Կարապետ վանքի վանահայր։ Իր հայրենասիրական գործունեության համար թուրք, իշխանությունները Ս-ին համարել են անբարեհույս։ Կառավարության հրամանով 1888-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքը նրան կանչել է Կ. Պոլիս, ուր պաշտոնազրկված, խիստ հսկողության պայմաններում, Ս. շարունակել է իր հասարակական գործունեությունը։
Հնագիտությանն ու ազգագրությանը մատուցած ծառայությունների համար ընտրվել է Պետերբուրգի Կայսերական հնագիտ. ակադեմիայի պատվավոի անդամ։ Ս-ի գրակ-գիտ., հասարակական գործունեությունն արտացոլումն է XIX դ. ազգային լուսավորիչներին ե դեմոկրատներին բնորոշ գծերի։ Հարազատ ժողովրդի գոյատևման խոր մտահոգությամբ նա յուրովի է արձագանքել ազգ-ազատագրական շարժումներին՝ գլխավոր շեշտը դնելով ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպման վրա։
Երկեր երկ, հ. 1-2, ft, 1978-82։
Գրականություն
Կոստանդյան է. Ա, Գարեգին Սրվանձտյանց, ft, 1979։
է. Կոստանդյան
ՍՈՒԼՈՒԽԻ ԿՌԻՎ 1907, տեղի է ունեցել մայիսի 27-ին, Սուլուխ գյուղում, Գևորգ Չավուշի ֆիդայիների խմբի և թուրքերի միջև։ 1904-ի Սասունի ապստամբությունից հետո ՀՀԴ կուսակցության ղեկավարությունը որոշեց հրաժարվել պայքարի ֆիդայական գործելակերպից՝ որպես անհեռանկար և թուրք, իշխանությունների հակահայկական քաղաքականությունը ուժեղացնելու առիթ ստեղծող։ ՀՀԴ արևելյան բյուրոյի հրահանգով Գևորգ Չավուշը (որը չէր պատկերացնում իր գոյությունն առանց հայդուկային կռիվների) Տարոնից անցնելու էր Կովկաս, սակայն ձգձգում էր իր մեկնումը։ Սուլուխ գյուղում (ուր մայիսի 26-ին եկել էր նաև ՀՀԴ Տարոնի լիազոր ներկայացուցիչ Ռուբենը) Գևորգին և իր ֆիդայիներին շրջապատել են թուրքերը. սկսվել է մարտը։ Կռվի սկզբին ֆիդայիները հետ են մղել թշնամու հարձակումը, զոհվել է Գալեն. ծանր վիրավորվել Գևորգը։ Թուրքերը խուժել են գյուղ, գրավել պաշտպանվողների դիրքերը, սակայն թուրք, զորքի հրամանատար Քեոսե Բինբաշու մահը խուճապի է մատնել նրանց։ Գիշերային անսպասելի հարձակումով ֆիդայիները ճեղքել են թշնամու օղակը, դուրս բերել վիրավոր Գևորգին և հեռացել։ Մայիսի 28-ին Գևորգը մահացել է, նրան թաղել են Մաշում։ Ս. կ-ում զոհվեցին 3 ֆիդայի, 18 գյուղացի, 130 թուրք։
U. Ներսիսյան
ՍՌՒՐԵՆՅԱՆՑ ՎարդգեԱ Հակոբի (1860, Ախալցխա 1921, Յալթա), գեղանկարիչ, գրաֆիկ, թատերական նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, արվեստի և ճարտարապետության տեսաբան, թարգմանիչ։ Ավարտել է Մյունխենի Գեղարվեստի ակադեմիան, հիմնականում ապրել և ստեդծագործել է Մոսկվայում և Պետերբուրգում։
Վ. Սուրենյանց
Ս. բազմիցս անդրադարձել է հայ ժողովրդի պատմության և արդիականության թեմաներին։ Հանդիսանում է կոմպոզիցիոն թեմատիկ պատկերի և հատկապես պատմական ժանրի հիմնադիրն ու անգերազանցելի վարպետը հայ ար վեստում։ Այդ բնագավառում նկարչի առաջին ստեղծագործությունները վերաբերում են 1890-ական թթ. և ուղղակիորեն կապված են Թուրքիայում հայկական ջարդերի հետ։ Այդ շրջանին է վերաբերում դասական արվեստի ավանդույթներով վրձնված «Եկայք աո իս ա մենայն տաոապյալքդ» բազմաֆիգուր հորինվածքը։ Աշխատանքը մեզ է հասել իր նախնական օրինակով (ոչ մեծ չափի), ինչպես նաև վերատպվել է «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (1897) ժող-ում, որը Ս. ձևավորել է Հ. Այվազովսկու և Գ. Գաբրիելյանի հետ համատեղ։ Հա)կ. ջարդերի արձագանքներից է «Լքյալը» (1894) կտավը, որտեղ պատկերված է ամեն ինչից զրկված և տաճարի փակ դռան առաջ ծվարած մի հայ որբուկ։ Դեռահաս աղջկա այս կերպարում հեղինակը ճշմարտացիորեն մարմնավորել է արևմտյան Հայաստանի բազմահազար հայ որբերին։ Թեև որբուկի դեմքը չի երևում, բայց դիտողին է փոխանցվում այդ անօգնական էակի անսահման վիշտը, ինչպես նաև նկարչին համակած մորմոքն ու կարեկցանքը։ Հայ ժողովրդի ողբերգության մասին ցնցող փաստաթուղթ է ներգործական խոր ուժով օժտված «Ոտնահարված սրբություն» (1895) նկարը, որը արտացոլում է ջարդարարների ոճրագործությունները. սպանություն, թալան, մշակութային արժեքների պղծում և ոչնչացում։ Թեմայի բացահայտման ողբերգական հագեցվածության, հորինվածքային և գունային անբասիր լուծումների շնորհիվ այս ստեղծագործությունն իրավամբ դասվում է հայ արվեստի գլուխգործոցների շարքը։ 1898-ին կրկին անդրադառնալով նույն թեմային՝ Ս. ստեղծում է «Ջարդից հետո» («Կույսերի կոտորածը») կտավը, որտեղ թուրք ջարդարարների ոճրագործության զոհն է ոչ թե հայ վանականը, ինչպես նախորդում, այլ հայ կանայք ու աղջիկները։ Նույն թեմայով է վրձնված նաև «Անարգվածը» (1899) նկարը։
Բաքվում 1901-ին, իր անհատ, ցուցահանդեսին Ս. ներկայացրել է «1896