Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1934-35) և այլն աշխատություններում Լ. քննադատաբար է վերաբերվել հայ ազատագրական շարժմանը և նրա գործիչներին. ցարական Ռուսաստանի «ազատագրական առաքելությանը»։ եա գտնում էր, որ Ռուսաստանը չկատարեց հայ ժողովրդին տված իր խոստումները, որը. ինչպես բազմիցս նշել է, ցարական գահի ամենահավատարիմ ժողովուրդն էր Ռուս, կայսրության սահմաններում։ Միևնույն ժամանակ, Լ. ընդունել է, որ ռուս, ինքնակալության տիրապետությունը Էականորեն տարբերվում էր նախորդներից. նա չէր ավերում ու դատարկում նվաճած երկրները և չէր բնաջնջում ժողովրդին, բնակչությանը։ Տիրելով Մերձ. Արլ-ի երկրներին՝ Ռուսաստանը նրանց ենթարկում էր իր դաժան վարչակարգին, ասկայձ, այդ երկրները, ընդգրկվելով Ռուսաստանի հզոր ծիրի մեջ, հնարավորություն էին ստանում հաղորդակից դաոնալ եվրոպական մշակույթին։

Լ. մեծ ազդեցություն է գործել հայ պատմական մտքի զարգացման վրա. նրա աշխատությունները այսօր ևս չեն կորցրել իրենց արդիականությունը։

Ն. Սարուխանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ, երկրամաս Փոքր Կովկասի արևելյան և հյուսիս-արլ. շրջանում, վարչատարածքային միավոր (այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ))։ Գտնվելով կազմավորվող հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային ոլորտում՝ Լ. Ղ. (Արցախ) մտել է Ուրարտու պետության, ապա նրա հաջորդ Երվանդունիների, այնուհետև Արտաշեսյան հայկական թագավորությունների մեջ։ Հայկ. թագավորության անկումից (428) հետո երկրամասը մտել է Աղվանից մարզպանության մեջ։ Արցախում երկար ժամանակ պահպանվել են հայկական պետականության բեկորները՝ մանր իշխանությունների՝ մելիքությունների ձևով։ Թուրքիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումից (XVI դ.) հետո Արցախը դարձել է հայ ազգ-ազատագրական շարժման կենտրոն, արցախահայության քաղաքական շրջանները կապեր են հաստատել Ռուսաստանի հետ, սկզբնավորել հայ ժողովրդի ռուս, քաղաքական կողմնորոշումը։ 1805-ին Լ. Ղ. ընդունել է Ռուսաստանի տիրապետութ յունը (որն իր ձևակերպումն է ստացել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1813-ին կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրում) և, մտնելով Ռուս, կայսրության մեջ, վարչականորեն 1867-ից կազմել է Ելիզավետպոլի նահանգի մաս։

Երկրամասի ամբողջ պատմության ընթացքում այստեղ գերակշռել է բնիկ հայ բնակչությունը (XX դ. սկզբին՝ բնակչության մոտ 95%)։ Լ. Ղ. հայ տնտեսական և մշակութային կյանքի կենտրոններից Էր. նրա քաղաքներում և գյուղերում գործում էին բազմաթիվ հայկական դպրոցներ, հրատարակվում պարբերականներ, գրքեր։ 1914-ին հայ եկեղեցու Դարաբաղյան թեմը ուներ 222 եկեղեցի, շուրջ 200 հազար ծխական։

1918-ի մայիսին, երբ կազմավորվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի անկախ հանրապետությունները, Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ իր հանրապետությունը կազմում է նախկին Ռուս, կայսրության Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների ամբողջ տարածքից, Ելիզավետպոլի նահանգի կազմում նաև՝ Լ. Ղ. և Զանգեզուրի գավառը։ Այդպիսով Ադրբեջանի Հանրապետությունը իր պահանջը ներկայացրեց Հայաստանի անբաժան մասը կազմող Լ. Դ-ի և Զանգեզուրի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը մերժեց այդ պահանջը, հարաբերությունները երկու հանրապետությունների միջև ծայր աստիճան սրվեցին, իսկ Լ. Դ. և Զանգեզուրը համարվեցին «վիճելի տարածքներ»։ Լ. Ղ-ի և Զանգեզուրի հայ բնակչությունը չճանաչեց Ադրբեջանի իշխանությունը և ոտքի կանգնեց հանուն իր իրավունքների պաշտպանության։ Լ. Ղ-ում ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ. որը գլխավորեց բնակչության պայքարը։ 1918-ի հուլիսին տեղի ունեցավ Լ. Ղ-ի հայ բնակչության 1-ին համագումարը, որը որոշում ընդունեց իրագործել «ռուսական հեղափոխության կողմից հոլովված ամենավեհ գաղափարներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը»։ Համագումարն ընտրեց Ղարաբաղի ժող. կառավարություն։

Լ. Ղ-ին տիրանալու համար ադրբ. կառավարությանը օգնում էին թուրք զավթիչները, իսկ առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ անգլիացիները։ 1918 ի ընթացքում ադրբ. զինված ուժերը բազմաթիվ փորձեր կատարեցին ճնշելու Լ. Ղ-ի բնակչության դիմադրությունը և գրավելու երկրամասը։ Հայ բնակչությանը ուժերի լարման և մեծաթիվ զոհերի գնով հաջողվում էր դիմակայել զավթիչներին։

1920-ի մարտին ադրբ. զորքերը ներխուժեցին Լ. Ղ., գրավեցին նրա կենտրոն Շուշին, հրդեհեցին քաղաքի հայկական թաղամասերը, կոտորեցին հայ բնակչությանը շուրջ 30 հազար մարդ։ Հայաստանի Հանրապետության կառավարության փորձերը՝ Լ. Ղ-ի հարցը լուծել դիվանագիտական միջոցներով, հաջողություն չունեցան։ Ապրիլի սկզբին ադրբ. զորքերը ձեռնարկեցին նոր հարձակում՝ ձգտելով գրավել երկրամասի կենտրոնական և հվ. շրջանները։ Ղարաբաղցիները, Հայաստանից նրանց օգնության եկած զինախմբերը, համառ դիմադրություն ցույց տվեցին թշնամուն, և Ադրբեջանին չհաջողվեց զավթելԼ. Ղ.։

Դրությունը փոխվեց 1920-ի ապրիլի վերջից, երբ Ադրբեջանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ Քանի որ Ադրբեջանը դարձավ խորհրդային, իսկ Հայաստանը դեռևս պահպանում էր իր անկախությունը, խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը բացահայտորեն պաշտպանեց Ադրբեջանի նկրտումները Լ. Ղ-ի նկատմամբ։ 1920-ի մայիսի 1-ին խորհրդային Ռուսաստանի 11-րդ բանակի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջեց դադարեցնել մարտական գործողությունները Խորհըրդ. Ադրբեջանի դեմ և դուրս բերել հայկական զորքերը Լ. Ղ-ից։ Մայիսի 11-ին խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Լ. Ղ. մտցնել իր զորքերը, այդպես երկրամասում հաստատվեց խորհրդային իշխանություն։

Հայաստանի Հանրապետության անկումից և Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանի ղեկավարությունը 1920-ի նոյեմբ. 30-ին ընդունեց հռչակագիր, որտեղ ասվում էր, որ Զանգեզուրի և Նախի