Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սկզբից հայաշատ բոլոր կենտրոններում ստեղծվում են բազմաթիվ մշակութային ընկերություններ (Կ. Պոլսի «Արշարունյաց ընկերություն», 1812, «Հտմազգյաց ըն– կերություն», 1846, «հայկազյան ընկերու– թյուն», 1856), որոնցից շատերը ծավալում են նաև հրատարակչական լայն գործու– նեություն: Բուն հրատարակչական կազ– մակերպ ությունների ու անհատ հրատա– րակիչների թիվը մեծացավ XIX դ. 2-րդ կեսերին և XX դ. սկզբներին: XIX դ. կե– սերից արևելահայ Հ. գ–ի կենտրոնը Թիֆ– լիսն էր (տես Թիֆւիսի հայկական տպա– գրություն), արևմտահայ կենտրոնը* Կ. Պոլիսը (տես Կոաոանդնուպուսի հայ– կական տպագրություն): Դեռևս 1850-ին Թիֆլիսում համբարձում և Ավետիք էն– ֆիաճյան եղբայրները բացեցին հարուստ գրախանութ, ուր վաճառում էին աշխարհի տարբեր քաղաքներում լույս տեսած և իրենց տպագրած հայերեն գրքերն ու այլ հրատարակություններ: Տպագրած գրքե– րի քանակով հատկապես բեղմնավոր եղավ 1880-ին հիմնադրված «հայերեն գրքերի հրատարակության Թիֆլիսի ըն– կերությունը» (հետագայում՝ «Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերություն», ապա՝ «Կովկասի հայոց հրատարակչա– կան ընկերություն»): Այդ նույն ժամանակ– ներում արգասավոր էին Կ. Պոլսում գոր– ծող «Դրաշարաց ընկերության» «վ. Զար– դարյան», «Պ. Պալենց», «Ա. Աշճյան» հրատարակչական տները: Այստեղ մի շարք անհատ հրատարակիչներ (Գաս– պար Գայսերյան, Առաքել Թոզլյան, Միհրան Նագաշյան և այլք) իրակա– նացնում էին ոչ միայն հայերեն, այլև ուրիշ լեզուներով հարյուրավոր գըր– քերի ու պարբերականների լույս ընծա– յումը: Տպագրական–հրատարակչական նմանօրինակ հաստատություններ կային նաև Զմյուռնիայում, Մոսկվայում, Բաք– վում և այլուր: Այդ հրատարակչություննե– րի և տպարանատերերի ջանքերով հայ ապա գրության սկզբից մինչև 1914–18-ի առաշին համաշխարհային պատերազմը աշխարհի տարբեր վայրերում տպագրվել է շուրջ 15.000 անուն հայերեն գիրք ու ԳՐՔույկ, 3000 անուն թերթ, ամսագիր, օրացույց և պարբերական այլ հրատարա– կություններ: Առաջին համաշխարհային պատերազ– մից հետո հայկ. Տ. գ–ում կատարվեցին էական տեղաշարժեր: Դադարեցին գոր– ծել կամ ոչնչացան Կ. Պոլսի և արևմտա– հայ հրատարակչական շատ հաստատու– թյուններ: Սփյուռքահայ գրահրատարակ– հիմնական կենտրոնը դարձավ Բեյ– րութը (Լիբանան): Նոր հրատարակչու– թյուններ հիմնվեցին Բոստոնում, Ֆրեզնո– ^մն) ն այլուր, շարունակեցին գոր– . ^ գենետիկի, Վիեննայի, Երուսաղեմի, ահիրեի, Թեհրանի, Փարիզի և այլ քա– ղաքների հայկ. հրատարակչական կազ– մակերպությունները: • Գ՜Ի բուն վերելքը Հայաստանում սկսվում է սովետական կարգեր հաստատ– վելուց հետո: ՀՍՍՀ ժողկոմխորհի 1921-ի հունիսի ւօ–ի որոշմամբ հիմնվեց Հա– յաստանի պետ. հրատարակչությունը (^այպետհրաա): Հետագա տարիներին բագմաճյուղ այս հրատարակչությունից անջատվեցին մի շարք ճյուղային, մասնա– գիտացված հրատարակչություններ՝ Կուս– հրատ, Դյուղհրատ, Օւսմանկհրատ ևն: 1964-ին հրատարակչությունների վերա– կառուցումից հետո, Հայպետհրատը վե– րանվանվեց «Հայաստան» հրատարակ– չություն, Ուսմանկհրատը՝ <Լույս>: Սո– վետական Հայաստանի հրատարակչու– թյուններից է նաև Երևանի համալսարանի հրատարակչությունը (1922-ից): 1936-ին ՍՍՀՄ ԴԱ հայկ. բաժանմունքի ստեղծու– մով ծնունդ առավ նոր հրատարակչու– թյունը, որն ընդլայնվեց, երբ 1943-ի վեր– ջերին հիմնվեց ՀՍՍՀ ԴԱ: Գործում է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչությունը: 1976-ին «Հայաստան» հրատարակչությունից ան– ջատվեց «Սովետական գրող>-ւ: Հայաստանում կան գերատեսչական, բուհական մի շարք հրատարակչական կազմակերպություններ՝ ՀՍՍՀ Մինիստր– ների խորհրդի, «Գիտելիք» ընկերության, K Աբովյանի անվ. պետ. մանկավարժա– կան ինստ–ի ևն: Բոլոր այս հրատարակ– չությունների տարեկան արտադրանքն է շուրջ 1100 անուն գիրք ու գրքույկ: Սովետական Հայաստանում 1920– 1980-ին հրատարակվել են շուրջ 44000 անուն գիրք ու գրքույկ՝ 300 մլն տպաքա– նակով: Այդ նույն ժամանակամիջոցում սփյուռքում լույս է տեսել 21000 անուն հա– յերեն գիրք: Այսպիսով, 1512–1980-ին լույս տեսած հայերեն գրքերի ընդհանուր քանակը մոտ 80.000 անուն է: Տես նաև Երևանի տպագրություն, Հայկական տպա– գրություն հոդվածները: Գրկ. MapKC K. h SHreJiLc Փ., Օ nenaTH, M., 1963. Հրատարակչական գործը Սովետական՝Հայաստանում, Ե., 1972:Majiw- xhh H. T., OqepKH no hctophh Kiraron3fla- TeubCKoro aeJia B CCCP, M.f 1965; 400 jieT pyccKoro KiraroneqaTaHira, t. 1–2, M., 1964; OpraHH3aijH;i H3flaTejibCKoro flejia 3a py6e- mcom, M., 1959; Publishers’ World, Comp, and Ed. by S. Wecksler, 1968/1969,tN.Y.-L., [1968].tC. Դավթյան

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, քա– ղաքացիա–իրավական պայմանագիր, որով մեկ կողմը (հեղինակ) պարտավոր– վում է պայմանագրով սահմանված ժամ– կետում մյուս կողմին (հրատարակչու– թյուն) հանձնել գիտության, գրականու– թյան, արվեստի վերաբերյալ գրական ստեղծագործություն, իսկ հրատարակչու– թյունը՝ երկը հրատարակել, տարածել և հեղինակին տալ հոնորար: Հ. պ. կնքվում Ւ տիպային պայմանագրի հիման վրա, որով կողմերն ստանձնում են փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ:

ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ձեռնարկություն (պետ., հասարակական, կոոպերատիվ կամ մասնավոր), որն իրականացնում է գրքերի, թերթերի, հանդեսների, նոտա– ների, պլակատների և այլ տեսակի տպա– գիր արտադրանքի թողարկումը: Տես Հրա– տարակչական գործ:

ՀՐԱՑԱՆ, ձեռքի հրազեն: Առաջին, հարթ փողերով Հ–ները ստեղծվել են XIV– XV ղղ.: XVI դ. պատրույգային փակաղակի գյուտից հետո երևան եկան ավելի կատա– րելագործված Հ–ներ՝ մուշկեաներ: XVII դ. վերջերից տարածում գտան հարթ, այնու– հետև՝ ակոսավոր փողերով կայծքարա– յին Հ–ները, որոնց հեռահարությունը 140– 800 it էր, արագաձգությունը՝ 1 կրակոց 1 ր–ում (հարթ փողով Հ.) և 1 կրակոց 5 /ւ–ում (ակոսավոր փողով Հ.): XIX դ. ակոսավոր Հ–ները դուրս մղեցին հարթա– փող Հ–ներին: Վերջիններս այժմ օգտա– գործվում են միայն որպես որսորդական հրացան: Ակոսավոր փողով անցնելիս գնդակին հաղորդվում է պտտական շար– ժում, որն ապահովում է նրա կայուն թռիչ– քը, Հ–ի հեռահարությունն (մինչև 2000 մ) ու դիպուկությունը: Առաջին ակոսավոր Հ–ները երևան են եկել XVI դ. սկգբներին, սակայն լայն կիրառություն չեն գտել, որովհետև փողից (դիմացից) լիցքավորե– լը հարմար չէր և 5–7 անգամ երկար էր տևում, քան հարթափող Հ–ներինը: XIX դ. հարվածային բաղադրության, պատիճի, այնուհետև ամբողջական մետաղական փամփուշտի գյուտից և լիցքավորման կա– տարելագործումից հետո ակոսավոր Հ–ի արագաձգությունը կտրուկ մեծացավ, և այն սկսեցին լայնորեն կիրառել բոլոր առաջավոր բանակները: Պահեստատուփի, անծուխ վառոդի և պարուրակավոր գըն– դակների գյուտերից հետո Հ. ավելի կա– տարելագործվեց: XX դ. սկզբում մշակ– վեց ավտոմատ Հ., որի արագաձգությունը հատ–հատ կրակոցի ժամանակ 25–30 կրակոց էր 1 ր–ում: Ուսումնական ու սպոր– տային նպատակների համար ստեղծվել են սպորտային Հ–ներ (սովորաբար 5,6 ilit տրամաչափի):

ՀՐԱՔԱՐԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, մետա– ղային հանքավայրերի տիպ: Սովորաբար դասվում է հիդրոթերմալ միջին ջերմաս– տիճանային և փոքր խորությունների առա– ջացումներին: Հ. հ. կազմված են երկաթի, պղնձի հրաքարային հանքանյութերից (պիրիտից, պիրրոտինից, խալկոպիրի– տից), հիմնականում սֆալերիտի, հազ– վադեպ գալենիտի, երբեմն արսենոպիրի– տի, նիկելի և կոբալտի միներալների, ինչպես նաև արծաթի և ոսկու խառնուրդ– ների մասնակցությամբ: Հ. հ. սերտորեն կապված են հրաբխածին–նստվածքային հատվածքների հետ, որոնց մեջ առաջաց– նում են հանքակուտակներ, ոսպնյակա– ձև ու տձև հանքամարմիններ: Որոշ հե– տազոտ ողներ նրանց դասում են հրաբխա– ծին–նստվածքային կամ հիդրոթերմալ– նստվածքային հանքավայրերի խմբին: Հ. հ. պղնձի և բազմամետաղային արդ. հանքավայրերի կարևոր տիպերից են: Հայտնի են ԱՍՀՄ–ում (Ուրալ, Անդրկով– կաս), Իսպանիայում, Հարավսլավիայում, Թուրքիայում, ճապոնիայում: ՀՍՍՀ–ում