․ Զորյանը (Ռոստոմ)։ 1890-ի սեպտ․ հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուս-յան (մինչև 1892-ը՝ հայ հեղափոխականների դաշնակցություն) նպատակն է համախմբել ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղ․ և տնտ․ ազատություն Արմ․ Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն