Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1984-ի ապրիլի 13-16-ը Փարիզում տեղի ունեցավ մշտական ատյանի նստաշրջան՝ նվիրված հայերի ցեղասպանության խնղրին։ Օրակարգը առաջարկել էին «Ազգային փոքրամասնությունների իրավունքի խումբ» (Փարիզ, Ֆրանսիա), «Մշակույթի գոյատևում» (Քեմբրիջ, ԱՄՆ), «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդներին օգնող ընկերակցություն» (Գյոթինգեն, ԳՖՀ) կազմակերպությունները։ Քննարկման ժամանակ լսվեցին Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի (ԱՄՆ), Քեմբրիջի ինստիտուտի՝ հայկական հետազոտությունների և փաստագրության կենտրոնի տնօրեն ժիրայր Լիպարիտյանի (ԱՄՆ), պատմաբան ու գրող Քրիստոֆեր Ուոքըրի (Մեծ Բրիտանիա) և Իվ Տերնոնի (Ֆրանսիա), արևմտյան Բեռլինի համալսարանի դասախոս Թեսսա Հոֆմանի, Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր ժոե Վերհովենի (Բելգիա), Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Գույումճյանի ելույթները, ողբերգական իրադարձությունների մի շարք ականատեսների վկայությունները։ Նստաշրջանին իր ներկայացուցիչներին ուղարկելուց Թուրքիայի հրաժարվելու պատճառով քննարկվեց «Հայկական հարց, ինը հարց և ինը պատասխան» փաստաթուղթը (Անկարայի միջազգային քաղաքականության ինստիտուտ), ինչպես նաև Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թյուրքքայա Աթաեովի գրավոր ցուցմունքները, որոնք արտահայտում էին թուրք, կառավարության դիրքորոշումը տվյալ հարցում։

Նստաշրջանն ընդունեց եզրափակիչ փաստաթուղթ, որի նախաբանում նշվում էր, որ քրեական առումով չկա ավելի ծանր հանցանք, քան էթնիկ, պատկանելության համար մի որևէ ժողովրդի կանոնավոր բնաջնջման կանխամտածված պետական քաղաքականությունը, որ հայերի ներկա բողոքների քննարկումն ու գնահատումը հարկադրական նշանակություն ունի, քանի որ

1915-ից ի վեր թուրք, բոլոր կառավարությունները հրաժարվում են ընդունել ցեղասպանության փաստը, որ Թուրքիայի ներկա կառավարությունը նույն պես չի ընդունում հայ ժողովրդի ոչընչացման բազմաթիվ լուրջ մեղադրանքները, որ շատ պետություններ աշխարհաքաղ. նկատառումներով պաշտպանում են թուրք, կառավարության ջանքերը՝ թույլ չտալ տվյալ հարցի որևէ անկողմնակալ հետազոտություն և խոչընդոտել խնդրի իրավական լուծմանը։ Այնուհետև մանրամասն շարադըրվում են հայերի 1915-17-ի ցեղասպանության նախապատմությունն ու փաստերը՝ դրանք ամրապնդելով միջազգային անկողմնակալ աղբյուրների վկայություններով, թուրք, հայտնի հակափաստարկները, առաջադրված մեղադրանքներն ու դրանց հիմնավորումը, և վերջում՝ որոշումը (դատավճիռ), որտեղ ասված է, որ «Ելնելով 1948-ի դեկտ. 10-ի Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրից, 1948-ի դեկտ. 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայից, միջազգային իրավունքի հանձնաժողովի ձևակերպած և 1951-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հավանությանն արժանացած նյուրնբերգյան սկզբունքներից, 1968-ի Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած ոճիրների նկատմամբ վաղեմություն չտարածելու մասին կոնվենցիայից, ժողովուրդների մշտական ատյանի 1979-ի հունիսի 24-ին ընդունած օրինադրույթներից… Ատյանը որոշում է. 1. Հայ ժողովուրդը եղել և մնում է մի ժողովուրդ, որի թե անհատական և թե միասնական հիմնարար իրավունքները պետք է հարգվեին և պետք է հարգվեն միջազգային իրավունքին համապատասխան։ 2. 1948-ի դեկտ. 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի սահմանմամբ՝ հայ ժողովրդի ոչնչացումը տեղահանությունների և զանգվածային սպանությունների միջոցով ցեղասպանություն է, քանի որ նրանում խոսքը այն օրենքների մասին է, որոնք արդեն գործում էին այն ժամանակաշրջանում, երբ կատարվեցին այդ հանցագործությունները։ 3. Երիտթուրք. կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ ցեղասպանության, 1915-17-ին կատարված մեղսագործությունների հա մար։ 4. Հայերի ցեղասպանությունը նաև «միջազգ. հանցագործություն» է, որի համար պատասխանատվությունը պետք է կրի թուրք, պետությունը՝ չխուսափելով մեղսակցությունից, պատըրվակ բերելով այն ժամանակվա և ներկա թուրք, պետության միջև հաջորդայնության բացակայությունը։ 5. Այդ պատասխանատվությունը պարտավորեցնում է պաշտոնապես ընդունել ցեղասպանության փաստը և որպես հետեվանք հատուցել հայ ժողովրդին կրած կորուստների դիմաց։ 6. ՄԱԿ-ը և նրա յուրաքանչյուր անդամ իրավունք ունի պահանջել այդպիսի ճանաչումը և աջակցել այդ գործում հայ ժողովրդին»։

Գրականություն

К и р а к о с я н Дж. С., Младотурки перца судом истории, Е, 1986, с. 396-400; К и р а к о с я и А Дж., Геноцид армян 1915 г. в зарубежной литературге (1975-1985), М.,

ННИОН АН СССР, 1985, с. 51-56; Permanent People՝s Tribunal. Session on the Genocide of the Armenians. April 13-16, 1984, Paris (Verdict),

Cambridge, USA, 1984 (հայ. թարգս. «•Ավանգարդը թերթ, 1989թ. հոկտ. 20)։

U. Կիրակոսյան

ԺՈՐԵՍ (Jaures) ժան (1859-1914), ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ, «Յումանիտե» թերթի հիմնադիրը։ Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում բազմիցս բողոքել է արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ սուլթան, կառավարության բիրտ կամայականությունների և դաժանությունների դեմ։ 1903-ի փետր.

1903-ի փետրվարին Փարիզում արտասանած ճառում ժ. քննադատել է 1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից… Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական