Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջին ազգային ֆեդերացիան՝ Մեծ Բրիտանիայում (1879)։ Չմշկավազքի 1-ին խոշոր միջազգային մրցումները տեղի են ունեցել 1882-ին (Վիեննա), Ռուսաստանի առաջին պաշտոնական առաջնությունը՝ 1899-ին, Մոսկվայում։ Չմշկորդների միջազգային միությունը հիմնվել է 1892-ին։ 1893-ից անցկացվում են աշխարհի և Եվրոպայի տղամարդկանց, իսկ 1936-ից՝ կանանց (Եվրոպայինը՝ 1970-ից) չեմպիոնատներ։ 1924-ից ընդգրկված է ձմեռային օւիմպիական խաղերի ծրագրում։ Սովետական մարզիկները այդ խաղերում (1956—80) նվաճել են 21 ոսկե, 14 արծաթե և 14 բրոնզե մեդալ (տես չմշկավազքի աշխարհի և ՍՍՀՄ ռեկորդների աղյուսակը)։

Գեղասահքի ծրագիրը ընդգրկում է տղամարդկանց և կանանց մենասահքեր, զուգասահք և մարգական պարեր։ Մենասահքերի մրցումների ժամանակ կատարվում են «դպրոց» կոչվող վարժությունը (3 պարտադիր պատկեր սառույցին), կամավոր կարճ ծրագիրը (7 պարտադիր տարր, մինչե 2 րոպե տևողությամբ) և անհատական կամավոր ծրագիր (4 րոպե՝ կանայք, 5՝ տղամարդիկ)։ Զուգասահքն ընդգրկում է կամավոր կարճ (6 պարտադիր տարր՝ 3 րոպե տևողությամբ) և անհատական կամավոր (5 րոպե) ծրագրերը։ Մենասահքի և զուգասահքի պարտադիր տարրերի խումբը յուրաքանչյուր մրցաշրջանի համար որոշվում է վիճակահանությամբ՝ չմշկորդների միջազգային միության գեղասահքի կոմիտեի հաստատած 3 խմբից։ Մարզական պարերը (խառը զույգ) որոշակի պարային ֆիգուրների համակարգի կատարում է։ Ի տարբերություն գեղասահքի մյուս ձևերի, այստեղ բացակայում են թռիչքները, զույգի երկարատև անջատ պարը ևն։ Բոլոր տիպի կամավոր սահքերի համար երաժշտության ընտրությունն ազատ է։ Մարզիկների ելույթը գնահատվում է 1 — 6 միավորների համակարգով, գրաված տեղը որոշվում է մրցավարների տված տեղերի և միավորների ընդհանուր գումարով։ Չմշկավացքի աշխարհի, Եվրոպայի, ՄՄՀՄ առաջնությունների հաղթողներ և օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել Օ․ Գոնչարենկոն, Բ․ Ստենինը, Վ․ Կոսիչկինը, Ա․ Անթսոնը, Ե․ Կուլիկովը, Մ․ Իսակովան, Մ․ Կոնդակավան, Թ․ Ռիլովան, Լ․ Սկոբլիկովան, Լ․ Տիտովան, Գ․ Ստեպանսկայան, Ն․ Պետրյուսովան։ Սովետական մարզիկներից գեղասահքի աշխարհի, Եվրոպայի, ՍՍՀՄ առաջնությունների հաղթող և օլիմպիական խաղերի չեմպիոններ են Ի․ Ռոդնինան և Ա․ Զայցևը, Մ․ Չերկասովան և Ս․ Շախրայը, Ի․ Վորոբյովան և Ի․ Լիսովսկին (զուգասահք), Լ․ Պախոմովան և Ա․ Դորշկովը, Ի․ Մոիսեևան և Ա․ Մինենկովը, Ն․ Լինիչուկը և Գ․ Կարպոնոսովը (մարզական պարեր), Ս․ Վոլկովը, Ս․ Չետվերուխինը, Վ․ Կովալյովը (մենասահք, տղամարդիկ) և ուրիշներ։ Հայաստան ու մ գեղասահքի ձևերը տարածում են գտել 1975-ից։ 1980-ին ստեղծվել է Երևանի քաղաքային ֆեդերացիան։ 1975-ին բացվել է Երևանի գեղասահքի դպրոցը։ Մարզաձևով զբաղվում են 355 մարդ (1981)։ Լավագույն արդյունքների է հասեւ Մ․ Մխիթարյանը (ՍՍՀՄ պատանիների 1981-ի չեմպիոն, աշխարհի 1980-ի առաջնության 6-րդ մրցանակակիր)։

ՉՄՇԿՅԱՆ Գևորգ Հարությունի [7(19).3. 1837, Թիֆլիս -28․12․1915t(10․1․1916), Պետրոգրադ], հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ։ Արեվելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։ 1847—50-ին սովորել է Ներսիսյան դպրոցում, 1854-ին ավարտել Թիֆլիսի Ռուս, հողաչափական ուսումնարանը։ Չ․ եղել է «Մշակ»-ի (1872), Թիֆլիսի թատերական կոմիտետի (թատերական ընկերության քարտուղարը, դերասանական խմբի ռեժիսորը, 1879) հիմնադիրներից, Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ (1908)։ 1864-ին կազմակերպել է հայ առաջին «Անկախ դերասանական ընկերությունը» (առաջին ներկայացումը՝ Մելևիլիի «Մեր և նախապաշարմունք»)։ 1863-ից նվիրվել է թատրոնին։ Նրա ստեղծագործական գաղափարական կողմնորոշմանը նպաստել են ռուս, ռեալիստական թատրոնը և, հատկապես, Վ․ Գ․ Բելինսկու թատերական հոդվածները։ Չ․ պայքարել է կլասիցիստական ուղղության դեմ։ Իր ստեղծագործության մեջ Չ․ զուգակցել է ռոմանտիկական պաթոսը և իրականության ճշմարտացի պատկերումը, բեմում հաստատել Շեքսպիրի, Մոլիերի, Գոգոլի, Ա․ Օստրովսկու, Աունդուկյանի դրամատուրգիան։ Չժխտելով պատմահայրենասիրական պիեսների դերը ժողովրդի դաստիարակության գործում՝ առավելությունը տվել է ժամանակակից կյանքն արտացոլող ռեալիստական դրամատուրգիային ։Չ․ պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1863-ին (Վարդան Մամիկոնյան, Մ․ Պատկանյանի «Շուշանիկ»)։ 1864—90-ական թթ․ նա եղել է թիֆլիսահայ թատրոնի առանցքը, որի շուրջ համախմբվել են հայ թատրոնի կարող ուժերը։ Մեծ դեր է ունեցել Անդրկովկասի ժողովուրդների, հատկապես հայ-վրաց․ թատերական կապերի ամրապնդման գործում։ Դերասանական տարբեր խմբերով կազմակերպել է հյուրախաղեր Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում (1865), Գորիոլմ (1873), Բաքվում (1885, 1889) և այլուր։ 1879-ին մեկնել է Կ․ Պոլիս՝ Պ․ Ադամյանին և Միրանույշին հրավիրելու իր թատերախումբը, որով մեծապես նպաստել է հայ դերասանական արվեստի զարգացմանը։ Չ-ի և Գ․ Մունդուկյանի ստեղծագործական համագործակցությունը ոչ միայն ազգային բեմարվեստը հարստացրել է լավագույն բեմադրություններով («Խաթաբալա», «էլի մեկ զոհ», «Պեպո» են), այլև նպաստել ռեալիստական խաղացանկի և խաղաոճի հաստատմանը հայ բեմում։ Նա ազգային (1871) և Թիֆլիսի վրաց (1875) թատրոնում եղել է Պեպոյի (Աունդուկյանի «Պեպո») առաջին դերակատարը։ Չ․ առաջինն է հայ թատրոնում բեմադրել Ա․ Օսարովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» («Ով քոլ բաբը չէ, նրա հիդ մի ձգվե» վերնագրով, 1864) և Սուխովո—Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (1865) պիեսները՝ անձնավորելով Վիխորևի և Կրեչինսկու կերպարները։ 1874-ին ստանալով հեղինակի համաձայնությունը՝ բեմադրության է պատրաստել Մ․ Ախունդովի «Լենքորանի խանության վեզիրը» պիեսը, որը սակայն չի իրագործվել։ Չ․ ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է մոտ 20 պիես, այդ թվում՝ Շեքսպիրի «Թիմոն Աթենացին» (1863), «Վենետիկի վաճառականը» (բեմ․ 1865), «Օթելլո» (բեմ․ 1867), Վ․ Հյուգոյի «Անջելոն» (բեմ․ 1869), Մոլիերի «Կանանց կրթարանը» (բեմ․ 1874) են՝ միաժամանակ կատարելով Շայլոկի Օթելլոյի (առաջին դերակատարը հայ բեմում, 1867), Անջելոյի, ինչպես և Պետրուչչոյի (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»), Կարլ Մոորի (Շիլլերի «Ավազակներ»), Դոն ժուանի (Մոլիերի «Դոն ժուան») և այլ դերեր, որոնց թիվն անցնում է 100-ից։ Չ-ի աշակերտները դարձել են 1860—70-ական թթ․ հայ թատրոնի նշանավոր գործիչներից։ Հեղինակ է յոթ պիեսի («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» են), մի շարք թա-