Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՓԻՐՍ էդվին ( " 1919), անգլիական հասարակական գործիչ, լրագրող։

1876-ից եղել է «Դե յ լի նյուս» թերթի թղթակիցը Թուրքիայում։ Կյանքի մեծ մասն ապրել է Կ. Պոլսում(1873-1915), համարվել է թուրք, իրականության լավագույն գիտակներից։ Գործունորեն մասնակցել է օսմ. Թուրքիայում հայ ազգաբնակչությանը օգնություն կազմակերպելու աշխատանքներին, ինչպես 1890-ական թթ., այնպես էլ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Եղել է հայ գաղթականների «Լորդ Մեյորզի ֆոնդի» հիմնադիրներից։ «Թուրքիան և նրա բնակչությունը» (1911), «Աբդուլ Համիդի կյանքը» (1917) գրքերում, «Քառասուն տարի Կոստանդնուպոլսում» (1916) հուշագրությունում նշանակալի տեղ է հատկացրել հայ ժողովրդի պատմության, Օսմանյան կայսրությունում նրա դրության, հայերի դեմ բռնությունների, ջարդերի ու կոտորածների փաստերի լուսաբանմանը։ Փ. Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների պատճառներ է համարել ավանդական մահմեդական մոլագարությունը, Թուրքիայի տնտեսության և առևտրի ասպարեզում հայերի գերիշխող դիրքը, հայերի՝ լուսավորության ու կրթության ձգտումը, Թուրքիայի սահմաններից դուրս հայ հեղափոխական կուսակցությունների ստեղծումը, որոնց գործունեությունը առիթ է ծառայել ցեղասպանության համար։ Նշելով, որ հայ հեղափոխական կուսակցություններն իրենց գործողություններով ձգտում էին հասնել հայկական հարցին եվրոպական տերությունների միջամտությանը, այդ քաղաքականությունը համարել է «հիմար» և «վտանգավոր» ժողովրդի համար։

Երկեր Turkey and is People, Լ, 1911; Forty Years in Constantinople. Recollections, 1873-1915, L, 1916; Life of Abdul Hamid, L, 1917.

U. Կիրակոսյան

ՓԻՐՈէՄՅԱՆ (Փիրռւմռվ) Դանիել բեկ Աբիսռղռմի (1861, գ. Նախիջևանիկ (ԼՂՀ Ասկերանի շրջանում) 1921), ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ (1915)։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը։ Սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարանում, ավարտել Օրա- նիենբաումի (այժմ՝ ք. Լոմոնոսով Սանկտ Պետերբուրգի մարզում) սպայական հրածգ. դպրոցի դասընթացները (1913)։ Ռուս, բանակում ծառայել է 1881-ից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, եղել է գումարտակի, գնդի հրամանատար։ Սարդարապատի ճակատամարտում(1918), որպես Սարդարապատի գորաջոկատի ընդհանուր հրամանատար, ցուցաբերել է զորավարական հմտություն և արիություն, ռազմաճակատի կենտրոնական հատվածում ջախջախելով և հետ շպրտելով թուրքերին՝ ապահովել հաղթանակը։

ՓԻՐՈէՄՅԱՆ (Փիրումով) Պողոս (Պավել) բեկ Կարամանի (1856 գ. Նախիջեվանիկ (ԼՂՀ Ասկերանի շրջանում) 1921, Երևան), ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ։ Ավարտել է յունկերական ուսումնարան (1878)։ 1878-ից ծառայել է ռուս, բանակում, եղել գումարտակի, գնդի հրամանատար։ 1914-ին գնդապետի կոչումով զորացրվնլ է, սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկզբին մտել է գործող բանակ։ Կռվել է արևմտյան, ապա Կովկասյան ռազմաճակատներում։

1916-ից եղել է հայկական 5-րդ հրածգ. գնդի հրամանատար, մասնակցել Վանի, Աուշի համար մղված մարտերին։ 1918ի Սարդարապատի ճակատամարտում, որպես 5-րդ (Դարաբաղյան) գնդի հրա մանատար, ցուցաբերել է հրամանատարական մեծ ընդունակություններ, ի թիվս այլոց ապահովել թուրք, զորքերի դեմ հաղթանակը։

ՓԻՐՈՒԱՅԱՆ (Մինասյան) ՌուբինԼՍ Բաղդիկի (ծ. 1936), գրականագետ (ԱՄՆ)։ Ավարտել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը (1960)։ Հայոց լեզվի և գրակ. դ-ր, դասավանդում է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) միջինարևհլյան լեզուների ֆակուլտետռւմ։ Գրել է սփյուռքահայ գրակ-յան պատմությանը նվիրված աշխատություններ, մասնավորապես ուսումնասիրել է հայերի ցեղասպանության արտացոլումը 19201930-ական (նաև հետագա տարիների) գրակ. մեջ։ Հեղինակ է «Աղետին հայ գրական արձագանքները հրեական գրականության համեմատությամբ» (1993, անգլ.) գրքի, նաև հայկական հարցի ռւ ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի, Կանադայի և այլ երկրների մամուլում ու գիտական ժող-ներում (հայ. և անգլ.)։ Մասնակցել է հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք միջազգային գիտաժողովների (Նյու Օռլեան, 1985, Լոս Անջելես, 1986, 1988, Տորոնտո, 1989, Երևան, 1990)։ Գործուն մասնակցություն ունի Կալիֆոռնիայի հայ գաղութի ազգային և կուսակցական կառույցների ղեկավարության, ինչպես նաև Հայ դատն ու հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու ասպարեզում։ Պատրաստել և հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը, 1915-1923։ Ուղեցույց աշակերտների և ուսուցիչների համար» (1988) դասագիրքը Կալիֆոռնիայի պետական դպրոցների, «Հայ դատ» ձեռնարկը՝ հայկական դպրոցների բարձր դասարանների (10, 11 և 12) աշակերտության համար։

երկ The Armenian Literary Responses to Catastrophe. Competed to the Jewish Experience, L A, 1993

ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆ Մկրտիչ Ռաֆայելի (1848, Կ.Պոլիս 1921, Սարսել), հասարակական-քտղաքական գործիչ, հրապարակախոս։ 1863-ին ավարտել է Կ.Պոլսի Աամաթիայի Ս. Սահակյան դպրոցը։ 1873-ին Կ.Պոլսում հիմնադրել է «Վարազդատյան ընկերությունը», 1876-ին Ա. Արփիարյանի և