Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ներով։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի շրջանում այդ ուղղության ներկայացուցիչները ստեղծեցին «առանց ճգնաժամի ցիկլի» (Ու. Միտչել, Ա. Բարնս), «գերհասունացած տնտեսության» (Է. Հանսեն), «պլանային կապիտալիզմի» (Ջ. Գելովեյ, Լ. Լորիան և ուրիշներ) տեսությունները։ Ամերիկյան տնտեսագիտական մտքի մեջ ակնառու տեղ է գրավել քննադատական ուղղությունը, որը ձգտում է մերկացնել մոնոպոլիաների տիրապետության մեխանիզմը և գտնել դրանից ձերբազատվելու ուղին (է. Բելամի, Բ. Ադամս, Հ. 0’Կոննոր ե ուրիշներ)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ–ի բուրժուական տնտեսագետների հիմնական ջանքերն ուղղված են սոցիալիստական լագերի դեմ մղվող գաղափարական պայքարի նպատակին։ Ձգտելով ապացուցել «կապիտալիզմի կենսունակությունը»՝ նրանք կառուցում են «կապիտալիզմի տրանսֆորմացիայի» տեսություններ։ Ընդ որում, կա բանավեճ կապիտափստական տնտեսության պետական կարգավորման կողմնակիցների՝ քեյնսականների և, այսպես կոչված, լիբերալ տնտեսության ջատագովների՝ հակաքեյնսականների միջև։ Առանձին ուշադրություն է դարձվում սոցիալիզմի և կապիտալիզմի տնտ. մրցությանր, մանրակրկիտորեն ուսումնասիրվում են ՍՍՀՄ տնտեսությունը, վիճակագրությունը, տնտեսական քաղաքականության և հատկապես պլանավորման մեխանիզմը։ Այդ մրցակցության մեջ սոցիալիզմի հաղթանակի հնարավորությունը համառորեն ժխտողների (Նատտեր, Նում Ջենսի) կողքին կան նաև տնտեսագետներ, որոնք ընդունում են սոցիալիզմի տնտ. քաղաքականության առավելությունները։

«Կապիտալիզմի տրանսֆորմացիայի» տեսությունը, որը փորձում է ապացուցել կապիտափզմի՝ «մարդասիրական սիստեմի», «ժողովրդական կապիտալիզմի» վերաճելու հակագիտական թեզը, ընդգրկում է «մեծ բիզնեսի» (Դ. Լիլիենթալ, Ֆ. Մահլուփ), «օլիզոպոլիսւյի և արդյունավետ մրցակցության» (Զ. Կլարկ, Ա. Կեփլեն, Ռ. Հեֆլեբաուեր), «մոնոպոլիստական մրցակցության» (է. Չեմբեռլեն), «հավասարակշռող ուժի» (Ջ. Գելբրեյս), «սեփականության դիֆուզիայի» (Բ. Ջոնստոն), «եկամուտների հավասարեցման» (Ս. Կուզնեց), «կառավարման հեղափոխության» (Բերնհեմ), ինչպես նաև «պլանային» և «կարգավորվող» կապիտալիզմի տեսությունները։

ԱՄՆ–ում գոյություն ունի նաև առաջադիմական տնտեսագիտական միտք (Վ. Պեռլո և ուրիշներ), որը, հենվելով մարքսիզմ–լենինիզմի վրա, տալիս է ժամանակակից կապիտալիզմի խոր վերլուծությունը և նեոկապիտալիստական տեսությունների հակագիտական էությունը։

1960–70-ական թթ. ԱՄՆ–ում հասարակական գիտությունների զարգացման վրա, ավելի քան երբևէ, զգացվում էր հասարակարգի կնիքը։ Դա զգալի չափով բացատրվում է նրանով, որ հասարակագիտական հետազոտական կենտրոնները և ինստ–ները ԱՄՆ–ում կարող են իրենց գոյությունը պահպանել մոնոպոլիստական միավորումների նյութական աջակցության և ֆինանսական օլիգարխիայի ամենահարուստ ընտանիքներին պատկանող «բարեգործական ֆոնդերի» շնորհիվ։ Խոշորագույն «բարեգործական ֆոնդերը» առավել մեծ ուշադրություն դարձնում են սոցիոլոգիական, տնտեսական, քաղաքական և պատմագրական ուսումնասիրություններով զբաղվող գիտահետազոտական կենտրոններին։ Երեք խոշորազույն ֆոնդերի միջոցներով գործում են միջազգային հարաբերություններն ուսումնասիրող առաջատար հետազոտական կենտրոնները՝ «Արտաքին հարաբերությունների խորհուրդը», «Արտաքին քաղաքականության ասոցիացիան», «Քարնեգի էնդաումենթ ֆոր ինտերնեյշնըլ փիս», ինչպես նաև Հարվարդի, Կոլումբիական, Յեյլի, Պրինսթոնի, Սթենֆորդի և այլ համալսարաններին կից հետազոտական կենտրոնները։ Տսւտկապես մեծ նշանակություն է տրվում Սովետական Միությունը ուսումնասիրող կենտրոններին։ «Ռոկֆելլերի ֆոնդը» զգալի գումարներ է տրամադրում Կոլումբիական համալսարանի «Ռուսական ինստիտուտին», «Ֆորդի ֆոնդը» մասնակցում է Հարվարդի համայսարանի «Ռուսական հետազոտական կենտրոնի» ֆինանսավորմանը։ Նման կենտրոնների մեծ մասը կապված է պետական դեպարտամենտի և կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Առաջատար մոնոպոլիստական միավորումների հսկողության ներքո են գտնվում նաև Պլանավորման ազգային ասոցիացիան, Արտաքին առևտրի խորհուրդը, Քաղաքական և սոցիալական գիտությունների ամերիկյան ակադեմիան։ 1951-ին «Ֆորդի ֆոնդը» ստեղծեց հատուկ «հանրապետության ֆոնդը»՝ 15 մլն. դոլար կապիտալով, «կոմունիզմի պատմության և գաղափարախոսության» ուսումնասիրման, այսինքն մարքսիզմի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ–ի «բարեգործպկան» ֆոնդերը ձգտում են ներազդել հասարակական գիտությունների զարգացման վրա նաև մյուս կապիտալիստական երկրներում։ Մասնավորապես նրանց միջոցներով են ստեղծված Արևմտյան Բեռլինի և Բեյրութի համալսարանները, որոնք կոչված են ամերիկյան իմպերիալիզմի գաղափարախոսությունը տարածող կենտրոնների դեր խաղալ։ «Ռոկֆելլերի ֆոնդր» 1958-ից ֆինանսավորում է Սովետական Միության, Չինաստանի, Աֆրիկայի և մուսուլմ. երկրների «հետազոտման» դպրոցը Փարիզում։

XII. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը

ԱՄՆ–ում մամուլը մոնոպոլիզացիայի ենթարկված նույնպիսի շահութաբեր ասպարեզ է, ինչպես արդյունաբերությունը, տրանսպորտը, կապը ևն։ Այն բաժանվում է երկու հիմնական խմբի, թերթերի հրատարակություններ («նյուսփեյփըրս») և հանդեսների հրատարակություններ («պերիոդիքլս»)։ Թերթերին բնորոշ է արտակարգ մեծ ծավալը (20–40 էջ՝ սովորական օրերին, ավելի քան 100 էջ՝ կիրակի օրերին)։ ԱՄՆ–ում լույս է տեսնում մոտ 12 հզ. պարբերական, այդ թվում շուրջ 1755 օրաթերթ և 8000 շաբաթաթերթ։ Խոշոր օրաթերթերից 544-ը ունեն կիրակնօրյա հրատարակություն՝ ավելացված տպաքանակով և շատ մեծացված ծավալով։ Կիրակնօրյա հրատարակությունների ընդհանուր միանվագ տպաքանակը անցնում է 47 մլն. օրինակից։ Ամենամեծ տպաքանակն ունի «Նյու Յորք դեյլի նյուս» (New York Daily News», 1919-ից) օրաթերթը (ավելի քան 2 մլն., կիրակի օրերին՝ 3,5 մլն. օրինակ)։

Հրատարակվում է մոտ 8,7 հզ. հանդես, որից մոտ 4,5 հզ. ամսագրեր են, 1,7 հզ. շաբաթական հանդեսներ։ ԱՄՆ–ում առաջին թերթի՝ «Բոստոն նյուս լեթըր»–ի («Boston News Letter») առաջին համարը լույս տեսավ 1804-ին։ Այն ժամանակից ի վեր ամերիկյան մամուլն անցել Է զարգացման տարբեր փուլեր՝ հարմարվելով փոփոխվող պատմական իրադրությանը, սակայն միշտ ծառայելով տիրող դասակարգերի շահերին։ Բուրժուական մամուլի առավել տարածված օրգաններից են Վերստի կոնցեռնի («Տերստ քոնսոլիդեյթեդ փաբյիքեյշն») հրատարակությունները։ Կոնցեռնը միավորում է 18 թերթ, 13 հանդես և մի քանի ռադիոկայան։ Նրա ամենամեծ թերթը ծայրահեղ հետադիմական «Նյու Յորք ջոռնել ամերիկեն»–ն է («New York Journal American», 1896-ից)։ Վերստի առավել տարածված հրատարակություններից է նաև «Նյու Յորք դեյլի միրըր» («New York Daily Mirror», 1924-ից) թերթը։ Մակկորմիկ–Պատերսոնի թերթային տրեստը հրատարակում Է «Չիկագո տրիբյուն» («Chicago Tribune», 1847-ից) և «Նյու Յորք դեյլի նյուս» («New York Daily News») մեծածավալ օրաթերթերը։ Սկրիպս–Հովարդի թերթային տրեստը հրատարակում է 19 թերթ, որոնցից գլխավորն Է «Նյու Յորք ուորլդ տելեգրամ էնդ սան» («New York World Telegram and Տսո», 1867-ից) օրաթերթը։ Նայթա թերթային տրեստը հրատարակում է 4 օրաթերթ, այդ թվում «Չիկագո դեյլի նյուս» («Chikago Daily News», 1875-ից) ազդեցիկ բուրժուական թերթը, որը կապված է Մորգանի մոնոպոլիստական խմբի հետ։ Առավել աչքի ընկնող կոնցեռներից է նաև Լյուսի միավորումը, որը լույս էր ընծայում պատկերազարդ «Լայֆ» հանդեսը («Life», 1936–1972) և շարունակում է հրատարակել ընդհանուր քաղաքական բնույթի «Թայմ» («Time», 1923-ից) շաբաթական հանդեսը և հասարակական–քաղաքական «Ֆորչուն» («Fortune», 1930-ից) ամսագիրը։ Տեխնիկական և առևտրական հանդեսների հրատարակությամբ զբաղվում է «ՄակԳրոու–Տիլլ փաբլիշինգ կոմպանի» կոնցեռնը, որի լույս ընծայած 37 պարբերականներից հատկապես նշանավոր է «Բիզնես ուիկ» («Business Week», 1929-ից) տնտեսական–քաղաքական շաբաթաթերթը։ ԱՄՆ–ում կան նաև այսպես կոչված չտրեստավորված մամուլի օրգաններ։ Դրանցից առավել կարևոր պարբերականն Է «Նյու Յորք թայմս» («New York Times», 1851-ից) օրաթերթը, որը քաղաքական շրջաններում համարվում է ամենաազդեցիկը և լավատեղյակը։ Նույնպիսի լավատեղյակ օրգան է նաև «Նյու Յորք Հերալդ տրիբյուն» («New York Herald Tribune», 1924-ից) օրաթերթը, որն արտահայտում է հանրապետական կուսակ–