Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԲԽԱԶԱԿԱՆ 29

և բանջարա-բոստանային կուլտուրաներ՝ 2,2 հզ. հա։ Բազմամյա տնկարկները 34,1 հզ. հա (1969), որից թեյ՝ 13,7 հզ. հա, ցիտրուսներ՝ 3,3 հզ. հա, խաղող՝ 5 հզ. հա և պտղատու այգիներ՝ 12,1 հզ. հա։ Անասնապահությունն ունի կաթնա֊մսատու ուղղություն։ Գերակշռում են խոշոր եղջերավոր անասունները (140 հզ. գլուխ, 1971)։ Զարգացած են նաև ոչխարաբուծությունը (36 հզ. գլուխ) և խոզաբուծությունը (71 հզ. գլուխ)։ Զբաղվում են նաև շերամապահությամբ և մեղվաբուծությամբ։

Տրանսպորտը։ Ա֊ով են անցնում Լենինգրադ–Մոսկվա–Սոչի–Սուխում–Թբիլիսի–Երևան–Սևան էլեկտրիֆիկացված երկաթուղին և Մոսկվա–Նովորոսիյսկ–Սուխում–Թբիլիսի–Երևան ավտոխճուղին։ Սուխումը, Օչամչիրան, Գագրան նավահանգիստներ են։

Ժողովրդական կրթությունը։ Ա. ունի (1967–68) 482 տարրական, ութամյա և միջնակարգ դպրոց (110,6 հզ. աշակերտ, 1971), 6 երաժշտական դպրոց, 11 միջնակարգ֊մասնագիտ. ուսումնարան, գյուղատնտեսական և մանկավարժական ինստ֊ներ (10,8 հզ. ուսանող, 1970), 13 գիտահետազոտական հաստատություն. Աբխազ. լեզվի, գրականության և պատմության ինստ֊ը, ՍՍՀՄ ԲԳԱ֊ի փորձարարական ախտաբանության և թերապիայի ինստ֊ը՝ Սուխումի կապկաբուծարանով, որ երկրում միակն է, թեյի և մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստ֊ի բաժանմունքը, Սուխումի բուսաբանական այգին ևն։ Բուհերում և գիտ. հիմնարկներում աշխատում են 849 գիտ. աշխատող (1970), գիտության դոկտորներ՝ 35, գիտության թեկնածուներ՝ 352։ Գործում են 218 ակումբ, 300 գրադարան, 210 կինո, 2 թանգարան, թատրոն, ֆիլհարմոնիա։

Մամուլը։ Հրատարակվում են «Ապսնի կապշ» («Կարմիր Աբխազիա», աբխազերեն), «Սաբճոթա Աբխազեթի» («Սովետական Աբխազիա», վրացերեն), «Սովետսկայա Աբխազիա» («Սովետական Աբխազիա», ռուսերեն) օրաթերթերը։

Գրականությունը։ Աբխազական բանահյուսության գլուխգործոցը «Աբրսկիլ» էպոսն է։ Ազգային գրավոր գրականության հիմնադիրը համարվում է Աբխազիայի ժող. բանաստեղծ Դ. Գուլիան։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1912-ին։ 1919-ին երիտասարդ գրողները համախմբվեցին առաջին աբխազերեն լրագրի՝ «Ապսնի»֊ի շուրջը։ Ս. Չանբան (1886–1937) գրեց «Մահաջիրներ» դրաման (1920)։ Սոցիալիստական շինարարության տարիներին ստեղծագործական եռանդուն գործունեություն ծավալեցին բանաստեղծներ Օ. Դեմերջաիփան (1910–39), Լ. Լաբախուան (1911–38), Լ. Կվիցենիան (1912–41)։ Դ. Գուլիայի «Կամաչիչ», Ս Չանբայի «Սեյդիկ», Ի.Պապասկիրիի (ծն. 1902) «Թեմիր» վեպերով ձևավորվեց ազգային գրական արձակը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աբխազական գրականությունը գեղարվեստորեն արտացոլում էր ժողովրդի հայրենասիրությունը։ Ետպատերազմյան շրջանում լայն ճանաչում են գտել հանրապետության ժող. բանաստեղծ Բ. Շինկուբայի ստեղծագործությունները։ Մ. Խաշբան, Ի. Թարբան, Ա. Լասուրիան, Գ. Գուլիան (գրում է ռուսերեն), Ն. Թարբան պատկերում են աբխազ ժողովրդի կյանքը։ Աբխազերեն են թարգմանվել համաշխարհային դասական գրականության բազմաթիվ երկեր։ Սուխումում լույս է տեսնում «Ալաշարա» («Լույս») գրական֊գեղարվեստական և հասարակական֊քաղաքական ամսագիրը։

Ա֊ում վրացերեն, հայերեն և ռուսերեն ստեղծագործող գրողներից աչքի են ընկնում Շ. Ակոբիան, Ա. Ջիդարյանը, Լ. Լյուբչենկոն։

Ճարտարապետությունը։ Ա֊ում պահպանվել են բրոնզի դարի դոլմեններ, կիկլոպյան կառույցների հետքեր, անտիկ և վաղ միջնադարյան քաղաքացիական և պաշտպանական շինությունների ավերակներ։ VI–VIII դդ. պաշտամունքային ճարտարապետությունը աչքի է ընկնում երկրաչափական ձևերի պարզությամբ (Գագրայի հին ամրոցի եկեղեցին, Նոր Աֆոնի միաբսիդ բազիլիկան)։ Աբխազական և Վրացական թագավորությունների շրջանում Ա֊ի ծաղկում ապրած միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ են բազմազան, զուսպ ձևերի օգտագործումը, քանդակազարդերի սակավությունը (Գանթիադիի բազիլիկը, Մոքվիի և Լիխնիի համաչափ գմբեթավոր բազիլիկները, Դրանդայի, Նոր Աֆոնի, Պիցունդայի և այլ վայրերի խաչաձև գմբեթավոր տաճարները)։ XI–XII դդ. կառույցներ են Բեդիայում գտնվող պալատը, Բեսլեթի գետի միաթռիչք կամարով կամուրջը, մի շարք ամրոցային շինություններ (Բագրատի դղյակը Սուխումում ևն)։ Ֆեոդալական տարանջատվածության (XIV–XVI դդ.) և թուրքական զավթումների (XVI–XIX դդ.) շրջաններում շինարարությունը խիստ կրճատվել է. գլխավորապես կառուցվել են ամրոցներ և դղյակներ։ Ռուսաստանի հետ միավորվելուց (1810) և կապիտալիզմի զարգացումից հետո սկսվում է ծովափնյա քաղաքների բարգավաճումը, արդյունաբերական ու վարչական շենքերի, առողջարանների շինարարությունը։

Սոցիալիստական Ա֊ում բարեկարգվում են քաղաքները, վերականգնվում հուշարձանները։ Սուխումում կառուցվել են Աբխ. ԻՍՍՀ Կառավարական տունը (1932–39, ճարտ. Վ. Ա. Շչուկո, Վ. Գ. Գելֆրեյխ), «Աբխազիա» հյուրանոցը (1938, ճարտ. Յու. Ս. Գոլուբև, Յու. Վ. Շչուկո) երկաթուղային կայարանը (1951, ճարտ. Լ. և Լ. Մուշկիդիանիներ), Մերձարևադարձային տնտեսության ինստիտուտը (1968, ճարտ. Դ. Ղիփշիձե, Օ. Պայճաձե, Կ. Ցուլայա)։ 1960-ական թթ. սկզբից լայն թափ է ստացել տիպային շինարարությունը։ Հաստատվել է Սուխումի վերահատակագծման նախագիծը (1968)։ Կառուցվում է ծովային կայարանը (1969)։ Ծավալվել է ծովափնյա բուժարանների շինարարությունը Նոր Աֆոնում, Գուդաութայում, Գագրայում (ՎՍՍՀ Մինիստրների սովետի հանգստյան տունը, 1935, ճարտ. Ն. Պ. Սևերով, «Ուկրաինա» առողջարանը, 1936, ճարտ. Յա. Ա. Շտեյնբերգ, XVII կուսհամագումարի անվ. հանգստյան տունը, 1952, ճարտ. Ա. Ալխազով, «Ռոսիա» հանգստյան տունը, 1969, ճարտ. Յու. Լ. Շվարցբրեյմ