Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մոլի հոգեկան ֆունկցիաները (հիշողության խանգարումներ, թուլամտություն, հոգեկան ծանր հիվանդություններ)։

Քրոնիկական Ա–յան հետևանք են ալկոհոլային պսիխոզները՝ սպիտակ տենդ, կորսակովյան պսիխոզ, ալկոհոլային հալյուցինոզ, ալկոհոլային ախտաբանական հարբեցություն, ալկոհոլային զառանցանք (խանդի, հետապնդման, թունավորման)։ Ա. սոցիալական չարիք է։ Ա–յամբ տառապող հիվանդները խիստ վտանգավոր են շրջապատի համար։ Ա–յան մշտական ուղեկիցներն են՝ աշխատունակության անկումը, դժբախտ պատահարները, իրավախախտումները, խուլիգանությունը, կողոպուտը, մարդասպանությունը։

Ա–յան կանխարգելմանը նպաստում է հակաալկոհոլային պրոպագանդան՝ ակումբներում, կինոնկարների, ռադիոյի, մամուլի միջոցով։ ՍՍՀՄ–ում այն իրագործվում է նաև հատուկ հիմնարկների (ալկոհոլամոլներին սթափեցնող ընդունարաններ) օգնությամբ։ Ա. բուժում են նյարդա–հոգեբուժական հիվանդանոցներում, օրգանիզմը թունազերծող և նյարդային համակարգն ուժեղացնող դեղանյութերի, զրույցների ու հիպնոսի միջոցով կատարվող ներշնչումների, ապոմորֆինի կամ անտաբուսի միջոցով բացասական պայմանական ռեֆլեքսի մշակման, ֆիզիոթերապևտիկական և աշխատանքային միջոցառումներով։

ԱՄՆ–ում, Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում ևն սպիրտային խմիչքների արտադրության և վաճառքի արգելման մասին օրենքներն իրենց չեն արդարացրել։ Բելգիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում տարբեր ժամանակներում օրենքներով արգելվել են որոշակի թնդության սպիրտային խմիչքները։ 1865-ին Շվեդիայում կիրառվեց այսպես կոչված Գոտենբուրգյան սիստեմը, որի համաձայն ալկոհոլային խմիչք վաճառվում էր միայն տաք կերակուրների հետ։ Այդ օրենքի փոխարեն 1919-ին (մինչև 1955–57) ընդունվեց քարտային սիստեմ, որը ընտանիքին թույլատրում էր ամսական օգտագործել 4 լ սպիրտային խմիչք։ Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու վաճառքը արգելված է եղել 1914-ից մինչև 1925-ը։ Սակայն դա հասցրեց այն բանին, որ, օրենքը շրջանցելով, գինու և օղու փոխարեն օգտագործում էին «տնային ինքնաթոր օղի» ևն, որոնք ավելի վնասակար ազդեցություն էին ունենում օրգանիզմի վրա։ 1972-ի հունիսին ՍՄԿԿ Կենտկոմը որոշում ընդունեց հարբեցողության և Ա–յան դեմ պայքարը ուժեղացնելու միջոցառումների մասին։ Այդ կապակցությամբ ՍՍՀՄ Մինիստրների սովետը որոշեց 1972–75-ին կրճատել երկրռւմ օղու և այլ թունդ սպիրտային խմիչքների արտադրությունը և վաճառքը։ Մշակվեցին նաև միջոցառումներ՝ հարբեցողության և Ա–յան հետևանքով աշխատանքային կարգապահության և սոցիալիստական համակեցության կանոնների խախտումների դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ։

Գրկ. Հովհաննիսյան Վ. Հ., Ալկոհոլիզմը և պայքարը նրա դեմ, Ե., 1965։ Վ. Հովհաննիսյան

ԱԼԿՈՀՈԼԱՏՆԵՐ, օրգանական աղանման միացություններ, որոնք առաջանում են սպիրտների հիդրօքսիլ խմբի ջրածնի ատոմը մետաղով տեղակալելով՝ ( = մետաղի ատոմ)։ Ա. սպիրտներում լուծելի, ջրում հեշտ հիդրոլիզվող, պինդ, անկայուն նյութեր են։ Օգտագործվում են օրգ. սինթեզում։


ԱԼԿՈՀՈԼՆԵՐ, նույնն են, ինչ միատոմ սպիրտները։


ԱԼԿՈՐ, Մեծ արջի, աստղ (4,0 աստղային մեծության), որը Միցար աստղից գտնվելով 11,8' անկյունային հեռավորության վրա՝ նրա հետ կազմում է ֆիզիկական զույգ։

Նկարում` Ալհամբրա։ Ընդհանուր տեսքը։


ԱԼՀԱՄԲՐԱ (<արաբ. ալ համրա–կարմիր), մավրիտանական իշխանավորների պալատ Իսպանիայի Գրանադա քաղաքի արևելյան ծայրամասում։ Շրջափակված է կարմիր բերդապարիսպով (այստեղից էլ՝ անունը)։ Կառուցվել է XIII–XIV դդ.։ Ա. իր նուրբ դեկորատիվ ճոխությամբ ուշ մավրիտանական ճարտարապետությանը բնորոշ փայլուն օրինակ է։ Հարուստ հարդարանքով աչքի են ընկնում Դեսպանների, Երկու քույրերի, Դատավարության դահլիճները, որոնք համախմբված են Մրտենիների և Առյուծների բակերի շուրջը։ Ա–ի համակառույցի մեջ է մտնում նաև իսպանական վերածննղի հուշարձան՝ Կարլոս V անավարտ, կենտրոնում կլոր բակով, պալատը (հիմնվել է 1526-ին, ճարտ. Պ. Մաչուկա)։


ԱԼՄԱ–ԱԹԱ (ղազախ. Ալմաթի՝ խնձորուտ, մինչև 1921՝ Վեռնի), Ղազախ. ՍՍՀ մայրաքաղաքը (1929-ից), Ալմա–Աթայի մարզի կենտրոնը։ Գտնվում է Անդրիլիական Ալա–Թաու լեռնաշղթայի հյուսիսային լանջին, բարձր. 650–950 մ։ Երկաթուղային կայարան է Նովոսիբիրսկ–Տաշքենդ մայրուդու վրա։ Ունի օդանավակայան։ 776 հզ. բն. (1972)։ Հիմնադրվել է 1854-ին, ղազախական Ալմաթի բնակավայրի տեղում՝ որպես ռուսական ռազմական ամրոց։ 1867-ից նղել է Սեմիրեչիեի մարզի կենտրոն։ Վեռնիում է սովորել (1894–1904) և իր հեղափոխական գործունեությունն սկսել Մ. Վ. Ֆրունզեն։ Բոլշևիկյան կազմակերպությունը քաղաքում ստեղծվել է 1917-ին, սովետական իշխանություն հաստատվել՝ 1918-ի մարտին։

Ա. Ղազախ. ՍՍՀ արդյունաբերական և գիտական կենտրոնն է։ Սննդի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 36, թեթև արդյունաբերությունը՝ 31, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը 20%։ Խոշոր ձեռնարկություններից են՝ ծանր մեքենաշինության և էլեկտրատեխնիկական գործարանները, մսի և մրգի պահածոների, կաթի, ծխախոտի, ալրաղաց–ձավարեղենի, տեքստիլ կոմբինատները, մանարանը, տրիկոտաժի, մահուդի, կոշիկի, մուշտակի, կարի ֆաբրիկաները, կաշվի գործարանը, պոլիգրաֆկոմբինատը։

Նկարում` Ալմա–Աթա։ Կառավարական տանը։

1970/71 ուս. տարում Ա–ում ուսանում էր՝ հանրակրթական դպրոցներում՝ 139 հզ. աշակերտ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 26,4 հզ. սովորող։ Ա–ում գործում է 12 բուհ, որի թվում՝ Կիրովի անվ. պետական համալսարանը (1934-ից), պոլիտեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական և այլ ինստիտուտներ, Պ. Չայկովսկու անվ. կոնսերվատորիան։ 1970/71 ուս. տարում բուհերում սովորում էր 66,9 հզ. ուսանող։