Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ties Nations et fes Puissances devant Խ ProbUme Armdnien, 2-6me6d„ Beyrouth, 1970.

Կ. Խուդավերդյան

ԱԶՆՎԱՁՈՐ, Ազնվաց ձոր, Գ յ ու q և լ դ b ր b, գյուղախումբ արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի համանուն գավառակում։ Ընդգրկել է Տատիկ (այժմ Գյուզելդերեսի) և Թուխ (այժմ Սափուրդերեսի) գետերի արգավանդ ձորահովիտները։ Ա-ում բնակվել են հայեր և քրդեր։ Քրդերը, Ա. մուտք գործելով XVI դ. 1-ին կեսին, աստիճանաբար հաստատվել են հայկական մի շարք բնակավայրերում և վանել տեղի հայերին։ XIX դ. սկզբին այդպիսի գյուղերի մի մասում (Աղքձոր, Բալքան, Երեցթաղ, Կոտոմ կամ Կոտում, ճոկուս) դեռևս պահպանվել էին ավերակ կամ անասնագոմերի, փարախների վերածված եկեղեցիներ։ Ըստ հայկական աղբյուրների, 1878-80-ին Ա-ի մոտ 1600 հայեր (բնակչության 64%-ը) բնակվում էին 14 գյուղերում։ հայկական խոշոր գյուղեր էին Կարբը, Հանդը, Նելը. Սակը։ 1895-96-ին հայ բնակչությունը ենթարկվել է կողոպուտի և կոտորածի, նրանց մի մասը բռնությամբ մահմեդականացվել է։

1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Ա-ի հայերը կոտորվել են։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են հիմնականում արևելյան Հայաստանում։

Գրականություն

Բաղեշ և յուր շրջակայքը, «Լումա», 1900, գիրք 1։

Գ Բադալյան


ԱԶՈՒՐԻ Նաջիբ ("-1916), արաբական ազատագրական շարժման գործիչ։ Լիբանանցի քրիստոնյա արաբ։ Նախնական կրթությունն ստացել է Բեյրութում, բարձրագույնը Ֆրանսիայում։ 1898- 1904- ին եղել է Երուսաղեմի կառավարչի օգնական։ 1904-ին նվիրվել է արաբական ազատագրական շարժմանը, ստեղծել «Արաբական հայրենիքի լիգա» կուսակցությունը, որի համար օսմ. կառավարությունը հեռակա կարգով նրան մահվան է դատապարտել։ 1907-08-ի ն հրատարակել է «Արաբական անկախությունը» (ֆրանս.) պարբերականը։ Անձնական կապեր է ունեցել հայ ազգային և մշակութային գործիչների. կուսակցությունների հետ։

Ս. Սապահ-Գյուլյանի միջոցով 1913- 1914- ին հնչակյաններին զգուշացրել է եգիպտական կառավարության ձեռնարկելիք հալածանքների մասին։ Հեղինակ է բազմաթիվ գրքերի, որոնցից պահպանվել է միայն «Արաբ ազգի զարթոնքը» երկը։ Այդ երկում և 1905-ի ապրիլի 15-ին Մինաս Չերազին ուղղած նամակում Ա. շարադրել է իր տեսակետները Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների իրավիճակի և հայկական հարցի վերաբերյալ։ Նա գտնում էր. որ հայերը մեծ երախտիք ունեն Օսմանյան կայսրությունում ազատագրական ոգին տարածելու գործում։ Ըստ Ա-ի. «հայերը չեն վախեցել տաս տարի առաջ արթնացնելու ազգային զգացմունքը ասիական ժողովուրդների մեջ թուրքա-չերքեզական բռնակալության դեմ… Եվ թուրքերը երբեք չեն կարող ջարդերի մեջ խեղդել հայերի օրինական ձգտումները…» (Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. 6, Արաբական երկրներ, 1974, էջ 219-220)։ Ա. պաշտպանում էր Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների համատեղ պայքարի և միասնության գաղափարը՝ իբրև արաբական, հայ և մյուս ժողովուրդների ազատագրության ուղի։

Գրականություն

Սա պահ-Գյ ու լյան Ս., Պատասխանատուները, Բեյրութ, 1974, Լջ 198-200, 232, 292.

Ն. Հովհաննիսյան

ԱԹԱԲԵԿՅԱՆ Լևոն Նիկոլւպի (1857, գ. Կուսապատ (այժմ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)-1918, Բաքու), հասարակական, քաղաքական գործիչ, բանաստեղծ։ Մասնագիտությամբ՝ բժիշկ։ Uվարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Լայպցիգի և Թյոլբինգենի համալսարաններում ուսումնասիրել է սոցիալական գիտություններ, Բեռլինի և Ցյուրիխի համալսարաններում ուսանել բժշկագիտություն։ 1903-ից հասարակական-քաղաքական և բժշկական գործունեություն է ծավալել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում, Գանձակում, Շուշիում։ Սկզբնապես՝ ՀՀԴ կուսակցության անդամ, ապա (1907-ից)՝ սոցիալիստ-հեղափոխական (էսէռ), ղեկավարել է հայ էսէռների կազմակերպությունը։ 1909-ին ցարական իշխանությունները բանտարկել են Ա-ին. ազատվել է 1912-ին։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա Հայոց ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահ։ 1918-ին հրատարակել է մի շարք հոդվածներ Հայաստանի վիճակի և նրա ազատագրման հեռանկարների վերաբերյալ, ըստ Ա-ի, հայ ժողովրդի ազգային ազատագրության ուղին Ռուսաստանի և միջազգային հեղափոխական ուժերի հետ համախմբվելու մեջ է։

Գրել է խոհական-քաղ. քառյակներ, բանաստեղծություններ։ Ղարաբաղի բարբառով գրված երկերում պատկերել է Ղարաբաղի հայերի կյանքը։ Զոհվել է Բաքվում՝ ազգամիջյան ընդհարումների ժամանակ բանագնացի առաքելություն կատարելիս։

Բ. Ուլուբաբյան

ԱԹԱԲԵԿՅԱՆՑ Հովսեփ Ներսեսի (1870-1916, Կարս), հրապարակախոս, թարգմանիչ։ Սոցիալ-դեմոկրատ։ Մասնագիտությամբ՝ գյուղատնտես։ Թիֆլիսում ավարտել է գիմնազիա, ապա սովորել Պետերբուրգի համալսարանում և Հոհենհայմի (Գերմանիա) գյուղատնտ. ակադեմիայում։ Գերմանիայում ուսումնառության տարիներին ծանոթացել է գիտական սոցիալիզմի ուսմունքին, կապեր հաստատել Կ. Կաուցկու, Կ. Ցետկինի, Հ. Պարվուսի հետ, նրանց մասնակցությամբ կազմել Թուրքիայում հայկական ջարդերը դատապարտող կոչեր, որոնք տպագրվել են գերմանական և ավստրիական մամուլում։ Ա-ի ղեկավարությամբ բնագրից առաջին անգամ հայերեն է թարգմանվել Ֆ. էնգելսի «Սոցիալիզմի զարգացումն ուտոպիայից դեպի գիտություն» աշխատությունը, որը հրատարակվել է 1894- ին, «Գիտական սոցիալիզմ» խո