Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մարզվանի մասնաճյուղը ստեղծել էր մի քանի զինված խմբեր (իրականում ժող. վրիժառուներ էին), որոնք կազմակերպված պայքար էին մղում կառավարական պաշտոնյաների և թուրք ու քուրդ ավազակախմբերի դեմ՝ անկախ ազգությունից պաշտպանելով աշխատավոր ժողովրդի շահերը։ Այդ խմբերից առավելապես հռչակվեց Մինասյան երեք եղբայրների խումբը (տես Մինաս օղլու խումբ)։ «Փ.հ.կ.»յան մասնաճյուղերը միշտ չէ. որ համախումբ էին ե գործունեությունը՝ համաձայնեցված. երբեմն ցրվում էին. ուժերը վատնում առանձին գործողությունների վրա։ Չնայած առանձին փաստերին (1880-ական թթ. կեսից ժիրայրը փորձում էր կապ պահպանել Վանի, Էրզրումի կազմակերպությունների հետ), կազմակերպությունը չվերաճեց համահայկական շարժման։ Երբ հնչակյան կուսակցությունը իր գործունեությունը սկսեց արևմտյան Հայաստանում, «Փ.հ.կ.»յան անդամների մեծ մասը անդամագրվեց նրան։

Գրականություն

Չորմիսյան Լ., Համապատկեր Արևմտահայոց մեկ դարու պատմության, հ.2, Բեյրութ, 1974։

է. Կոստանդյան

Ք

Ք

ՔԱՏԱԶՆՈՒՆԻ (Իգիթխանյան) Հովհաննես Ռուբենի (1868, Գանձա 1938, Երևան), հասարակական, քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է ՄՊՀ ճարտ. բաժինը։ Մասնագիտությամբ քիչ է աշխատել (նրա նախագծով է կառուցվել Բաքվի հայկական Մայր եկեղեցին, այժմ վերացված է)։

1905-1904-ից ապրել է Բաքվում։ 1905 ի հայ-թաթար. ընդհարումների ժամանակ մասնակցել է «Խաղաղարար հանձնաժողովի» (կազմվել էր արյունահեղությունը դադարեցնելու նպատակով) աշխատանքներին։ 1911-ին ստիպված մեկնել է Թուրքիա, որպեսզի խուսափի դատակոչվելուց այսպես կոչված՝ «Դաշնակցության գործով»։ Եղել է Կ. Պոլսում, ապա անցել Վասպուրական, որտեղ քարոզել է ազգ-ազատագրական պայքարի գաղափարները։

1914-ին վերադարձել է Անդրկովկաս։ Դեմ էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասում սկսված հայկական կամավորական շարժմանը։ 1917-ի վերջին 1918-ի սկզբին ընտրվել է Հայոց ազգային խորիրդի անդամ, ՀՀԴ կուսակցության ներկայացուցիչը՝ Անդրկովկասյան սեյմում։ Մասնակցել է Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, ջանացել հնարավորին չափ պաշտպանել հայ ժողովրդի տարածքային շահերը։ 1918-ի հունիսի 4-ին ստորագրել է (Ա. Խատիսյանի հետ) Բաթումի պայմանագիրը. Հայոց ազգային խորհուրդը 6-ուն նշանակել է Հայաստանի Հանրապեության վարչապետ (1918-ի հուլիս ի սկիզբ), որը և կազմել է առաջին կառավարությունը։ 1918-ի հուլիսին կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվել է Երևան, 1919-ի սկզբին Ք-ու կառավարությունը հրաժարական է տվել։ 1919-ի փետր. 4-ին Ք. մեկնել է Եվրոպա և ԱՄՆ՝ Հայաստանի համար օգնություն խնդրելու դաշնակից պետություններից և ԱՄՆ-ից։ Այս առաքելությունը շոշափելի արդյունքներ չի տվել։ 1919-ին մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսին։. 1920-ի սեպտ. վերադարձել է Երևան և նշանակվել Հայաստանի Հանրապետության փոխնախագահ։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո ձերբակալվել է, ազատվել 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ։ Մասնակցել է Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին, ապա վտարանդի էր. 1921-ից հաստատվել է Բուխարեստում։ 1923ին հրատարակել է «Հ.Յ.Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքույկը, որը, սակայն, մերժվել է և գաղափարակիցների, և բոլշևիկների կողմից։ 1923-ի օգոստ. դուրս է եկել ՀՀԴ կուսակցությունից։ 1924-ին դիմել Է Խորհրդ. Հայաստանի կառավարությանը՝ հայրենիք վերադառնալու խնդրանքով։ 1925-ից ապրել է Երևանում, աշխատել տարբեր հիմնարկներում, դասավանդել համալսարանում և շինարարական ինստիտուտում, ստացել պրոֆեսորի կոչում, զբաղվել գիտական գործունեությամբ։ Նրա գրչին են պատկանում գիտական հոդվածներ, հուշագրություններ, պատմվածքներ։ 1Ց37-ին անհիմն բռնադատվել է, մահացել է բանտում։

Երկեր Ռուսաստան թե Թյուրքիա, Պուքրեշ, 1924։ Հետմահու, ժող., Բեյրութ, 1965։

Գրականություն

Վ ր ա ց յ ա ն Ա, Հետ մահու Քաջազնունիի, Բեյրութ, 1959։ Վեհապետյան Թ., Նոր սերունդը քավության նոխազ, հ. 3, Բեյրութ, 1986։

Ե. Գասպարյան

ՔԱՐԱՄՅԱՆ Կարապետ Ներսեսի (1911-1980), պատմաբան։ պատմական դիտ. դ-ր (1976), պրոֆ, (1977)։ Աշխատությունները հիմնականում նվիրված են հայ ժողովրդի պատմության նոր շրջանին։ «Միջազգային դիվանագիտությունը և հայկական եղեռնը» (1966) աշխատության մեջ տրված է հայկական հարցի դիվանագիտական պատմությունը սկզբնավորման օրից մինչև 1915-ի Մեծ եղեռնը։ «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի և ագգային-ազատագրական շարժման օրինաչափության հարցը» (1969) ուսումնասիրության մեջ նկարագրել է թուրք, բռնատիրության տակ հեծող արևմտահայերի սոցիալական ծանր վիճակը, որը և հանդիսացել է ազգ-ազատագրական պայքարի հիմնական պատճառը։

ՔԱՐՐԻ (Carrie) Ֆիլիպ Հենրի Վուդհաուզ, անգլիացի դիվանագետ, բարոն։ 1888-93-ին արտգործնախարարի մշտական տեղակալ։ 1893-98-ին՝ անգլ. դեսպան Թուրքիայում։ 1894 ին, հայկական հարցի սրման ժամա