ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ 1947, կայացել է ապրիլի 30-ից մայիսի 4-ը, Նյու Յորքում, Ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ։ Նպատակն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պայմաններում վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը՝ կապված հայերի ներգաղթի կազմակերպման հետ, ինչպես նաև զարկ տալ սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանը։ Մասնակցել է 715 պատգամավոր՝ 22 երկրներից, որոնք ներկայացրել են սփյուռքահայ 70 կենտրոնական կազմակերպություններ ու 275 մասնաճյուղեր, 31 եկեղեցի։ ՀՀԴ կուսակցությունը կոնգրեսին չի մասնակցել։ Կոնգրեսը բացվել է մեծ ճաշկերույթով «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցում, որտեղ ի թիվս այլ հռետորների հանդես է եկել ամերիկյան սենատոր Չարլզ Ու. Թոբին։ Նա ընդգծել է հայերի մատուցած ծառայությունները երկու համաշխարհային պատերազմներում, արտահայտվել հօգուտ Հայ դատի արդարացի լուծման և արևմտյան տերություններին կոչ արել այլևս հայկական հարցը չզոհել իրենց շահադիտական նկրտումներին։ Կոնգրեսը քննել է ներգաղթի և վերաշինության, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրման, խորհրդային Հայաստանի և սփյուռքի մշակութային հարաբերությունների ընդլայնման հարցերը, առաջարկել ՄԱԿ-ի ուշադրությանը հանձնել հայկական հողային պահանջները (դրանք կցել ՀԽՍՀ-ին) և ընդունել համապատասխան որոշումներ։ Հ.Ii.կ., որին հեռագրով ողջունել են Խորհրդ. Հայաստանի կառավարությունն ու Գևորգ Զ կաթողիկոսը, ավարտվել է Նյու Յորքի Քարնեգի Հոլում տեղի ունեցած ժողովով, որին մասնակցել է 2700 հոգի։ Մայիսի 12-ին հատուկ պատվիրակությունը մի հուշագրով ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալ Դին Աչեսոնին է ներկայացրել կոնգրեսի հիմնական որոշումը՝ ամերիկյան կառավարությանը խնդրելով ՄԱԿ-ի օրակարգի մեջ մտցնել հայկական հողային պահանջների հարցը։ Աչեսոնն ակնար կել է այն «մեծ դժվարությունները», որոնք ծառացած էին հայկական հարցի լուծման ճանապարհին ԱՄՆ-ի որդեգրած քաղաքական նոր ուղղության տեսակետից (նկատի ուներ ապրիլին ընդունված «Տրտմենի դոկտրինան», որը «կոմունիստական վտանգից» պաշտպանելու պատրվակով 400 միլիոն դոլլարի օգնություն էր նախատեսում Հունաստանին և Թուրքիային՝ երաշխավորելով նրանց տարածքային ամբողջականությունը)։ Կոնգրեսի այս որոշումը ևս հանձնվել է քարտուղարությանը։
Հ.հ.կ-ի հիմնական որոշումը մնաց թղթի վրա, քանի որ սկսված «սառը պատերազմի» պայմաններում ամեն մի հողային պահանջ Թուրքիայից դիտվում էր որպես «կոմունիզմի ծավալում»։ Այդպիսով, Թուրքիան նորից հայտնվեց եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի պաշտպանության ներքո՝ ի վնաս և ի հակառակ Հայ դատի։
Ջ Թորոսյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ, հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն Է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ագգ-ագատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն։ Հ.հ., որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևեըան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաւլաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում։ Հ.հ. տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել
1877-78-ի ռոա-թուրքական պատերազմից հետո։ XIX ղ. 1-ին կեսին Մերձ. Արլ-ի սսմենախոշոր պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, դարձել էր Եվրոպայի մեծ տերությունների մրցակցության առարկա։ Առաջնորդվելով սեփական շահերով և չցանկանալով թույլ տալ մրցակիցների քաղաքական կամ տնտեսական առավելություն Օսմանյան կայսրությունում՝ տերություններից յուրաքանչյուրն իր ձգտումները քողարկում էր կայսրության «ստատուս քվոյի» իմաստազուրկ սկզբունքով, ինչը ձեռնտու էր սուլթան, ինքնակալությանը նրա վարած ներքին հետադիմ. քաղաքականության մեջ։ Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդները այդ թվում հայ ժողովրդի ծանր վիճակն օգտագործելով իբրև Բ. ղռան (օսմ. կառավարության) վրա ճնշում գործադրելու և նրա գործերին միջամտելու պատրվակ, մեծ տերությունները ոչ միայն չէին նպաստում ագգ. փոքրամասնությունների դրության բարելավմանը, այլև ավելի էին վատթարացնում այն։ Թուրքական բազմադարյան լծից ազատվել ցանկացող քրիստոնյա բնակչության մեջ Բ. դուռը վտանգ էր տեսնում իր բազմազգ և բազմակրոն կայսրության ապագայի համար։ Օսմ. կառավարությունը, ձգտելով կասեցնել կայսրության փլուզումը և երկիրը դուրս բերել ծայրահեղ հետամնացությունից, նաև Եվրոպայի աչքում բարեկիրթ երևալ, XIX դ. կեսին հրապարակեց բարենորոգումների ծրագիր, որը հռչակում էր բոլոր հպատակների կյանքի, գույքի ու պատվի