Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վա): 1918-ինՄ.Գորկու նախաձեռնությամբ հիմնվեց «Վսեմիրնայա լիտերատուրա» հրատարակչությունը: Համառուսաստան– յան Կենտգործկոմը 1919-ի մայիսի 21-ին որոշում ընդունեց պետ. հրատարակչու– թյուն հիմնելու մասին: Քաղաքացիական պատերազմից հետո ստեղծվեցին պետ., քաղ. և կոոպերատիվ մի շարք նոր հրա– տարակչություններ («Մոսկովսկի ռաբոչի», «Մոլոդայա գվարդիա» են): 1926-ին սկըս– վեց Սովետական մեծ հանրագիտարանի հրատարակումը: 1920–26-ին իրականաց– վեց Վ. Ի. Լենինի ,Երկերի ժողովածուի առաջին հրատարակությունը՝ 20 հատո– րով: Սկսվեցին Կ. Մարքսի, Ֆ. էնգելսի, Գ. Պլեխանովի երկերի հրատարակու– թյունները, լույս տեսան դասագրքեր, գիտահանրամատչելի գրականություն, ռուս դասականների ընտիր երկեր: 1949-ին որոշում ընդունվեց «ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդին կից պոլիգրաֆիա– կան արդյունաբերության, հրատարակչու– թյունների և գրքի առևտրի գլխավոր վար– չության ստեղծման մասին»: Երկրում Հ. գ. բարելավելու համար 1963-ին ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդին կից ստեղծվեց մամուլի կոմիտե (1972-ի օգոստոսից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին կից հրա– տարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետ. կոմիտե): Միութենա– կան հանրապետություններում, ստեղծվե– ցին հանրապետական կոմիտեներ, իսկ ինքնավար հանրապետություններում, երկրամասերում և մարզերում՝ մամուլի վարչություններ, 50–60-ական թթ. հիմնը– վեցին նոր հրատարակչություններ: Այդ և հետագա շրջանի առավել կարևոր հրա– տարակություններից են՝ Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի Երկերի ժողովածուն (2-րդ հրտ.), Վ. ի. Լենինի Երկերի լիակատար ժողովածուն (5-րդ հրտ.), «Սովետական Միության կոմունիստական կուսակցու– թյան պատմություն» նոր դասագիրքը, «ՍՄԿԿ պատմություն»-ը (6 հ.), «Ռազմա– կան հուշեր» մատենաշարը, հայրենական և արտասահմանյան գրողների ստեղծա– գործությունների ժողովածուները, «Հա– մաշխարհային պատմություն»-ը (10 հ.)} 200-հատորանոց «Համաշխարհային գրա– կանության գրադարան»-ը (1967–77), Սովետական մեծ հանրագիտարանի 2-րդ և 3-րդ հրատարակությունները: Լույս տեսան մի շարք ճյուղային հանրագիտա– րաններ և հանրագիտական բառարան– ներ, սկսվեց միութենական հանրապետու– թյունների հանրագիտարանների հրատա– րակումը ևն, աճեց ուս., մանկական, բնական գիտությունների, տեխ., ինչպես նաև թարգմանական գրականության հրա– տարակությունը, բարելավվեցին գրքերի գեղարվեստական ձևավորումը և պոլի– գրաֆիական կատարումը: 1977-ին ՍՍՀՄ–ում գործել է ավելի քան 200 հրա– տարակչություն: Հ. գ–ով զբաղվում են նաև առանձին գիտահետազոտական հիմնարկ– ներ, խոշոր գրադարաններ, բարձրա– գույն ուս. հաստատություններ ևն: Սո– վետական հրատարակչությունները լի– նում են համապարփակ («Նաուկա», «Պրո– գրես» ևն) և մասնագիտացված՝ ըստ թե– մատիկ սկզբունքի («Իսկուսստվո», «Մե– դիցինա», «Ստրոյիզդատ» ևն), ըստ ըն– թերցողական նշանակության («Դեասկա– յա լիտերատուրա», «Մոլոդայա գվարդիա» ևն), ըստ հրատարակության տեսակի («Աովետսկայա էնցիկլոպեդիա», «Պրոս– վեշչենիե»): 1977-ին ԱԱՀՄ ժողովուրդնե– րի 65, արտասահմանյան երկրների ժողո– վուրդների 42 լեզուներով լույս են տեսել 85395 անուն գիրք և բրոշյուր՝ 1801677 տպաքանակով: Հ. գ–ի մասնագետներ են պատրաստ– վում համալսարանների ժուռնալիստիկա– յի ֆակուլտետներում (բաժիններում), պո– լիգրաֆիական ինստ–ներում և հրատա– րակչական–պոլի գրաֆիական տ եխնիկում– ներում: Հ. գ–ի բնագավառի գիտահետա– զոտական աշխատանքներ են կատարվում Համամիութենական գրքի պալատի (Մոսկ– վա) Հ. գ–ի գիտահետազոտական բաժնում, գիտական այլ հիմնարկներում: 1964-ին Մոսկվայում ստեղծվել է մասնագիտաց– ված «Կնիգա» հրատարակչությունը: Հ. գ–ի պատմության, տեսական և գործ– նական հարցերը լուսաբանվում են նաև «Գիրք: Հետազոտություններ և նյութեր» ժողովածուներում, «Գրքի արվեստ» ալ– մանախում, «Հրատարակչական գործ: Մատենագիտություն» ինֆորմացիոն ժո– ղովածուներում, վիճակագրական նյութեր են հրատարակվում «Մամուլը ՍՍՀՄ–ում 19…–ին» տարեգրքում: Հրատարակչական գործը արտասահ– մանում: Արտասահմանյան սոցիալիս– տական երկրները ժող. իշխանության հաս– տատումից հետո վերակառուցեցին Հ. գ., ազգայնացրին մասնավոր հրատարակչու– թյունները, տպարանները, թղթի գործա– րաններն ու գրավաճա ռային ձեռնարկու– թյունները: Բուլղարիայում 1972-ին լույս է տեսել 4572 անուն գիրք, Հ ոլ ն– գարիայում 1976-ին՝ 8400 անուն, ԳԴՀ–ում 1976-ին՝ 6000 անուն, Լեհաս– տանում 1970-ին՝ 10987 անուն, Ռ ու– մինիայում 1976-ին՝ 3813 անուն, Չեխոսլովակիայում 1976-ին՝ 7000 անուն, Լեհաստան ու մ 1976-ին՝ 7400 անուն, Հարավսլա– վ ի ա յ ու մ 1976-ին՝ 9000 անուն ևն: Կապիտալիստական եtր– կըրներում գործում են բազմաթիվ հրատարակչական ձեռնարկություններ, սակայն Հ. գ–ի քաղաքականության մեջ վճռական դեր են խաղում խոշոր հրատա– րակչական ֆիրմաներն ու մոնոպոլիա– ները, որոնք վերահսկում են տպագիր արտադրանքի արտադրությանն ու տա– րածմանը: Ւաշորագույն հրատարակչա– կան ձեռնարկություններն ընդգրկում են տպարանները, ինֆորմացիոն գործակա– լությունները, ռադիո և հեռուստատեսա– յին ընկերությունները, թղթի, ներկերի ևնի պատրաստման ձեռնարկությունները, ունեն մասնաճյուղեր բազմաթիվ երկրնե– րում: Նրանք թողարկում են ոչ միայն գրքեր, այլև հանդեսներ, թերթեր, ձայ– նապնակներ, հեռուստատեսային ֆիլմեր: Ամերիկայի Միացյալ Նա– հանգներ ու մ 1969-ին հրատարակ– վել է 62083 անուն գիրք (1968-ին կար 1600 հրատարակչություն), Մեծ Բ ր ի– տանիայում 1969-ին՝ 32321 անուն (1968-ին կար մոտ 1800 հրատարակչու– թյուն, սակայն ամբողջ լույս տեսնող գրականության 95% –ը բաժին էր ընկնում 380 ֆիրմաների), Գ Ֆ Հ–ում 1969-ին՝ 33454 անուն (կար 1800 հրատարակչու– թյուն), Ֆրանսիայում 1969-ին՝ 21958 անուն (1970-ին կար 374 հրատա– րակչություն), Ի տ ա լ ի ա յ ու մ 1969-ին՝ 8440 անուն (կար մոտ 1500 հրատարակ– չություն), ճապո ն.ի ա յ ու մ 1969-ին՝ 31009 անուն (կար 2676 հրատարակչու– թյուն): Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրները, գաղու– թային ճնշումից ազատագրվելուց հետո, վերակառուցում են Հ. գ.: Ամբողջովին կամ մասնակիորեն ազգայնացնում են ապարանները, հրատարակչությունները, մամուլի մարմինները հրատարակումնե– րը լույս են ընծայում տեղի բնակիչների լեզուներով, պատրաստում ազգային մաս– նագետներ:

ՑՈԻՆԵԱԿՕ–ի տվյալներով, 1969-ին ամ– բողջ աշխարհում լույս է տեսել մոտ 500 հզ. անուն գիրք: 1969-ին Եվրոպայում (առանց ԱԱՀՄ–ի) լույս է տեսել 225 հզ. անուն ԳԻՐՔ. Հյուսիսային Ամերիկայում՝ 71 հզ., Հարավային Ամերիկայում՝ 12 հզ., Ասիա– յում (առանց ՄՍՀՄ–ի)՝ 100 հզ., Աֆրիկա– յում՝ 8 հզ.: Սովետական Միությունը 1974-ին հրատարակած գրքերի քանակով աշխարհում գրավում է առաջին տեղը: Գրահրատարակման և պարբերական մա– մուլի վերաբերյալ միջազգային վիճակա– գրական ինֆորմացիայի կարևորագույն աղբյուրներ են «ՄԱԿ–ի վիճակագրական տարեգիրք»-ը («United Nations Statistical Yearbook», N.Y., 1949–) և«6ՈԻՆԵՍԿՕ–ի վիճակագրական տարեգիրք»-ը («UNESCO Statistical Yearbook», P., 1964–): Հրատարակչական գործը հայ իրակա– նության մեջ: Առաջին հայերեն տպագիր

ԳԻՐՔԸ («Ուրբաթագիրք») լույս է տեսել 1512-ին, վեէետիկում: Տպագրիչն էր Հա– կոբ Մեղապարաը: Հայկ. գրահրատարա– կության սկզբնական շրջանում հրատա– րակչական առանձին կազմակերպություն– ներ կամ անհատ հրատարակիչներ չկա– յին: Տպագրիչները նաև հրատարակիչներ էին: XYII դ. վերջին և հետագայում իբրև հրատարակիչ–մեկենասներ են հանդես եկել մի շարք գրասեր վաճառականներ ու հա– րուստներ (Գասպար Սահրադյան, Խո– ջա–Նահապետ Գուլնա զար, Հակոբ Տյուզ– յան և այլք): Հասարակական կյանքում տպագիր գրքի դերի բարձրացման շնոր– հիվ Հ. գ. աստիճանաբար կենտրոնանում է կրոնական և մշակութային կազմակեր– պությունների ձեռքում: XVIII դ. սկզբնե– րից էջմիածնի կաթողիկոսությունը եկե– ղեցու ժամագրքերը, մաշտոցները, սաղ– մոսները, ինչպես և Ագաթանգեղոսի Պատ– մությունն ու այլ գրքեր հրատարակել է Կ. Պոլսի հայկ. տպարաններում: Պատմա– բանասիրական և կրոնական գրքերը մեծ մասամբ հրատարակում էին Ռուսաստանի հայոց թեմական առաջնորդարանը, Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքու– թյունները: Վենետիկի Մխիթարյանները Ս. Ղազարում հաստատվելու օրից մինչև սեփական տպարանի ստեղծումը (1789) իրենց աշխատությունները հրատարակում էին իտալացի Պիետրո Վա լվա զի անի, Ստեֆանո Օրլանդոյի, Անտոնի Բորտո– լիի և այլոց տպարաններում:tXIXtդ.