Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ․ մ–յան կարևոր բնութագրիչներից են Պ․ մ–յան մաթեմատիկական սպասումը, ղիսպերսիան են։ է․ Դանիեչյան

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ (հավանականային կամ սաոխասաիկ) (< հուն․ azdxaOiQ – ձգտում, ենթադրություն), պրոցես, որը, դիպվածից կախված, կարող է տարբեր լինել, և որի համար սահմանվում է այս կամ այն ընթացքում լինելու հավանականությունը։ Ավելի խիստ է ժամանակի x;(t) ֆունկցիան անվանում են Պ․ պ․, եթե յուրաքանչյուր սևեռյալ է–ի համար *(է)-ն պատահական մեծություն Է։ Եթե է ժամանակի փոփոխման տիրույթը [a, b] տեսքի միջակայք Է, ապա Պ․ պ․ անվանում են անընդհատ, իսկ եթե այն վերջավոր կամ հաշվելի Է՝ ընդհատ։ Պ․ պ–ի օրինակ է բրոունյան շարժումը։ Մանրամասն հետազոտված են Պ․ պ–ների հատուկ դասեր՝ մարկովյան պրոցեսները և ստացիոնար պրոցեսները, ինչպես նաև, վերջիններիս՝ կիրառություններում հանդիպող կարևոր ենթադասեր՝ կիսամարկովյան, ճյուղավորման, զանգվածային սպասարկման և այլ պրոցեսներ։

ՊԱՏԱՀՈՒՅԹ, հավանականությունների տեսության մեջ, դեպք, որը տրված պայմաններում կարող է պատահել, բայց կարող է և չպատահել։ Սովորաբար, յուրաքանչյուր պատահույթի վերագրվում է որոշակի հավանականություն։ Հավանականությունների տեսության աքսիոմատիկ կառուցման դեպքում Պ․ են կոչվում որոշակի կառուցվածք ունեցող բազմությունների (այսպես կոչված, a-հանրահաշիվների) տարրերը (տես Չափ բազմության)։

ՊԱՏԱՆԴ, անձ, որին պատերազմող կողմը պահում է զավթած տերիտորիայի բնակչության դիմադրությունը կանխելու նպատակով։ Օրպես կանոն, Պ․ վերցվում է պատերազմական գործողություններին անմիջաբար չմասնակցողներից։ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» ժնևի կոնվենցիայով (1949) Պ․ վերցնելն արգելվում Է։ Հատկապես չի թույլատրվում Պ․ վերցնել քաղաքացիական բնակչությունից, զենքը վայր դրած զինվ․ անձնակազմից, հիվանդության, վիրավորվելու կամ այլ պատճառներով ռազմ, գործողությունից դուրս մնացած անձանցից։ Պ․ չվերցնելու վերաբերյալ կոնվենցիայի կանոնները պետք է կիրառվեն նաև ազգային–ազատագրական շարժման մասնակիցների նկատմամբ։ Պ․ վերցնելու պրակտիկան առավել տարածված էր հին աշխարհում և միջնադարում։

ՊԱՏԱՆԵԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, պատանիների և անչափահասների կամավոր մասսայական կազմակերպություններ, որոնք կոմունիստական ու բանվորական կուսակցությունների, արհմիությունների, կանանց, երիտասարդական և դեմոկրատական այլ կազմակերպությունների ղեկավարությամբ կամ նրանց հետ սերտ կապի մեջ իրականացնում են աճող սերնդի տեսական–քաղ․ ու բարոյական դաստիարակությունը։ Հանդիսանում են սոցիալիզմի ու կոմունիզմի, խաղաղության ու դեմոկրատիայի, ազգային անկախության և սոցիալական առաջադիմության համար աշխատավորության պայքարին երեխաների մասնակցության կազմակերպման ձևը։ Առաջին Պ․ դ․ կ․ ստեղծվեցին ХIХ-ХХ դդ․ սահմանագծում, երբ պրոլետարիատի դասակարգային պայքարի ազդեցությամբ ծավալվեց երիտասարդության հեղափոխական շարժումը։ Պատանի բանվորները մասնակցում էին գործադուլներին, ցույցերին ու միտինգներին, տարածում անլեգալ գրականություն։ 1916–17-ին պատանիների սոցիալիստական միությունների ասոցիացիայի միջազգային բյուրոյի որոշմամբ մի շարք երկրներում ստեղծվեցին պատանիների սոցիալիստական խմբեր ու միություններ։ Սովետական Ռուսաստանում պատանեկան կոմունիստական խմբեր ու կազմակերպություններ ստեղծվեցին 1918–20-ին («Պատանի կոմունիստներ»- Օդեսայում ու Նիժնի Նովգորոդում, «Պատանի սպարտակներ»-ը՝ քհկրաինայում են): 1922-ի մայիսի 19-ին ՌԿԵՄ Համառուսաստանյան II կոնֆերանսի որոշմամբ ստեղծվեց պիոներական կազմակերպությունը (տես Համամիութենական պիոներական կազմակերպություն Վ․ Ի․ Լենինի անվ․)։ Այդ տարիներին պատանեկան կոմունիստական կազմակերպություններ ստեղծվեցին Գերմանիայում, Շվեյցարիայում, իտալիայում, Բելգիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և այլ երկրներում։ 1921-ին երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի (ԿԻՄ) գործկոմին կից ըստեղծվեց պատանի կոմունիստների շարժման կոմիտե, որի նախաձեռնությամբ 1922-ի սեպտ․ տեղի ունեցած պատանիների կոմունիստական կազմակերպությունների ղեկավարների առաջին կոնֆերանսը պատանի կոմունիստների խմբերը համարեց երիտասարդության կոմունիստական կազմակերպությունների առաջին աստիճանը։ Երիտասարդության և պատանիների կոմունիստական կազմակերպությունների աշխատանքին մեծ ուշադրություն են նվիրել Վ․ Ի․ Լենինը, Ն․ Կ․ Կրոլպսկայան, Ֆ․ Է․ Զերժինսկին, Մ․ Ի․ Կալինինը, Մ․ Մ․ Կիրովը, Կ․ Ցետկինը, Գ․ Դիմիտրովը, Է․ Թելմանը, Վ․ Պիկը, Մ․ Թորեզը, Պ. Տոլյատին, Հո Շի Մինը։

Հայաստանում պատանիների կոմունիստական առաջին կազմակերպությունը՝ Պատկոմը (պատանի կոմունարներ, որոշ տեղերում՝ պատանի կոմունիստներ), ստեղծվել է 1921-ի հուլիսի 1-ին, Երևանում; 1921–22-ին պատկոմական խմբեր ու կազմակերպություններ են ստեղծվել Ալեքսանդրապոլում, Վաղարշապատում, Դիլիջանում, Քարվանսարայում (Իջևան), Նոր Բայագետում, Ջալալօղլիում և այլուր։ Պատկոմականները շոշափելի աշխատանք տարան աճող սերնդի կոմունիստական դաստիարակության, անչափահասներին կրոնական դոգմաներից ու դաշնակցության ազդեցությունից ազատագրելու, գրագիտություն տարածելու ասպարեզներում։ Նրանք պայքարում էին դասակարգային թշնամիների դեմ, կուսակցական ու կոմերիտական բջիջներին օգնում՝ մերկացնելու վնասարարներին, սպեկուլյանտներին և այլ կարգի հանցագործների։ Դպրոցներում, մասնավորապես Ամերկոմի որբանոցներում պատկոմական խմբերը զգալի աշխատանք կատարեցին սկաուտական գաղափարներին հետևող պատանիներին կոմերիտ, կազմակերպությունների հետ մերձեցնելու, նրանց ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնելու ուղղությամբ։

Պատկոմական կազմակերպությունների գործունեությունը ղեկավարել է կենտրոնական շտաբը (1921)։ Գործել են նաև գավառային ու տեղական շտաբներ։ Լույս է տեսել «Պատկոմ» (1923–24) ամսագիրը, նույնանուն հանդես է հրատարակել նաև Ալեքսանդրապոլի գավառային շտաբը։ 1924-ից պատկոմական կազմակերպությունները վերանվանվեցին պիոներական։ Ե․ Իափյան,

«ՊԱՏԱՆԻ», պատկերազարդ ամսագիր։ Հրատարակվել է 1902–07-ին, Լոնդոնում, տեղի հայ երիտասարդական միության կողմից։ Նպատակն էր երիտասարդ սերնդին ծանոթացնել հայ ժողովրդի անցյալին, սեր առաջացնել նրանց մոտ դեպի հայրենիքը, նախապատրաստել նրանց հայրենիքի ազատագրմանը։ Ներկայացրել է հայ գրողներին, անցյալի նշանավոր դեմքերի կյանքն ու գործունեությունը։ Տպագրել է նաև հոդվածներ մանկավարժության, հայ դպրոցի պատմության վերաբերյալ։

«ՊԱՏԱՆԻ», գրական–գեղարվեստական եռամսյա ալմանախ։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Մ․ Էփրիկյան, Ն․ Մկրտչյան։ Լույս է տեսել 1910–15-ին, Թիֆլիսում: Խրախուսել է ստեղծագործական ունակություններով օժտված պատանիներին, ներկայացրել նրանց գրական փորձերը։ Համախմբել է հեղափոխական գաղափարներով տոգորված երիտասարդությանը, նպաստել պրոլետարական գրականության ստեղծմանը։ խմբագրությանը կից գործող «Պատանի» գրական ընկերությունը գավառներում ունեցել է մասնաճյուղեր։ Աշխատակցել են Ա․ Խոնդկարյանը, Վ․ Երեմյանը, Ա․ Կոծինյանը, վ․ Աղասյանը, Պահարեն (Հ․ Պետրոսյան), Ա․ Վարդանյանը և ուրիշներ։ Ս,Նազարյան

ՊԱՏԱՆԻ ԲՆԱՍԵՐՆԵՐԻ ԿԱՅԱՆ ՍՍՀ Մ–ում, արտադպրոցական մանկական հիմնարկություն, պատանի բնախույզների աշխատանքի կազմակերպման ու հրահանգչամեթոդական կենտրոն։ Գտնվում է լուսավորության մինիստրության համակարգում, աշխատում է ժողկրթության և կոմերիտական օրգանների ղեկավարությամբ։ Առաջին Պ․ բ․ կ․ հիմնադրվել է 1918-ին, Մոսկվայում։ 1981-ին ՍՍՀՄ–ում կար ավելի քան 919 Պ․ բ․ կ․, որոնք կազմակերպում են բնության ուսումնասիրության և պահպանության, կենսաբանության, գյուղատնտեսության ևն աշխատանքներ, անցկացնում ստուգատեսներ ու հավաքներ, մասսայական ավանդական տոներ (Անտառի օր, Բերքի տոն), սեմինարներ են։ Պ․ բ․ կ–ներին կից գործում են խմբակներ, ամառային արձակուրդներին՝ պատանի բնախույզների ճամբարներ։ Ցուրաքանչյուր տարի լավագույն Պ․ բ․ կ–ներին շնորհվում են ԺՏՆՑ–ի մեդալներ ու դիպլոմներ։ ՀՍՍՀ–ում գործում է 8 Պ․ բ․ կ․, որոնցում ընդգրկված է 2483 երեխա (1981)։