տացրեց ռուսական բանակի հետագա գործողությունները, մասնավորապես՝ Էրզրումի գրավումը։ Ձախողվեցին գերմանա–թուրքական հրամանատարության՝ ռուսական Կովկասյան բանակի հիմնական խմբավորման թիկունքը դուրս գալու, ինչպես նաև Պարսկաստանի և Աֆղանստանի վրա ճնշում գործադրելու ծրագրերը։
Գրկ. Корсун Н. Г., Алашкертская и Хазнаданская операция на Кавказском фронте мировой войны в 1915 г., 1940; Лудшувейт Е. Ф., Турция в годы первой мировой войны 1914–1918 гг., М., 1966 Арутунян А. О., О причинах отступления русской армии из Алашкертской долины и Ванского вилайета (июль 1915 г.), «ԲԵՀ», 1968, № 2(5)։
ԱԼԱՉՈՒԽ, գյուղ Հայկական ՍՍՀ–ում, Գետիկի ձախ ափին։ Վարչականորեն ենթարկվում է Դիլիջանի քաղսովետին։ Միավորված է Կույբիշևի անասնապահական սովետական տնտեսության հետ։ 278 բն. (1970), ադրբեջանցիներ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ԱԼԱՊԱԵՎՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարգում, Նեյվա գետի ափին։ 52 հզ. բն. (1972)։ Երկաթուղային հանգույց։ Սև մետալուրգիայի հնագույն կենտրոն Ուրալում (մետալուրգիական գործարանը հիմնադրվել է 1704-ին)։ Ունի գավառագիտական թանգարան, թատրոն, ինդուստրիալ տեխնիկում, բժշկական ուսումնարան։
ԱԼԱՋԱ (հնում՝ Արջո–Առիճ), հրաբխային լեռ Կարսի սարահարթում, Անիից արևմուտք։ Բարձրությունը՝ 2695 մ։ Առաջացել է նեոգենի դարաշրջանի հրաբխային արտավիժումներից։ Ծածկված է լեռնա–տափաստանային և մերձալպյան բուսականությամբ, բարձր մասերը՝ քարակարկառներով։ Ա–ից սկիզբ են առնում Ալաջա և Տեկոր գետերը։ Ա–ի բարձունքներում է տեղի ունեցել Ալաջայի ճակատամարտը (տես Ալաջայի ճակատամարտ 1877)։
ԱԼԱՋԱԼՈՎ Մանուկ (Էմանուել) Քրիստաֆորի (1862–1934), հայ գեղանկարիչ։ Ծնվել է հունիսի 8(20)–ին, Նոր Նախիջևան քաղաքում։ Կրթությունն ստացել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ Պատկերել է մերձմոսկովյան վայրերի բնությունը։ Ա–ի բնանկարները («Իջևանատան մոտ», «Վաղ գարուն», «Ամառը գյուղում», «Լուսնկա գիշեր», «Ձմեռ», «Ձմեռը գյուղում» ևն) քնարական են, իրենց բնույթով մոտ ռուսական բնանկարչության այն դպրոցին, որ գլխավորում էր նրա ժամանակակից Ի. Ի. Լևիտանը։ Ա–ի գործերը ցուցադրվել են Ռուս նկարիչների միության նկարահանդեսներում։ Նրա գործերից կան Տրետյակովյան և Հայաստանի պատկերասրահներում։ Մահացել է փետր. 19-ին, Մոսկվայում։
ԱԼԱՋԱԼՈՎ Սիմոն Հովհաննեսի (ծն. 1902), հայ սովետ, թատերական նկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962)։ Ծնվել է հուլիսի 24 (օգոստ. 6)–ին, Բաքվում։ 1927–31-ին սովորել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտում։ 1924-ից աշխատում է Երևանում։ Առաջին պետ. թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ. թատրոն) ձևավորել է Մոլիերի «Տարտյուֆ» (1924), Շեքսպիրի «Օթելլո» (1926), Ա. Օստրովսկու «Եկամտավոր պաշտոն» (1929), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1932 և 1952), Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում՝ Գ. Յաղջյանի «Ճշմարտություն» (1962) պիեսների և Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում՝ Ա. Խաչատրյանի «Երջանկություն» բալետի (1939) բեմադրությունները ևն։
ԱԼԱՋԱԼՈՎԱ Նինա Մկրտչի (Տատյանա), 1881–1964), պրոֆեսիոնալ հեղափոխական։ ՍՄԿԿ անդամ 1902-ից։ Ծնվել է հունվարի 11-ին, Նոր Նախիջևանում։ 1900-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան, ապա սովորել Բեռլինի համալսարանում։ 1904–06-ին եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ 1906-ին ձերբակալվել է և նետվել Մետեխի բանտը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Թիֆլիսում ընտրվել է բանվորների և գյուղացիների պատգամավորների սովետի անդամ։ 1917–19-ին Ա. ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի քարտուղար էր։ Սովետական տարիներին երկար ժամանակ կուսակցական աշխատանք է վարել Վրաստանում։ Մահացել է հոկտ. 17-ին, Թբիլիսիում։
Նկարներում` Ն.Մ. Ալաշալովա, Ս. Ե. Ալաշաշյան։
ԱԼԱՋԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1877, տեղի է ունեցել հոկտեմբերին, Կարսի մոտ, Ալաջայի բարձունքներում, 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ (տես Ռուս–թուրքական պատերազմներ)։ 1877-ի հունիսին Զևինի և Դահարի մոտ անհաջող մարտերից հետո ռուս, զորքերի Կովկասյան կորպուսը (հրամանատար՝ գեն. Մ. Տ. Լոռիս–Մելիքով) դադարեցրեց Կարսի պաշարումը։ Թուրքական բանակը Մուխտար Փաշայի գլխավորությամբ հուլիսի 7(19)–ին գրավեց Ալաջայի բարձունքները։ Օգոստոս–սեպտեմբերին Կարսը նվաճելու ռուսական բանակի փորձերն արդյունք չտվեցին։ Համալրելով ուժերը՝ ռուսական զորքերն Ի. Դ. Լազարևի հրամանատարությամբ նորից անցան հարձակման և հոկտ. 3( 15)–ին գրավեցին Ալաջայի բարձունքները։ Ա. ճ–ում թուրքական բանակը լիովին ջախջախվեց և, տալով 5–6 հզ. սպանված ու վիրավոր, 8500 գերի, փախուստի դիմեց։ Ռուսական զորքերի կորուստը կազմում էր 1500 մարդ։ Հոկտ. 13(25)–ին պաշարելով Կարսը՝ ռուսական զորքերն այն վերցրին գրոհով նոյեմբ. 6(18)–ին։ Ա. ճ–ում ռուս․ զորքերի ղեկավարման համար առաջին անգամ կիրառվեց հեռագիրը։ Ա. ճ–ում ռուսական զորքերի շարքերում թուրքական բանակի դեմ քաջաբար կռվեցին նաև հայ կամավորները, որոնք ընդգրկված էին հեծյալ և հետևակ հարյուրյակներում։ Հայերը միաժամանակ օգնեցին ռուսական հրամանատարությանը որպես հետախույզներ, ուղեկցողներ, սուրհանդակներ, թարգմանիչներ։
Գրկ. Ներսիսկան Ա. Ն., Հայերի մասնակցությունը 1877–1878 թթ. ռուս–թարքական պատերազմին, Ե., 1958։ Кишмишев С., Война в Турецкон Армении 1877–1878 гг., СПБ, 1884.
ԱԼԱՋԱՋՅԱՆ Արմենակ Միսակի (ծն. 1930), հայ մարզիկ, բասկետբոլիստ, ՍՍՀՄ սպորտի վաստ. վարպետ։ Ծնվել է դեկտ. 25-ին, Ալեքսանդրիայում (ԵԱՀ), 1947-ին ներգաղթել է Սովետական Հայաստան, 1951-ին ավարտել Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստ–ը։ 1953–1966-ին ՍՍՀՄ բասկետբոլի հավաքական թիմի անդամ էր (թիմը եղել է Եվրոպայի չեմպիոն և Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր)։ ԲԿՍԱ բասկետբոլի թիմի ավագ մարզիչն էր 1969–70-ին։ Ա. գրել է բասկետբոլի վերաբերյալ գիտա–մեթոդական հոդվածներ և «Բասկետբոլիստի նոթեր» (1965, ռուս.) գրքույկը։
ԱԼԱՋԱՋՅԱՆ Ստեփան Եղիայի (ծն, 1924), հայ սովետական գրող։ ՀՍԳ միության վարչության քարտուղար (1966-ից)։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ Ծնվել է հունվարի 3-ին, Հալեպում (Սիրիա)։ 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1951)։ 1942-ին Հալեպում տպագրել է «Վշտի ծաղիկներ» բանաստեղծությունների գրքույկը։ Գրել է «Անապատում» (1953), «Պարտություն» (1957), «Փյունիկ» (1962),