Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զիարաթ լեռան հյուսիս–արևելյան ստորոտին։ Շրջկենտրոնից 49 կմ հվ–արմ.։ 336 բն. (1970), հայեր. Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, վանքային հուշարձանախումբ։ Գտնվում է Գեղարդից 7 կմ հվ.։ Գլխավոր եկեղեցին (Ս. Ստեփանոս) կառուցվել է XIII դ. սկզբին, ունի խաչաձև հատակագիծ, չորս ավանդատան։ Գավիթը (XIII դ. երկրորդ կես) գլխ. եկեղեցուց արևմուտք է. պահպանվել է պատերի մի մասը։ Պողոս–Պետրոս թաղածածկ եկեղեցին հպված է Ս. Ստեփանոսի հյուսիսային պատին։ Ուշագրավ են եկեղեցու մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները։ Ս. Մնացականյան


ԱՂՍՏԱՖԱ, քաղաք Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի շրջանում, Կուր գետի հովտում։ Երկաթուղային կայարան է Թբիլիսի–Բաքու գծի վրա։ 8,8 հզ. բն. (1970)։ Ունի բամբակազտիչ և գինու գործարաններ։


ԱՂՍՏԵՎ (ադրբ. Աղստաֆա), գետ Հայկական ՍՍՀ–ում և Ադրբեջանական ՍՍՀ–ում։ Երկ. 133 կմ է, ավազանը՝ 2589 կմ²։ Սկիզբ է առնում Փամբակի լշ–ի Թեժլեռ գագաթի հս–արմ. լանջերից։ Վերին հոսանքում արագահոս է, ունի մեծ անկում, հոսում է անտառապատ նեղ հովտով, որը Դիլիջանի մոտ լայնանում է, ապա նորից նեղանում։ Իջևանից ներքև հովիտը կրկին լայնանամ է, երևան են գալիս դարավանդներ ու գալարներ։ Ղազախ քաղաքի մերձակայքում մտնում է դաշտ և Փոյլի երկաթուղային կայարանի մոտ թափվում Կուրը։ Խոշոր վտակներից են՝ ձախից Բլդանը, Սառնաջուրը, Ոսկեպարը (Զողաս), աջից՝ Գետիկը, Աղդանը։ Սնումը՝ ձնա–անձրևային և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ գարնանը և ամռան առաջին կեսին, ձմռանը սակավաջուր է։ Տարեկան միջին ծախսը 8,22 մ³/վրկ, առավելագույնը՝ 158 մ³/վրկ, նվազագույնը՝ 0,02 մ³/վրկ (Կրիվոյ մոստ), տարեկան հոսքը՝ 256 մլն. մ³։ Ջուրն անուշահամ է, միջին հանքացումը՝ 250 մգ/լ։ Ա–ի վրա, Ղազախ քաղաքից հս–արմ., կառուցված է ջրամբար (1968)։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Հ. Գաբրիելյան

Նկարում` Աղջոց վանք (XIII դար), Պողոս–Պետրոս եկեղեցու արևմտյան ճակատը:


ԱՂՎԱՆԱԿԱՆ ԳԻՐ, աղվանների գիրը։ Ա. գ–ից մնացել է սոսկ մի գրավոր վկայություն՝ աղվանից այբուբենը, որ հայտնաբերել է վրացի գիտնական Ի. Աբուլաձեն 1937-ին, էջմիածնի Ձեռագրատան № 7117 ձեռագրում (այժմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում է)։ Այդ ձեռագիրը, որ բուն օրինակից արտագրել է Հովհան Արճիշեցին 1411–48-ին, քերականական և բառարանական արժեքավոր տեղեկություններից բացի բովանդակում է աղվաներենի և վեց այլ լեզուների (հուն., ասորերեն, լատ., վրաց., ղպտիերեն, արաբերեն) այբուբենները՝ տառերի անվանումներով։ Ըստ Կորյունի, Ա. գ. հնարել է Մեսրոպ Մաշտոցը Բենիամինի հետ միասին: Աղվաներեն այբուբենը բաղկացած է 52 տառից, որոնցից 9-ը՝ ձայնավոր (երկու տեսակ ա, երեք տեսակ ի, մեկական՝ ե, է, օ, ու), 43-ը՝ բաղաձայն, բաղաձայններից 3-ը շրթնային են (1 պ, 2 փ), 4-ը՝ ատամնային (1 դ, 2 տ, 1 թ), 5-ը՝ կատկային (1 գ, 3 կ, 1 ք). 7-ը՝ քմային (2 ջ, 3 ճ, 2 չ), 4-ը՝ ծեքական (1 ձ, 1 ծ, 2 ց), 9-ը՝ շչական (3 զ, 2 ժ, 2 շ, 2 ս), 3-ը՝ կիսաձայն (2 յ, 1 վ), 2-ը՝ նայ (2 լ), 2-ը՝ ռնգային (1 մ, 1 ն) և 4-ը՝ կոկորդային (2 խ, 2 հ)։ Մի շարք գիտնականներ (Ա. Շանիձե, Հ. Աճառյան ևն) ուսումնասիրել են աղվաներեն այբուբենը, նշել անհամաչափություններ, արտագրությամբ պայմանավորված սխալներ։ Ա. գ–ով գրավոր հիշատակություններ հայտնաբերելու ուղղությամբ կատար–

Նկարում` Աղվանական գիրը։ Հայտնաբերել է Ի. Աբուլաձեն 1937-ին, Էջմիածնի ձեռագրատան № 7117 ձեռագրում։