Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ճ

ՃԱՆԿՅՈՒԼՅԱՆ Հարություն (1856, Վան 1915, Մեծ եղեռնի զոհ), քաղաքական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։ սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1890-ի Գամ Գափուի ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից։ Ձերբակալվել է. դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է ցմահ բանտարկությամբ (մինչև 1896-ը՝ Աքյայի բանտում)։ 1897-ին անցել է Կիպրոս։ 6. աշխատել է։ հաշտեցնել պառակտված հնչակյան կուսակցության երկու թևերը (1698-ին Կահիրեում հրապարակել է «Դիմակավորներ» գրքույկը, ուր սուր քննադատության է ենթարկել հնչակյան վերակազմյալ թևին)։ Եվրոպայում գտնված ժամանակ փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն՝ ապարդյուն։ 1908-ի երիտթուիք. հեղաշրջումից հետո հաստատվել է Կ.Պոլսում, պաշտոններ վարել հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում, ընտրվել ազգային երեսփոխան։

1913-ին Կ.Պոլսում հրատարակել է հուշեր («Հիշատակներ հայկական ճգնաժամեն»)։ Մեծ եղեոնի առաջին օրերին ձերբակալվել է և նահատակվել աքսորի ճանապարհին։

U. Սանջյան (Լիբանան)

ՃԱՐՏԱՐ (Վարդանյան Մուրադ) (1856, գ. Սոխորդ (Խլաթի գավառում) 1900, գ. Ջրհոր), ազգային-ազատագրական շարժման գործիչ, աոաջին ֆիդայիներից։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1894—95-ից գործել է Աղբյուր Սերոբի խմբում, հատկապես զբաղվել Կովկասից Խլաթ ու Սասուն զենք փոխադրելով։ Այդ ճանապարհին հաճախ բախումներ է ունեցել թուրքերի հետ (Դլիճ Դեդուկի, Քյոշկ գյուղի, Խաթավինի, Ավերակ ջաղացի կռիվներ)։ Սերոբի մահից հետո էլ ճ. իր մարտիկներով մնացել է Խլաթում։ Մատնությամբ պաշարվելով զոհվել է թուրք, զորքի դեմ անհավասար մարտում։

U. Ներսիսյան

ՃԵՊԵՃՅԱՆ Սարգիս (1864, գ. Ուգունլու (Թուրքիայի Յոզղատի գավառում) 1920, Հաճըն), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Կրթությունն ստացել է հայրենի գյուղում։ 1914-ի վերջին զորակոչվել է թուրք, բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ։ Երբ սկսվել են հայ զինվորների նկատմամբ թուրք, հալածանքներն ու նրանց զանգվածային բնաջնջումը, ճ. փախել է բանակից, անցել ռազմաճակատի գիծը։ 1918-ին մտել է Անդրանիկի կամավորական ջոկատը, մասնակցել բազմաթիվ մարտերի։ 1919-ի սկզբին մեկնել է Կ.Պոլիս, այնտեղից՝ Կիլիկիա։ 1920-ին նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար (տես Հաճընի հերոսամարտ 1920):

Անհավասար մարտում ծանր վիրավորվել է և, խուսափելով գերի ընկնելուց, ինքնասպան է եղել։

Մ

ՄԱԼԱԹԻԱ, Մ ե լ ի տ ե ն ե, քաղաք և գավառ պատմական Փոքր Հայքի հվում, Եփրատի աջակողմյան Սելաս վտակի ավազանում։ Մալաթիա գավառի վարչական կենտրոնը, ընկած է Եփրատի աջ ափից 15 կմ արևմտյան, Խարբերդից հվարմ.։

XV դ. գրավել են օսմանյան թուրքերը, և Մ. դարձել է Սեբաստիայի էյալեթի մաս. 1870-ական թթ. մտցվել Խարբերդի նաԻանգի մեջ։ Հնագույն ժամանակներից աչքի է ընկել հոծ հայ բնակչությամբ։ Քրդ. և թուրք, ավազակախմբերի մշտական հալածանքների պայմաններում գյուղական բնակչության մի նշանակալի մաս XIX դ. ընթացքում տեղափոխվել է Մ. և այլ քաղաքներ, հարյուրավոր մարդիկ էլ հարկադրաբար ընդունել են մահմեդականություն։ Այդուհանդերձ, XIX դ. 2-րդ կեսին Մ-ի 25 գյուղերում հայերը կազմել են բնակչության կեսից ավելին։ Մինչև 1890-ական թթ. կոտորածները Մ-ի գավառում ապրել են 17200 հայեր։ 1878ին հայկական հարցի բարձրացումից հետո Մ-ում ևս ուժեղացել են հայերի հալածանքները։ 1889-ի նոյեմբ. 8-ին և 1890-ի հոկտ. 24-ին թուրք խաժամուժը ներխուժել է քաղաքի հայկական թադամասերը, կողոպտել, ապա կրակի մատնել հայերի խանութներն ու տները։ 1895-ի հոկտ. 20-ին մզկիթներում կոչեր են հնչեցվել հայերի հետ հաշվեհարդար տեսնելու մասին։ Մ-ի կառավարչի ցուցումով բանտերից ազատ արձակված հանցագործները հոկտ. 23-ին հարձակվել և սպանել են մի քանի հայերի։ Երեկոյան ջարդերը զանգվածային բնույթ են ստացել։ Մայր եկեղեցու թաղում կազմակերպվել է համառ դիմադրություն։ Պ. Պոնաբարդյանի ջոկատը գրավել է զինպահեստները և դիրքեր բռնել Խարազայի թաղում։ Ուռլյան եղբայրները գիշերով հարձակվել են քրդական խուժանի վրա և հետ գրավել հայերից թալանված ամբողջ ավարը։ Հոկտ. 25ին թուրքերը նոր ուժեր են նետել եկեղեցու քարե պատերի հետևում պաշտպանվող հայերի վրա, սակայն տալով մեծ թվով գոհեր, հոկտ. 26-ին հար