Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փետր. 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատեն ու U. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը։

Ս. Ս. պ-ով Չեոնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Բոսնիան և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում։ Բուլղարիան (Արևելյան Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բ. դոան կողմից հաստատվող իշխանությունով։ Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս, զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։ Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայագետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը (տես Բեռլինի կոնգրես 1878 հոդվածին կից քարտեզը)։ Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուս, զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուս, բանակի դեմ։ 1878-ի հունվ. Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանա կանությամբ թելադրված էր թուրք, կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին արևմտյան Հայաստանի ռուս, գրավումից), մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուս, հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուս, կառավարությունը համաձայնվեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։ Այսպես երևան եկավ Ս. Ս. պ-ի 16-րդ հոդվածը, որտեղ ասված էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն. Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, էջ 92)։ Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի

այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։ Այդուհան դերձ, 16-րդ հոդվածը, պայմանագրի 25-րդ և 27-րդ հոդվածների հետ (որոնք նախատեսում էին «Ասիական Թուրքիայից» ռուս, զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ և արգելում ռուս, բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն՝ հայերի հալածանքը), ընդհանուր սամամբ, նպաստավոր էր հայերի համար. Բ. դուռը պարտավորվում էր արևմտյան Հայաստանում անցկացնել բարենորոգումներ, արևմտյան Հայաստանի մի մասը (Կարս. Արդահան, Բայագետ, Ալաշկհրտի հովիտ և ուրիշ վայրեր) անցնում էր Ռուսաստանին։

Ս. Ս. պ. էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոն, պետության (Բուլղարիա) ստեդծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ։ Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների, հատկապես Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի համար, ինչը և հանգեցրեց Ս. Ս. պ-ի վերանայմանը 1878-ի Բեռլինի կոնգրեսում։

Գրականություն

Լ ե ո, Հայոց հարցի վավերագրերը, 0 , 1915, էջ 45-133։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972, էջ 83-105։ Կիրակոսյան 3., Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 70-ական թթ ), Ե., 1978։ История дипломатии, т. 2, 2 изд., М., 1963; Б о р ь я и Б., Армения. Международная дипломатия и СССР, ч. 1, М.А, 1928, с. 226-245; Լ 6 а г է М., La question ermdnienne ե la turn Are des documents, P., 1913.

S. Թորոսյան

ՍԱՊԱՀ-ԳՅՌՒԼՅԱՆ, Ս ա պ ա հ գ յ ու լ յ ա ն (Տեր-Դանիելյան) Ստեփանոս (1861, գ. ճահուկ (Նախիջևանի գավառում)-1Ց28, Նյու Յորք), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս։ Հնչակյան կուսակցության առաջնորդներից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Եղել է ծննդավայրի, ապա՝ Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ, մեծապես նպաստել լուսավորության զարգացմանը։ Հայրենասիրական ելույթների համար, որոնց նպատակն էր զարթնեցնել աշակերտների ագգ. ինքնագիտակցությունը, 1887-ին բանտարկվել է. ցարական դատարանը ղատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Բայց հենց