ռաքյուլ և Մարտակերտ_Մաղավուզ էլեկտրահաղորդման գծերը, «Ստեփանակերտ» գլխ․ ենթակայանը, շարք են մտել մի քանի ավտոճանապարհներ։ 1995-ի հունվ․ սկսվել և 1999-ի նոյեմբ․ ավարտվել են Գորիս_Ստեփանակերտ ավտոմայրուղու շին․ աշխատանքները։ 1996-ին նախաձեռնված «Ստեփանակերտ_Երևան_Լոս Անջելես» ազգ․ տուրքի մարաթոնի արդյունքում հանգանակվել է ավելի քան 1 մլն, 1999-ի նոյեմբ․ 25-ի Լոս Անջելեսի «Հեռուստամարաթոնում»՝ շուրջ 5 մլն ամերիկ․ դոլար։ Վերջինս ծրագրված է ծախսել ԼՂՀ «Հյուսիս_հարավ» ավտոճանապարհի շին․ նպատակով։ «Զանգեզուր» ծրագրի շրջանակներում շահագործման են հանձնվել Մեղրի_Երևան ավտոմայրուղու որոշ ճանապարհահատվածներ, կատարվել են «Իրան_Հայաստան» գազամուղի Մեղրի_Քաջարան հատվածի նախագծումն ու փորձաքննությունը։ Աշխատանքներ են կատարվել նաև «Գիտություն և մշակույթ» ծրագրով, մրցանակներ շնորհվել գիտության ու մշակույթի մի շարք անվանի գործիչների։
Հիմնադրամի գաղափարախոսությունն ու գործունեությունն արտացոլում են «Հիմնադրամ» (Երևան), «Հիմնադրամ» (Հոլանդիա) պարբերաթերթերը, «Մեկ ազգ, մեկ ճակատագիր» (Մոնրեալ, Կանադա) և այլ հանդեսներ։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ», 1990-ից՝ «Գյուղական հորիզոններ», հասարակական-քաղաքական, գիտաարտադրական հանդես։ Լույս է տեսնում 1922-ից (1922_30-ին՝ «Գյուղատնտեսական կյանք», 1930_31, 1934-ին՝ «Կոլխոզնիկ», 1954_62-ին՝ «Հայաստանի կոլտնտեսական», 1962_86-ին՝ «Հայաստանի գյուղատնտեսություն» 1986_90-ին՝ «Հ․ա․»), Երևանում։ Խմբագիր՝ Ռ․Փաշինյան (1975-ից)։ Մինչև 1990-ը ՀԿԿ ԿԿ օրգան։ Լուսաբանում է հանրապետության գյուղական տնտեսությունների և այլ ձեռնարկությունների աշխատանքը, անդրադառնում գյուղի սոց-տնտ․ և մշակութ․ կյանքի հարցերին։ Ծավալուն տեղ է հատկացնում արտադր․ հարաբերությունների, տնտեսավարման նոր ձևերի արմատավորմանը, հողի արդյունավետ օգտագործման ուղիներին, բնապահպան միջոցառումների կիրառմանը, ինչպես նաև ագրոարդի բնագավառի գիտատեխ․ նորություններին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ (ՀԱՀԳԲ, անգլ․ անվանումը՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia, ASALA), ռազմաքաղաքական ընդհատակյա կազմակերպություն։ Ստեղծվել է 1975-ին։ Նպատակը՝ ահաբեկչական գործողություններով համաշխ․ հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկ․ հարցի վրա, Թուրքիային ստիպել ճանաչելու 1915_ 23-ի հայերի ցեղասպանությունը և բռնագրավված Արմ․ Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը՝ հայ ժողովըրդին։ ՀԱՀԳԲ ահաբեկչական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրք․ դիվանագետների, պետ․ պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական օդային գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամ․ կամ ռազմ․ օժանդակություն են ցույց տալիս թուրք․ պետությանը։ ՀԱՀԳԲ դրամ․ միջոցները գոյանում են մեծահարուստների նվիրատվություններից։ ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են Թուրքիային, և բարեկամ՝ բոլոր հակաթուրքական շարժումներին, սերտորեն գործակցել է քրդ․ և արաբ․ դեմոկրատ․ ու հեղ․ շարժումների հետ։ ՀԱՀԳԲ գտել է, որ Խորհրդ․ Հայաստանը չպետք է միջամուխ լիներ սփյուռքի պահանջատիրական խնդրին, Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն ժողովրդի ցանկության։ ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարում Գուրգեն Յանիկյանին, բարձր գնահատում հայ ազգ-ազատագր․ շարժման գործիչներին։
Կազմակերպությունն ահաբեկչական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարին։ ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժող․ զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկ․ հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղ․ կառույցների անգործության հանդեպ։ Այդ պատճառով հայ քաղ․ կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ։ 1970-ական թթ․ 2-րդ կեսին և 1980-ական թթ․ սկզբին ՀԱՀԳԲ վայելում էր Միջին և Մերձ․ Արլ-ի երկրներում և այլուր բնակվող հայ երիտասարդների զգալի մասի համակրանքը։
1973_84-ին աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններից սպանվել է 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա․ գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել է ՀԱՀԳԲ։ 1975_79-ին կազմակերպությունն ահաբեկչական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի թուրք․ օդանավային ընկերության գրասենյակում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրք․ դեսպանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը (մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիքոմուշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում՝ ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրք դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրագործել են «Վան» գործողությունը՝ Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրք․ հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայման