Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պահում են քուչի մեջ։ Սնվում են լեշերով։ Ա. բաժանվում են երկու խմբի՝ իսկական Ա. և ամերիկյան Ա.։ Տարածված են Հյուսիսային Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Արևմտյան Եվրոպայում։ ՀՍՍՀ–ում հանդիպում է 4 տեսակ՝ գառնանգղ, (gypaltus barbaTUS), գիշանգղ (neophron percnopterus), գորշ կամ Սև Ա. (aegyius monachus), սպիտակագլուխ սիպ (gyps fulvus): Գ. Մանուչարյան

ԱՆԳՅՈՒԶԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գտնվում է Վանա լճից հս–արլ., հարթ վայրում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Շրջակայքում կային հին եկեղեցու և գյուղի ավերակներ։ Ա. ուներ եկեղեցի և նախակրթական վարժարան։ Գյուղի բնակիչների մի մասը զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մյուս մասը ապաստան է գտել Արևելյան Հայաստանում։


ԱՆԳՈԲ (ֆրանս. engobe), բաց գույնի, նուրբ մշակված և ջրի մեջ լուծված կավե մածուկ։ Կիրառվել է հնագույն ժամանակաշրջանից, կավե անոթների մակերեսը ծածկելու համար։ Անգոբված անոթները ստանում են դուրեկան կաթնավուն ֆոն։ Անգոբումը կատարվում է թրծված և չթրծված անոթների վրա՝ բնական գույնը և մանր ճեղքվածքները ծածկելու նպատակով։ Հաճախ Ա․ կիրառվել է անոթների արտաքին մակերեսը զարդանկարելու համար։ Ուրարտական կարմրավուն երանգով, հաճելի տեսքով անոթները ծածկված են Ա–ով և փայլեցված կոկիչով։


ԱՆԳՈԼԱ (Angola), երկիր Աֆրիկայի հարավ–արևմուտքում, Պորտուգալիայի գաղութը (1951-ից՝ անդրծովյան նահանգ)։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսով։ Տարածությունը 1246,7 հզ. կմ² Է, բնակչությունը՝ 5340 հզ. (1969)։ Վարչականորեն բաժանված է 15 օկրուգի (ներառյալ Կաբինդա օկրուգը, որը գտնվում է Կոնգո գետի գետաբերանից հս. և Ա–ից անջատված է Զաիրի առափնյա նեղ շերտով)։ Կենտրոնը ձևականորեն Նոր Լիսաբոնն Է, Փաստորեն՝ Լուանդան։ Կառավարում է գլխավոր նահանգապետը։

Բնությունը։ Ա–ի մեծ մասը սարահարթային է (1000 մ և ավելի բարձրությամբ), ծովափնյա նեղ (50–200 կմ) մասը՝ դաշտավայր։ Ամենաբարձր կետը Մոկո լեռն է (2610 մ)։ Երկրաբանական կառուցվածքով կազմում է Աֆրիկական պլատֆորմի մի մասը։ Ա. հարուստ է ալմաստի ցրոններով, նավթի, գորշ ածխի, երկաթի, մանգանի, պղնձի, ուրանի, ոսկու և այլ հանածոներով։

Ա–ի ներքին մասի կլիման հասարակածա–մուսոնային Է, անձրևային ամառով և չոր ձմեռով, մերձծովյսւն մասում՝ արևադարձային–պասատային, չորային։ Տաք ամսվա (մերձծովյան մասում՝ մարտ կամ ապրիլ, ներքին մասում՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 22°C–ից 28°C Է, ցուրտ ամսվանը (հուլիս, օգոստոս)՝ 15°C–ից 22°C։ Տարեկան տեղումները՝ 1000–1500 մմ, ծայր հարավում՝ 500–1000 մմ, ծովափին՝ հարավում 50–100 մմ, հյուսիսում՝ 250–500 մմ։ խոշոր գետերից են Զամբեզին, Կասաին, Կվանգոն, Կվանզան, Կունենեն ևն։ Գետերն ունեն սահանքներ՝ հիդրոէներգիայի հարուստ պաշարներով, նավագնացության համար մեծ մասը պիտանի չէ։ Երկրում աճում են չոր արևադարձային, սաղարթավոր, նոսր անտառներ, որոշ վայրերում խոտային և թփուտային սավաննաներ են՝ տեղ–տեղ բաոբաբներով։ Հարավում մերկացած սավաննաներ են, կիսաանապատներ և անապատներ։

Կենդանական աշխարհում տիրապետող են Արևելա–Աֆրիկյան ենթամարզի սավաննայի ներկայացուցիչները՝ Արևմտա–Աֆրիկյան ենթամարզի անտառային ֆաունայի տարրերով։

Ա–ի բնակչության մոտ 96%–ի լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքին։ Մոտ 160 հզ. մարդ եվրոպացիներ են՝ հիմնականում պորտուգալացիներ։ Ա–ի պաշտոնական լեզուն պորտուգալերենն է։ Բնակչության 35% քրիստոնյաներ են։ Նշանավոր քաղաքներն են՝ Լուանդան, Նոր Լիսաբոնը և Լոբիտուն։

Պատմական ակնարկ։ Ա–ի ժողովուրդների սոցիալ–տնտեսական զարգացումն ընթացել է խիստ անհավասարաչափ։ Որոշ ժողովուրդներ մինչև այժմ պահպանել են տոհմատիրական կարգերը, մյուսները, միջնադարում արդեն ունեին իրենց պետությունները՝ Կոնգո, Լունդա, Գոլա–ան–Դոնգո (վերջինից էլ առաջացել է երկրի անունը)։ 1482-ին Ա–ի սփերին հայտնվեցին պորտուգալացիները։ Նրանք իրենց ենթարկեցին Կոնգո պետությունը, բայց ապստամբած ժողովուրդը XVI դ. վերջին նրանց վտարեց երկրից։ Արյունահեղ էր պորտուգալացիների պատերազմը Գոլա–ան–Դոնգո պետության դեմ XVI–XVII դդ., որից հետո պորտուգալացիներն աստիճանաբար ամրացան Ա–ի ծովափին, բացառությամբ Կոնգոյի գետաբերանի, որը նվաճվեց XIX դ. վերջին։ 1885–94-ին Պորտուգալիայի, Բելգիայի, Գերմանիայի և Անգլիայի միջև կնքված համաձայնագրերով որոշվեցին Ա–ի ներկայիս սահմանները։ Ա–ում հաստատված գաղութային դաժան վարչակարգը պարբերաբար հարուցում էր ժողովրդական ապստամբություններ: 1961-ին «Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում» (ԱԱԺՇ, 1956) կուսակցության ղեկավարությամբ բռնկվեց զինված ապստամբություն, որը սկիզբ դրեց ժողովրդա–ազատագրական պատե–