Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներխուժեցին արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր. որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը։ Uլեքսանդրապոլից թուրք, զորքերի մի մասը շարժվեց Երևանի (տես Սարդարապատի ճակատամարտ 1918), մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։ Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթադչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան։ Ջալալօղլիի (այժմ Ստեփանավան) մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գ., ապա շարժվեց դեպի Դիլիջան։ գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ։ Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն (այժմ Սպիտակ)։ Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար՝ Թ. Նագարբեկով) ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրք, զորքը (հրամանատար Ջավադ բեյ)՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։

Հայկ. ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գ. մոտ, Բզովդալի մատույցներում և Մայմեխ լ. լանջերին ու թուրք, գերակշիռ ուժերին հարկաղրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։

Կովկասում թուրք, զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում, Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղ.ճ. «…բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։ Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»։ Ղ.ճ-ի, Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918) շնորհիվ թուրքերը չկարողացան մտնել Երևան, Արարատյան դաշտ և Սևանի ավազան։ Ղ.ճ-ից հետո թուրք, զորքերը արշավեցին Ղազախ, Գանձակ և Բաքու։

Գրականություն

Ս ա ր գ ս յ ա ն Ե Ղ. Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ, Ե., 1964։ Հարությունյան U Հ, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտ պանական կռիվները, ե., 1984։

ՂՈՍԵՅՆ (El-Ghossein) Ֆայեգ, արաբ գործիչ, Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի նախկին կառավարիչ։ 1915-ին, ծառայելով Դիարբեքիրում, Ղ. ականատես է եղել թուրք, իշխանությունների հակահայկական գործողություններին, որոնք նկարագրել է «Մի արաբ մահմեդականի վկայությունը հայերի անմեղության և կոտորածների վերաբերյալ» գրքույկում (1917-18-ին հրատարակվել է ֆրանս., անգլ. և գերմ.)։ Նախաբանում Ղ. գրում է. «Երբ ավարտվի պատերազմը, այս գրքի ընթերցողները կհամոզվեն, որ ես գրել եմ ճշմարտությունը, և որ այս պատմությունը միայն փոքր մասն է դժբախտ հայ ժողովրդի հանդեպ կատարված չարագործությունների» (ֆրանս. հրտ., էջ 3-4)։ Ղ., փորձելով բացահայտել «հայ ժողովրդի հետ կատարվածի» պատճառները, հանգել է այն եզրակացության, որ հայերի կոտորածների պատասխանատուն երիտթուրքական կառավարությունն է. «Հրապարակելով այս գրքույկը, ես ամենից առաջ նպատակ ունեի մերժել այն բոլոր մեղադրանքները, որոնք կարոդ են հարուցվել իսլամի դեմ և ապացուցել, որ հայերի հանդեպ կատարված դաժանությունների պատասխանատվությունն ընկնում է «Միություն և առաջադիմություն» կոմիտեի անդամների վրա, որոնց ձեռքում է իշխանությունը, և որոնք ղեկավարվել են ցեղապաշտ մոլեռանդությամբ և հայերի հանդեպ նախանձով։ Մահմեդական կրոնը մերժում է նրանց» (նույն տեղում, էջ 43-44)։

Երկեր Тёто/дпаде d’un Arabe musufman sur L innocence et /в massacre des Armdniens, Bombey, 1917.

Ռ. Սահակյան