Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սառցադաշտերը։ Ֆ–ում և Արմ․ Եվրոսյայում ամենաբարձր լեռնագագաթը Մոնբլանն է (4807 մ)։ Արմ–ից Ալպերին եզերապատող Նախալպերը կազմված է միջին բարձրության լեռներից։ Դեպի հս․ Նախալպերի շարունակությունն են կազմում Ցուրայի լեռները։ Երկրի հվ–արմ–ը զբաղեցնում են Պիրենայները (բարձրությունը մինչև 3298 մ, Վինմալ լեռ), որոնք դեպի հս․ ցածրանում են։ Կորսիկայի ռելիեֆին բնորոշ են միջին բարձրության լեռները (բարձրությունը մինչև 2710 մ, Մոն Սենտո լեռ)։

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները։ Ֆ–ի տարածքի մեծ մասը գտնվում է հերցինյան ծալքավորության մարզում։ Ետհերցինյան պլատֆորմի ժամանակակից կառուցվածքը բաղկացած է հին զանգվածներից (Արդենների հվ․ արմ․ մաս, Կենտր․ ֆրանս․ զանգված և Արմորիկյան զանգված, Պիրենեյների առանցքային զոնա, Վոգեզներ)՝ կազմված վերին մինչքեմբրյան (խիստ փոխակերպված ապարներ, գրանիտներ) և պալեոզոյան (գլխավորապես ծովային նստվածքներ) ծալքավոր համալիրներից։ Ֆ–ի տարածքի հիմքի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել Կադոմի ծալքավորությունը (650–540 մլն տարի)։ Հին զանգվածները բաժանված են թեք ճկվածքներով և սինեկլիզ–ավազաններով (Փարիզի ավազան, Աքվիտանիա) լցված մեզոզոյի և կայնոզոյի նստվածքներվ (կրաքարեր, մերգելներ, կավիճ, կավեր, ավազաքարեր, ավազներ)։ Ֆ–ի հվ․, հվ–արմ․ և հվ–արլ․ մասերը (Պիրենեյների նախալեռներ, Պրովանս, Ալպեր, Յուրա, Կորսիկա) պատկանում են ալպյան ծալքավորության մարզին։ Ֆ–ի ժամանակակից տարածքը ձևավորվել է կայնոզոյի վերջում ավարտված ընդհանուր բարձրացման հետևանքով։ Կայնոզոյում Կենտր․ ֆրանս․ զանգվածի բեկվածքների ճեղքերից տեղի է ունեցել լավաների հզոր արտավիժում։

Օգտակար հանածոներից կան երկաթի հանքաքար (Լոթարինգիայի ավազան), բոքսիտներ (Պրովանս), կալիումական աղեր (էլզաս), բնական գազ (Լակ), քարածուխ (Վալանսիենի, Լոթարինգիայի ածխավազաններ), ուրան (Լիմուզեն, Ֆորեզ, Մորվան), վոլֆրամ, ծարիր, արճիճ, ցինկ, նիկել, արծաթ, ոսկի, բազմամետաղներ, ծծումբ և ծծմբի հրաքար, շինանյութեր ևն։

Կլիման։ Երկրի մեծ մասում տիրապետում են Ատլանտյան օվկիանոսի խոնավ օդային զանգվածները, որոնք պայմանավորում են բարեխառն կլիմա՝ համեմատաբար մեղմ ձմեռներով, տաք ամառներով և մթնոլորտային տեղումների տարեկան մեծ քանակով։ Միջերկրական ծովափին, Ռոնի դաշտավայրից հվ․ և Կորսիկայում կլիման մերձարևադարձային է, միջերկրածովային՝ տաք, խոնավ ձմեռներով, չոր ու տաք ամառներով, Ալպերում և Պիրենեյներում կլիման խիստ փոփոխվում! է բարձրության փոփոխման հետ։ Հունվարի և փետրվարի միջին ջերմաստիճանը հարթավայրերում և ցածրադիր լեռներում՝ արլ–ում և հս–արլ–ում 1-ից 3°Cէ (նկատվում են մինչև –20°С սառնամանիքներ), արմ–ում և հվ–արմ–ում մինչև 5–7°С, հվ–ում՝ 8–10°С, հուլիս– օգոստոսին հարթավայրերում՝ 16–18°С-ից (հս–ում) մինչև 20–22°C(հվ–արմ–ում) և 23–24°C(հվ–ում)։ Տարեկան տեղումների առավելագույնը (1500–2000 մմ) թափվում է Ալպերի, Վոգեզների, Սեվենների արմ․ լանջերին և Պիրենեյների արմ․ շրջաններում։ Բրետան և Կոտանգեն թերակղզիներում, Աքվիտանիայի

Վարչական     բաժանումը
Դեպարտամենտներ Տարածությունը, հզ. կմ2 Բնակչությունը, հզ. մարդ (1982) Վարչական կենտրոնը
Ալիե (Allier) 7,3 369,6 Մուլեն (Moulins)
Ավերոն (Aveyron) 8,7 278,7 Ռոդեզ (Rodez)
Ատլանտյան Լուար (Loire-Atlantique) 6,9 995,5 Նանտ (Nantes)
Ատլանտյան Պիրենեյներ (ներքին) (Pyrénées-Atlantiques) 7,6 369,6 Պո (Pau)
Արդեններ (Ardennes) 5,2 302,3 Շառլևիլ Մեզիեր (Charleville-

Мézièгеs)

Արդեշ (Ardèche) 5,5 268,0 Պրիվա (Privas)
Արիեժ (Ariège) 4,9 135,7 Ֆուա սյուր Արիեժ (Foix-sur-Ariège)
Արևելյան Պիրենեյներ (Руrénéеs-Orientales) 4,1 334,6 Պերպինյան (Perpignan)
Բելֆոր (տերիտորիա, Belfort, Territoire de) 0,6 132,0 Բելֆոր (Belfort)
Բուշ Դյու Ռոն (Bouches-du-Rhone) 5,2 1724,2 Մարսել (Marseill)
Գար (Gard) 5,8 530,5 Նիմ (Nimes)
Դյո Սևր (Deux-Sevres) 6,0 342,8 Նիոր (Niort)
Դորդոն (Dordogne) 9,1 376,4 Պերիգյո (Périgueux)
Դրոմ (Drôme) 6,5 389,8 Վալանս (Valence)
Դու (Doubs) 5,2 477,2 Բեզանսոն (Besançon)
Էն (Ain) 5,8 418,5 Բուրկ ան Բրես (Bourg-en-Bresse)
Էնա (Aisne) 7,4 533,9 Լան (Laon)
Էնդր (Indre) 6,8 243,2 Շատորու (Chatauroux)
Էնդր և Լուար (Indre-et-Loire) 6,2 506,1 Տուր (Tours)
Էսոն (Essonne) 1,8 988,3 Էվրի (Évry)
Էր (Eure) 6,0 462,3 Էվրյո (Évreux)
Էր և Լուար (Eure-et-Loir) 5,9 362,8 Շարտր (Chartres)
Էրո (Hérault) 6,2 706,5 Մոնպելիե (Montpellier)
Ժեր (Gers) 6,2 174,1 Օշ (Auch)
Ժիրոնդ (Gironde) 10,2 1127,5 Բորդո (Bordeaux)
Իզեր (Isère) 7,5 936,8 Գրենոբլ (Grenoble)
Իլ և Վիլեն (Ille-et-Vilaine) 6,8 749,7 Ռեն (Rennes)
Իվելին (Yvelines) 2,2 1196,1 Վերսալ (Versailles)
Լանդեր (Landes) 9,2 297,4 Մոն դը Մարսան (Mont-de-Marsan)
Լո (Lot) 5,2 154,5 Կաոր (Cahors)
Լո և Գարոն (Lot-et-Garonne) 5,3 298,5 Աժեն (Agen)
Լոզեր (Lozère) 5,2 74,3 Մանդ (Mende)
Լուար (Loire) 4,8 739,5 Սենտ Էտիեն (Saint-Étienne)
Լուար և Շեր (Loire-et -Cher) 6,4 296,2 Բլուա (Blois)
Լուարե (Loiret) 6,8 535,7 Օռլեան (Orléans)
Ծովամերձ Ալպեր (Alpes-Maritimes) 4,3 881,2 Նիցցա (Nice)
Ծովամերձ Շարանտ (Charente-Maritimes) 6,8 513,2 Լա Ռոշել (La Rochelle)
Ծովամերձ Սեն (Seine-Maritime) 6,3 1193,0 Ռուան (Rouen)
Կալվադոս (Calvados) 5,6 589,6 Կան (Caen)
Կանտալ (Cantal) 5,7 162,8 Օրիյակ (Aurillac)
Կոտ դ’Օր (Côte-d’Or) 8,8 473,3 Դիժոն (Dijon)
Կոտ դյու Նոր (Côtes-du-Nord) 6,9 538,9 Սեն Բրիյո (Saint-Brieuc)
Կոռեզ (Corrèze) 5,9 241,4 Տյուլ (Tulle)
Կրյոզ (Creuse) 5,6 139,9 Գերե (Guéret)
Հարավային Կորսիկա (Corse-du-Sud) 4,1 108,6 Այաչչո (Ajaccio)
Մայեն (Mayenne) 5,2 271,8 Լավալ (Laval)
Մանշ (Manche) 5,9 466,0 Սեն Լո (Saint-Lô)
Մառն (Marne) 8,2 543,6 Շալոն սյուր Մառն (Châlons–sur-Marne)
Մեն և Լուար (Maine-et-Loire) 7,1 675,3 Անժ (Angers)
Մյոզ (Meuse) 6,2 200,1 Բար լը Դյուք (Bar-le-Duc)
Մյորթ և Մոզել (Meurthe-et-Moselle) 5,2 716,8 Նանսի (Nancy)
Մոզել (Moselle) 6,2 1007,2 Մեց (Metz)
Մորբիան (Morbihan) 7,1 590,9 Վան (Vanns)
Յոն (Yonne) 7,4 311,0 Օսեր (Auxerre)
Յուրա (Jura) 5,1 242,9 Լոն լը Սոնիե (Lons-le-Saunier)
Ներքին Հոենոս (Bas-Rhin) 4,8 918,7 Ստրասբուր (Strasbourg)
Նիևր (Nièvre) 6,9 239,6* Նևեր (Nevers)
Նոր (Nord) 5,7 2520,5 Լիլ (Lille)
Շարանտ (Charente) 5,9 340,8 Անգուլեմ (Angoulème)
Շեր (Cher) 7,2 320,2 Բուրժ (Bourges)
Պա դե Կալե (Pas-de-Calais) 6,7 1412,4 Առաս (Arras)
Պյուի դը Դոմ (Puy-de-Dôme) 7,9 594,4 Քլերմոն Ֆեռան (Clermont-Ferrand)
Ռոն (Rhône) 3,2 1445,2 Լիոն (Lyon)
Սավոյա (Savoie) 6,0 323,7 Շամբերի (Chambéry)
Սարթ (Sarthe) 6,2 504,8 Լը Ման (Le Mans)
Սեն և Մառն (Seine-et-Marne) 5,9 887,0 Մելյոն (Melun)
Սեն Սեն Դենի (Seine-Saint-Denis) 0,2 1324,3 Բոբինի (Bobigny)
Սոմ (Somme) 6,2 544,6 Ամիեն (Amiens)
Սոն և Լուար (Saône-et-Loire) 8,6 571,8 Մակոն (Macon)
Վալ դը Մառն (Val-de-Marne) 0,2 1193,7 Կրետեյ (Créteil)
Վալ դ’Ուազ (Val-d’Oise) 1,2 920,6 Պոնտուազ (Pontoise)
Վանդե (Vendée) 6․7 483․0 Լա Ռոշ սյուր Յոն (La Roche-sur-Yon)
Վար (Var) 6,0 708,3 Թուլոն (Toulon)
Վերին Ալպեր (Hautes-Alpes) 5,6 105,1 Գապ (Gap)
Վերին Գարոն (Haute-Garonne) 6,4 824,5 Թուլուզ (Toulouse)
Վերին Լուար (Haute-Loire) 5,0 205,9 Լը Պյուի (Le Puy)
Վերին Կորսիկա (Haute-Corse)1 4,7 131,6 Բաստիա (Bastia)
Վերին Հռենոս (Haut-Rhin) 3,5 650,4* Կոլմար (Colmar)
Վերին Մառն (Haute-Marne) 6,2 210,7 Շոմոն (Chaumont)
Վերին Պիրենեյներ (Hautes-Pyrénées) 4,5 227,9 Տարբ (Tarbes)
Վերին Պրովանսի Ալպեր (ներքին) (Alpes-de Haute-Provence) 6,9 119,1 Դին (Digne)
Վերին Սավոյա (Haute-Savoie) 4,4 494,5 Աննեսի (Annecy)
Վերին Սոն (Haute-Saône) 5,4 232,0 Վեզուլ (Vesoul)
Վերին Վիեն (Haute-Vienne) 5,5 356,0 Լիմոժ (Limoges)
Վիեն (Vienne) 7,0 371,4 Պուատիե (Poitiers)
Վոգեզներ (Vosges) 5,8 395,8 Էպինալ (Épinal)
Վոկլյուզ (Vaucluse) 3,6 427,3 Ավինյոն (Avignon)
Տառն (Tarn) 5,8 339,3 Ալբի (Albi)
Տառն և Գարոն (Tarn-et-Garonne) 3,7 190,5 Մոնտոբան (Montauban)
Ուազ (Oise) 5,8 661,8 Բովե (Beauvais)
Փարիզ (Ville de Paris) 0,1 2176,0 Փարիզ (Paris)
0բ (Aube) 6,0 289,3 Թրուա (Troyes)
Օդ (Aude) 6,2 280,7 Կարկասոն (Carcassonne)
0 դը Սեն (Hauts-de-Seine) 0,2 1387,0 Նանտեր (Nanterre)
Օռն (Orne) 6․1 295,5 Ալանսոն (Alençon)
Ֆինիստեր (Finistère) 6,7 828,4 Քեմպեր (Quimper)

* 1980