վեհությունը։ Քարգործ վարպետի անունը հանդիպում է միայն Ս․ Հոգու մատուռի խաչքարի վրա՝ ութթեանի աստղի զարդաքանդակի մեջ հյուսված, «ՊԱԻՂՈՍ» ձեով։ Արձանագրության մեջ թվականը եղծված է, սակայն նշված է, որ այն կազմել է Պ․ և իր եղբոր՝ Հովհաննեսի հետ կանգնեցրել ծնողների հիշատակին։ Պ–ի խաչքարերից մեկի վրա է պահպանվել թվականը (1291)։ Պ–ի և նույն շրջանի վարպետ Մոմիկի խաչքարերի արվեստը ոճական ներքին հարազատություն ունի։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՊԱՎՐՈԶ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Թոնուս գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ 50 տուն (400 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փոքրաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՊԱՏ շենքի, շենքի հիմնական պատող կոնստրուկցիա։ Պ․ միաժամանակ կատարում է կրող ֆունկցիաներ։ Պ–երին ներկայացվող հիմնական պահանջներն են․ ամրությունը, ջերմակայունությունը, ձայնամեկուսիչ հատկությունը, հրակայունությունը, երկարակեցությունը, ճարտ․ արտահայտչականությունն ու շահավետությունը։ Տարբերում են արտաքին և ներքին Պ–եր։ Ըստ ստատիկ աշխատանքի բնույթի արտաքին Պ–երը լինում են կրող, ինքնակրող և չկրող։ Կրող և ինքնակրող Պ–երը ճնշումը հիմքին հաղորդում են անմիջականորեն, չկրող Պ–երն ամրակցվում են շենքի այլ կոնստրուկցիաներին, սովորաբար սյուներին, պարզունակներին կամ միջհարկային ծածկերին։ Ներքին Պ–երը կարող են լինել կրող կամ չկրող (միջնորմեր)։ Ներքին Պ–երում հաճախ տեղավորում են օդափոխման, գազահեռացման, ջրմոլղ–կոյոլղու խողովակները։ Ըստ կառուցման եղանակի Պ–երը լինում են․ հավաքովի (մոնտաժվում են գործարանային պատրաստման տարրերից), միաձույլ (սովորաբար բետոնից, կանգնեցվում են փոխադրովի և սահող կաղապարամածներում) և ձեռքով շարված (որմածք, շաղախներով պատրաստված մանր հատային նյութերից)։ Կախված հավաքովի տարրերի խոշորությունից, դրանց գււրծարանային պատրաստման աստիճանից, Պ–ի դարսվածքի ընդունված համակարգից՝ տարբերում են խոշորաբլոկային (տես Խոշորաբւոկային կոնստրուկցիաներ) և խոշորապանելային (տես խոշորապանեւային կոնստրուկցիաներ) հավաքովի Պ–եր։ Ըստ կոնստրուկտիվ լուծման, Պ–երը լինում են միաշերտ և բազմաշերտ։ Պ–երի նյութերն ընտրվում են կախված կլիմայական պայմաններից, սեյսմակայունությունից, շենքի կապիտալությունից, նշանակումից, հարկերի քանակից, տեխ․ և տնտ․ նպատակահարմարությունից։ Կրող Պ–երով շենքերի շինարարությունում օգտագործում են տուֆ, աղյուս, խեցեքար, բազաւտ, թեթև և բջջավոր բետոնից պատրաստված խոշոր բլոկներ, երկաթբետոնե պանելներ և խոշոր չափերի այլ շինվածքներ։ Չկրող Պ–երը պատրաստում են երկաթբետոնե բազմաշերտ, թեթև բետոնե, ասբեստացեմենտային պանելներից, տուֆից։ ՀՍՍՀ–ում քարից Պ–երը շարվում են եռաշերտ, այսպես կոչված, «Միդիս» տիպի որմածքով (արտաքին շերտերը շարվում են հատքարերով, շերտերի միջև լցվում է քարի մանրուք և միաձուլվում ջրիկ շաղախով) և կանոնավոր ձևի տուֆ քարերով (սովորական եղանակով)։
Գրկ․ Конструкции промышленных зданий, под ред․ А․ Н․ Попова, М-, 1972․
ՊԱՏԱԳՈՆԻԱ (Patagonia), բնամարզ Հարավային Ամերիկայում, Ռիո Կոլորադո և Ռիո Նեգրո գետերից հվ․, Անդերից արլ․, Արգենտինայի հվ–ում։ Ռելիեֆում գերակշռում են աստիճանաձև սարավանդները, որոնք արմ–ում ունեն մինչև 2200 մ բարձրություն։ Դաշտավայրերը գտնվում են հս–արլ–ում և հվ–արլ–ում։ Կազմված է մեզոկայնոզոյան նստվածքային և հրաբխային շերտերից, ինչպես նաև մորենային ու ջրասառցադաշտային նստվածքներից։ Կլիման բարեխառն է, կիսաանապատային։ Միջին տպրեկան տեղումները 150–300 մմ են, արմ–ում՝ մինչև 600–700 մմ՝․ Հուլիսի միջին ջերմաստիճանը հս–ում 8°C է, հվ–ում՝ 2°C, արմ–ում՝ –5°C (սառնամանիքները՝ մինչև – 35°C), հունվարինը հս–ում՝ 20°C, հվ–ում՝ մինչև 10°C։ Բնորոշ են ուժեղ քամիները։ Գետերը սկիզբ են առնում Անդերից և Պ–ի տարածքում հոսում խոր կանիոններով։ Գերակշռում են հացազգիների–թփուտային կիսաանապատները, Անդերի նախալեռներում՝ հացազգիների տափաստանները։ Շատ են կենդանիների էնդեմիկ տեսակները (մագելանի շուն, պամպասյան կատու, գարշահոտ վւորսուղ ևն) և թռչունները։ Տնտեսության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է, հովիտներում՝ հացահատիկի մշակությունը^ Կան նավթի և բնական գազի հանքավայրեր։ Պ․ անվանումը տվել է Ֆ․ Մագելանի արշավախումբը 1520-ին։
ՊԱՏԱԴՈՆՅԱՆ ԱՆԴԵՐ, Անդերի հարավային մասը Հարավային Ամերիկայում՝ Չիլիում և Արգենտինայում, հարավային լայնության 39°-ից հարավ։ Բարձրությունը 2–3 հզ․ մ է, առավելագույնը՝ 4058 մ (Սան Վալենտին լեռ)։ Կազմված է մեզոզոյի նստվածքային և հրաբխային շերտերից։ Հյուսիսային մասին բնորոշ են խիստ սեյսմիկությունն ու ակտիվ հրաբխականությունը (Լյայմա, Օսոռնո, Կալբուկո, Կորկովադո և այլ հրաբուխներ)։ Կլիման բարեխառն է, օվկիանոսային խոնավ (տարեկան տեղումներն ավելի քան 5000 մմ են)։ Պ․ Ա–ում կան սառցադաշտեր (ընդհանուր տարածությունը մոտ 20 հզ․ կմ²)։ Ձյան գծի սահմանը հս–ում գտնվում է 2000 մ–ի, հվ–ում՝ 600–1000 մ-ի վրա։ Շատ կան վերջնային սառցադաշտային լճեր (Լյանկիուե, Նաուել Ուապի են)։ Արևմտյան խոնավ լանջերը ծածկված են մշտականաչ, արևելյան լանջերը՝ խառն անտառներով։
ՊԱՏԱԿԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Դյավաշ գավառում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հատկապես հացահատիկի մշակությամբ)։ անասնապահությամբ, արհեստներով, Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում և այլուր։
ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ հավանականությունների տեսության մեջ, մեծություն, որը, դիպվածից կախված, ընդունում է այս կամ այն արժեքները՝ որոշակի հավանական ություններով։ Օրինակ, զառի վրա՝ այն նետելուց հետո, դուրս եկող թիվը Պ․ մ․ է, որն ընդունում է 1, 2, 3, 4, 5, 6 արժեքները՝ յուրաքանչյուրը 1/6 հավանականությամբ։ Եթե Պ․ մ–յան ընդունած արժեքները անվերջ կամ վերջավոր հաջորդականություն են կազմում, ապա Նրա հավանականությունների բաշխումը կարելի է տալ X1,X2,....,Xn,.... P1,P2,....,Pn.... աղյուսակով, որտեղ Х1,X2,... Xn,․․․ արժեքները Պ․ մ–յան ընդունած արժեքներն են, իսկ p1, p2,․․․, pn,․․․ թվերը՝ (2pi= 1) համապատասխան հավանականությունները․ այս տիպի Պ․ մ․ անվանում են ընդհատ (դիսկրետ)։ Եթե X Պ․ մ–յան հավանականությունների բաշխումը տրվում է մի այնպիսի р(х1) ֆունկցիայով, որ p(x,)0, i p(x,)dx;=l, իսկ p(x;)dx; թիվը ցույց է տալիս X-ի ընդոլնած արժեքները՝ [a, b] միջակայքին պատկանելոլ հավանականությունը, ապա Պ․ մ․ անվանում են անընդհատ։
Հավանականությունների տեսության մեջ կարևոր դեր են խաղում գաուսյան Պ․ մ–ները (տես Գաուսի բաշխում)։