նուր բանաձևն ունեն նաև մոլեկուլում մեկ եռակի կապ պարունակող Չ․ ա․՝ ալկինները (ացեաիլենային ածխաջրածիններ), որոնց պարզագույն ներկայացուցիչը ացետիղենն է։ Հայտնի են նաև երկու և ավելի եռակի կապ պարունակող Չ․ ա․՝ պոլիիններ։ Այդ նույն ընդհանուր բանաձևն ունեն նաև ցիկլոալկենները [օրինակ՝ СН2-СН2 CH CH2 CH2-CH CH2-CH CH CH2 CH2-CH
Մոլեկուլում միաժամանակ կրկնակի և եռակի կապ պարունակող Չ․ ա․ են ենինները (օրինակ՝ դիվինիլացետիլեն)։ Ենինները, որոնք պարունակում են մեկական կրկնակի և եռակի կապեր, ունեն CnH2n-4 ընդհանուր բանաձևը։ Չ․ ա․ ռեակցիռնունակ նյութեր են, նրանց համար բնորոշ են ջրածնի, հալոգենների, հալոգենաջրածինների և այլ նյութերի հետ միացման ռեակցիաները, շատերի համար նաև ւցուիմերման ռեակցիաները։ Արոմատիկ ածխաջրածինները (СnH2n-б) հատկություններով սովորական Չ․ ա–ից տարբերվելու պատճառով առանձնացվում են որպես օրգ․ միացությունների առանձին դաս։ Գ․ Շահնազարյան
ՉՀՈՆՋԻՆ, քաղաք Կորեական ժողովրրդա–Դեմոկրատական Հանրապետությունում։ Չսառչող նավահանգիստ է ճապոնական ծովի ափին։ Համգյոն Պուկտո նահանգի վարչական կենտրոնն է։ 290 հզ․ բն․ (1978)։ Տրանսպորտային հանգույց է, սև մետալուրգիայի կարևոր կենտրոն։ Զարգացած է մեքենաշինությունը (այդ թվում՝ նավաշինությունը), տեքստիլ, քիմ․, սննդի արդյունաբերությունը, ձկնորսությունը։ Կան շինանյութերի ձեռնարկություններ։
ՉՂՋԻԿՆԵՐ (Microchiroptera), ձեռնաթեվավորների կարգի կաթնասունների ենթակարգ։ Չ–ի, ինչպես և մյուս ձեռնաթևավորների, առջևի վերջավորությունները ձևափոխվել են թևերի, մատները (բացառությամբ՝ առաջինից) երկար են և հենարանի դեր են կատարում մարմնի կողքերով ձգվող և ետին վերջավորություններն ու պոչն ընդգրկող մաշկային թռիչքաթաղանթի համար։ Ձեռնաթևավորների մյուս ենթակարգից՝ պտղակերներից տարբերվում են չափերով (փոքր են, 2,8–14 սմ) և առջևի վերջավորության երկրորդ մատի վերջին ֆալանգի ու եղունգի բացակայությամբ։ Ականջախեցիները հաճախ մեծ են, շատ տեսակներ դնչին ունեն յուրահատուկ մաշկային ելուստներ։ Աչքերը փոքր են․ տեսողությունը վատ է զարգացած, լսողությունը՝ լավ։ Օժտված են էխոլոկացիայի՝ տարածության մեջ ձայնային ազդանշանների միջոցով կողմնորոշվելու կատարյալ ունակությամբ։ Կոկորդում առաջացնում են կարճ, 0,2–100 մվրկ տևողությամբ և մինչև 130 կհց հաճախականությամբ ուլտրաձայնային ազդանշաններ։ Որսալով անդրադարձած ազդանշանը Չ․ պատկերացում են կազմում շրջապատի առարկաների մասին։ Հայտնի է Չ–ի մոտ 650 (ՍԱՀՄ–ում՝ 40, ՀԱԱՀ–ում՝ 17) տեսակ, տարածված ամենուրեք, բացառությամբ բևեռային շրջանների։ Բացարձակապես գիշերային կամ մթնշաղային կենդանիներ են։ Ապրում են փչակներում, ժայռերի ճեղքերում, քարանձավներում, մինչև մի քանի մլն անհատից բաղկացած գաղութներով։ Զմռանը քուն են մտնում (7–8 ամիս)։ Բազմանում են տարին մեկ անգամ, ունենում 1–2 ձագ։ Ցածր պտղաբերությունը փոխհատուցվում է երկարակեցությամբ (առանձին անհատներ ապրում են մինչև 20 տարի)։ Սնվում են միջատներով, որոնց հայտնաբերում են գլխավորապես էխոլոկացիայի միջոցով, որոշ արևադարձային տեսակներ՝ պտուղներով, նեկտարով և ծաղկափոշով, տաքարյուն կենդանիների արյունով, մանր գազանիկներով, ձկներով։ Օգտակար են, ոչնչացնում են գյուղատնտ․ և անտառային վնասատուներին։ Առանձին տեսակներ վարակիչ հիվանդությունների տարածողներ են։
ՉՄԻԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐ, պետություններ, որոնք վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն (չմիացման քաղաքականություն)։ Չմիացման շարժման հիմքը դրվել է Ասիայի և Աֆրիկայի երկրների Բանդունգի կոնֆերանսում (1955)՝ ի հակակշիռ նեոգաղութատիրության, մասնավորապես, երիտասարդ պետություններին ռազմաքաղ․ խմբավորումների (ՍԵԱՏՕ, ՍԵՆՏՕ) մեջ ներգրավելու քաղաքականության։ Չ․ ե․ վարում են խաղաղության պահպանման, զինաթափման, ազգային–ազատագրական պայքարի պաշտպանության, իմպերիալիզմի, գաղութատիրության, ապարտհեյդի և ռասայական խտրականության դեմ պայքարի քաղաքականություն։ Խորանում է չմիացման շարժման հակաիմպերիալիստական բնույթը, շարունակ ընդլայնվում մասնակից պետությունների շրջանակը [Հավանայի VI կոնֆերանսին (1979) մասնակցել է 94 պետություն]։ Չմիացման շարժումը կազմակերպորեն ձևավորվել է Բելգրադի կոնֆերանսում (1961), որտեղ ըստեղծվել է մշտական գործող բյուրո։ Չ․ ե–ի պայքարի ազդեցությամբ լուծարվել են ՍԵԱՏՕ, ԱԵՆՏՕ ռազմաքաղ․ խմբավորումները։ Լ․ Մոջորյան
ՉՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պետության արտաքին քաղաքական կուրս և միջազգային իրավունքի հիմնական սկզբունք, ըստ որի արգելվում է միջամտությունը ուրիշ պետությունների ներքին գործերին, պետությունների խաղաղ գոյակցության և համագործակցության կարևոր պայման։ Առաջ է քաշել հեղափոխական բուրժուազիան Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ (XVIII դ․), ի պատասխան զինված միջամտությամբ միապետական կարգերը Ֆրանսիայում վերականգնելու եվրոպական միապետների փորձերի։ Նապոլեոնի անկումից հետո այլ երկրների ներքին գործերի միջամտելու քաղաքականություն են վարել նաև Սրբազան դաշինքի (1815) երկրները՝ ֆեոդալական վարչակարգերը պաշտպանելու և հեղափոխական, ազգային–ազատագրական շարժումները ճնշելու նպատակով։ Այդպիսի նպատակ էր հետապնդում նաև «Մոնրոյի դոկտրինան» (1823)։ Նորագույն ժամանակներում Չ․ ք–յանկոպիտ խախտում էր իմպերիալիստական պետությունների զինված ինտերվենցիան սովետական երիտասարդ պետության, ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի ինտերվենցիան՝ հանրապետական Իսպանիայի դեմ, ինչպես նաև արմ․ տերությունների թողտվության քաղաքականությունը ֆաշիստական Գերմանիայի հանդեպ, որը դրսևորվեց Մյունխենյան գործարքում (տես Մյոէնխենի համաձայնագիր 1938)։
Չ․ ք․ ՄԱԿ–ի կարևոր սկզբունքներից է (ՄԱԿ–ի կանոնադրություն, § 7, հոդված 2)։ Սակայն չմիջամտելու սկզբունքը իմպերիալիստական տերությունները շարունակ խախտում են (օրինակ, Կորեայի, Գվատեմալայի, Լիբանանի, Հորդանանի, Կուբայի, Վիետնամի, Լաոսի, Կամպուչիայի, Մալվադորի ևն երկրների նկատմամբ)։ Չմիջամտելու սկզբունքի հետևողական կողմնակից են ՍՄՀՄ ու սոցիալիստական մյուս երկրները, որոնց ջանքերով Չ․ ք․ դրվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկիի խորհրդակցության (1975) ընդունած եզրափակիչ ակտի հիմքում։ Չ․ ք․ ամրապնդվել է նաև ՍՍՀՄ սահմանադրությամբ (հոդված 29)։
ՉՄՇԿԱԾԱԳ, Հերապոլիս, բերդավան Մեծ Հայքի Ծոփաց նահանգի Ծոփք Շահունյաց գավառում, Արածանիի Թաղար վտակի արլ․ ափին։ Եղել է հեթանոսական գլխավոր սրբատեղի, հետագայում՝ եպիսկոպոսանիստ կենտրոն։ Ունեցել է եկեղեցի (Մ․ Աստվածածին)։ Չ–ի բերդը (հավանաբար՝ ավանի պարսպից դուրս) կոչվել է Կարմիր Սարուկ։ Օժանդակ բերդ է եղել Հուշպակը։ 1474-ին մամլուքները գրավել և ավերել են քաղաքն ուբերդը, գերեվարել բնակիչներին։ XX դ․ սկզբին Չ․ ավանը համանուն գավառի կենտրոնն էր (Խարբերդի վիլայեթ) և ըստ 6․ Լեփսիուսի՝ ուներ 9 հզ․ հայ բնակիչ, որոնք բնաջնջվեցին կամ տեղահանվեցին 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Չ–ի գավառն ուներ շուրջ երեք տասնյակ հայաբնակ գյուղեր (Ագրակ, Աշգանի, Բադրաթիլ, Բազաբան, Բաղչեճիկ, Բրադի,Բրաստիվ, Բրեխի, էրեց Ագրակ, Թակե կամ Թեքե, Թումա–Մեզրե, Խաղիշար, Խաչտուն, խնդրկիկ, Կապան–Մատեն, Կարմրի, Հազարի, Հաղթուկ, Ձընձոր, Ղարասար, Մամսա, Մանկուճակ, Միատուն, Մորշխա, Սաթիրիկես, Սիսնա, Վասկավան, Ուլուղալա, Փաշա–Մեզրե)։ Չ–ում է ծնվել հայազգի բյուգանդ․ կայսր Հովհաննես Չմշկիկը։ Թուրք, աղավաղմամբ այժմ կոչվում է Չըմըշգեզեկ։
ՉՄՇԿԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ընդգրկում է չմշկավազքը և գեղասահքը։ Չ․ մ–ի առաջին ընկերությունները ստեղծվել են Նորվեգիայում (1864) և Ռուսաստանում (1877),