փ
ՓԱՇԱՅԱՆ Կարապետ (1864, Կ.Պոլիս 1915, Մեծ եղեռնի զոհ), հասարակական, քաղաքական ե ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Մասնագի տությամբ՝ բժիշկ (ակնաբույժ)։ Ավարտել է (1888-ին) Կ. Պոլսի բժշկ. վարժարանը։ Որպես բժիշկ աշխատել է Բալուում, Աալաթիայում։ 1890-ին Բագառիճում հայդուկային խմբեր կազմակերպելու համար բանտարկվել է, բայց լոկ պատահաբար խուսափել է խիստ պատժից։ 1890-ին նորից բանտարկվել է զինված խմբեր կազմակերպելու և զինամթերք պահելու մեղադրանքով։ Դատավարությունը տևել է շուրջ 2 տարի և ավարտվել մահապատժի դատավճռով, բայց, շնորհիվ անգլ. դեսպանի տիկնոջ միջնորդության, ներվել Է։ 1895-ին անցել է Պարսկաստան, որտեղ աշխատել է որպես պալատական բժիշկ։ Օգտագործել է իր լայն հնարավորությունները՝ օգնելու իրանահայ գաղութին (այստեղ նրան շնորհվել է «Խան» տիտղոսը)։ 1903-06-ին աշխատել է Եգիպտոսում։ Ալեքսանդրիայում իր միջոցներով հիմնել է դպրոց և տպարան։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս, ընտրվել է օսմ. պառլամենտի, նաև Ագգ. ժողովի երեսփոխան։ 1915-ին, ի թիվս այլ հայ մտավորականների, Փ. ձերբակալվել է. բանտարկվել Այաշի բանտում և շուտով սպանվել։ Գրել է մի շարք գիտական աշխատություններ, նաև գրակ. ստեղծագործություններ։
Երկեր ժողովրդի բարեկամները, ԿՊ, 1909։
Գրականություն
Կ ա ր ո յ ա ն Գ. Ա, Մեծ եղեռնի նահատակ բժիշկները, Բոստոն, 1957, էջ 24-36։
ե. Գասպարյան
ՓԱՐԱՄԱԶ (Սարգիսյան Մատթեոս) (1863, Մեղրի 1915, Կ.Պոլիս), ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող։ Հնչակյան կուսակցության անդամ։ նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1878-83-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1884ին ուսուցիչ էր Նախիջևանում, ապա տեղափոխվել է ճահուկ, հետո՝ Արղաբիլ։ 1897-ին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբա կալվել է։ Դատի ժամանակ արտասանած ճառում անարգանքի սյունին է գամել հայկական կոտորածները կազմակերպած թուրք, կառավարությանը։ Փ. դատապարտվել է մահվան, սակայն Վանի ռուս, փոխհյուպատոսի միջնորդությամբ ուղարկվել է Կովկաս և ազատվել կալանքից։ 1903-ին, երբ սկսել է իրագործվել հայ եկեղեցական ունեցվածքը բռնագրավելու մասին ցարական օրենքը, Փ. կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1905-ին հայթաթար. ընդհարումների ժամանակ Փ. հայերին և Կովկասի թաթարներին կոչ է արել վերջ տալ ցարական կառավարության և թուրք լրտեսների կազմակերպած կոտորածներին։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո անցել է Օսմանյան կայսրություն և արևմտյան Հայաստան, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրղնճրի միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով նրանց հայաջինջ քաղաքականությունը։
Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914ի հուլիսի 14-ին թուրք, իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փ. և ամիսներ տևած դատավարությունից հետո, 19 հոգու հետ կախաղան բարձրացվել Կ.Պոլսում։
Երկեր Երկերի Ժողովածու, ե., 1992։
Գրականություն
Պողոսյան Հ. Մ., Փարամազ, Ե., 1992։
Հ. Պողոսյան
ՓԱՐԻԶԻ ՀԱՇՏՈԷԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1919-1920, միջազգային կոնֆերանս, հրավիրել էին հաղթող տերությունները՝ 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմում պարտված երկրների հետ հաշտության պայմանագրերի նախապատրաստման և կնքման համար։ Ընդմիջումներով տեղի է ունեցել 1919-ի հունվ. 18-ից 1920-ի հունվ. 21ը։ Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան. ԱԱՆ-ը, Իտալիան, Բելգիան, ճապոնիան, Չինաստանը, Լեհաստանը, Բրագիլիան և Անտանտի կազմում պատերագմած կամ գերմ. խմբավորման հետ դիվանագիտական հարաբերությունները խզած այլ պետություններ։ Գերմանիային և նրա նախկին դաշնակիցներ Ավստրո-Հունգարիային, Թուրքիային, Բուլղարիային թույլատրվել է կոնֆերանսին մասնակցել, երբ հաշտության պայմանագրերի նախագծերը պատրաստ են եղել։ խորհրդային Դուսաստանը կոնֆերանսին չի հրավիրվել։ Կոնֆերանսի հիմնական հարցերը որոշել են Մեծ Բրիտանիան (պատվիրակության ղեկավար՝ Դ. Լլոյդ Ջորջ), Ֆրանսիան (ժ. ԿլեմաՕսո) և ԱՄՆ-ը (Վ.ՎիլսոՕ)\ Փ.հ.կ. հաշտության պայմանագրեր պատրաստեց Գերմանիայի (Վերսալի հաշտության պայմանագիր). Ավստրիայի (Սեն ժերմենի հաշտության պայմանագիր), Հունգարիայի (Տրիանոնի հաշտության պայմանագիր), Բուլղարիայի (Նեյիի հաշտության պայմանագիր) և Թուրքիայի (Սևրի հաշտության պայմանագիր) հետ, որոնք կազմեցին հետպատերազմյան Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը։ Կոնֆերանսը որոշում ընդունեց ստեղծել Ազգերի լիգա։
Հայաստանի Հանրապետությունը Փ.հ.կ-ին չէր հրավիրվել, թեև հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմում ավելի շատ մարդկային կորուստներ էր կրել, քան որոշ խոշոր պետություններ։ Այդուհանդերձ. 1919-ի փետր. հայկական երկու պատվիրակություններ (Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ա. Ահարոնյանի գլխավորությամբ) ժամանեցին Փարիզ և դիմեցին դաշնակից տերություններին՝ հայերի ագգ. պահանջները հարգելու խնդրանքով։ Ֆրանսիայի արտգործնախարար Ս. Պիշոնը հայ պատվիրակներին աոաջարկեց մի հուշագիր պատրաստել, որը և ներկայացվեց 1919-ի փետր. 12-ին։ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը» պարունակում էր հետևյալ դրույթները, հայկական անկախ պետության ճանաչում հայկական յոթ նահանգների (վիլայեթների)