Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում։ Բացառիկ հարուստ ու մեծածավալ կոնտրալտոն հնարավորություն է ընձեռել Ա–ին կատարելու տարբեր բնույթի և ոճի ստեղծագործություններ։

(նկ․) Մ. Անդերսոն

ԱՆԴԵՐՍՈՆ (Anderson) Շերվուդ (1876–1941), ամերիկացի գրող։ Ծնվել է սեպտեմբերի 13-ին, Կամդենում (Օհայո)։ Առաջին վեպերը՝ «Ուինդի Մակֆերսոնի որդին» (1916) և «Քայլող մարդիկ» (1917), պատկերում են քաղաքների ինդուստրացումը և բանվոր դասակարգի վիճակը։ Հռչակվել է «Ուայնսբուրգ, Օհայո» (1919), «Ձվի հաղթանակը» (1921) և «Ձիեր ու մարդիկ» (1923) պատմվածքների ժողովածուներով, որոնց մեջ ռեալիստորեն նկարագրել է գավառական կյանքը։ «Ցանկությունից այն կողմ» (1932) վեպում նորից է անդրադարձել բանվոր դասակարգի առօրյային։ Մահացել է մարտի 8-ին, Կոլոնում։

Երկ․ Թենդի, Ե․, 1962։


ԱՆԴԻԺԱՆ, քաղաք, Ուզբեկական ՍՍՀ Անդիժանի մարզի կենտրոնը։ 199 հզ․ բն․ (1972)։ Գտնվում է Ֆերգանայի հովտի հվ-արլ․ մասում։ Երկաթուղային և խճուղային հանգույց է։ Կան մեքենաշինական, բամբակազտիչ, պահածոնորի, հիդրոլիզային, գործարաններ, ձեթ-օճառի կոմբինատ, տրիկոտաժի ֆաբրիկա ևն։ Ունի բժշկական, մանկավարժական, օտար լեզուների ինստ–ներ, մեքենաշինական տեխնիկում, մանկավարժական և երաժշտական ուսումնարաններ, երաժշտա–դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Շրջանում կան նավթի և գազի հարուստ հանքավայրեր։ Հայտնի է 1898-ի Անդիժանի ապստամբությունը՝ ընդդեմ ցարական տիրապետության։


ԱՆԴԻԺԱՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1898, ազգայնական–ֆեոդալական ելույթ Ֆերգանայում (Անդիժանի մոտ), որը առաջ եկավ Միջին Ասիայում ցարիզմի գաղութատիրական քաղաքականության հետևանքով։ Ապստամբությանը մասնակցում էին ինչպես ուզբեկ և կիրգիզ ունևոր խավերը, այնպես էլ քաղաքային չքավորությունն ու դեհկանները (հողագործները)։ Ա. ա. ղեկավարում էր Մադալի իշխանը։ 1898-ի մայիսի 18-ի լուսաբացին ապստամբները հանկարծակի հարձակվեցին Անդիժանի ռուսական կայազորի վրա, բայց հաջողություն չունեցան։ Ձախողվեցին նաև նախատեսված ելույթներն Օշում և Մարգելանում։ Ցարական իշխանությունները ճնշեցին ապստամբությունը։


ԱՆԴԻԺԱՆԻ ՄԱՐԶ, Ուզբեկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1941-ի մարտի 6-ին։ Տարածությունը 4,3 հզ. կմ² է։ Բաժանվում է 8 վարչական շրջանի։ Ունի 2 քաղաք, 6 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Անդիժան։

Բնությունը։ Գտնվում է Ֆերգանայի հովտի արլ. մասում։ Մարզի արմ. մասը բարձրադիր հարթավայր է (բարձր. 400–500 մ), արլ. մասն զբաղեցնում են Ֆերգանայի և Ալայան լշ–ների մասնատված նախալեռները (ադիրները)։ Կլիման ցամաքային է. ամռանը՝ շոգ, ձմռանը՝ համեմատաբար ցուրտ։ Հունվ. միջին ջերմաստիճանը -3°C է, հուլիսինը՝ 27,3°C։ Տարեկան տեղումները՝ մոտ 200 մմ։ Գլխավոր գետը Կարադարյան է, որի ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Ա. մ-ի տարածության մեծ մասը վարելահող է։ Հողերը հիմնականում մոխրա գույն են, մարգագետնային և մարգագետ–նաճահճային։ Չմշակվող վայրերում աճում են օշինդրաաղային և էֆեմերային բայսերը, լեռնալանջերին՝ պիստակենին ու նշենին։

Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 1124 հզ. մարդ (1972), ուզբեկներ (77%), ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, տաջիկներ, կիրգիզներ ևն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 261,5 մարդ է։ Քաղաքային բնակչությունը՝ 24%։ Քաղաքներն են՝ Անդիժանը, Լենինսկը։

(նկ․) Անդիժանի մարզ

Տնտեսությունը։ Մարզի ժողովրդական տնտեսության հիմքը բարձր զարգացած գյուղատնտեսությունը (գլխավոր ճյուղը բամբակագործությունը) և արդյունաբերությունն են։ Ա․ մ․ հանրապետության նավթարդյունահանման հիմնական շրջանն է (763,5 հզ․ տ, 1967)։ Արդյունահանվում է նաև գազ (192 մլն․ մ³, 1967)։ Կառուցվել է Խոջիաբադ-Անդիժան-Լենինսկ գազամուղը։ Մետաղամշակման և մեքենաշինական ձեռնարկությունները կենտրոնացված են Անդիժանում։ Արտադրում են դիզելներ, ոռոգման և ճանապարհաշինական մեքենաներ, էլեկտրատեխնիկական սարքավորում։ Շարժիչների վերանորոգման գործարաններ կան Լենինսկում։ Զարգացած է շինանյութերի արտադրությունը։ Կան բամբակազտիչ, արհեստական մանրաթելի գործարաններ, կարի, մանվածքագործվածքային ֆաբրիկաներ ևն։ Սննդարդյունաբերության ձեռնարկություններից են Անդիժանի պահածոների, չոր մրգերի, ձիթհան գործարանները։ Ունի ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Գործում է Շաարիխանի ՀԷԿ–երի կասկադը։ Ա. մ–ի տերիտորիայով են անցնում Ֆերգանայի Մեծ, Ֆերգանայի Հարավային, Անդիժանի Մեծ և այլ ջրանցքները։ Ցանքատարածությունների 95% կարիք ունի ոռոգման։ Հիմնական կուլտուրան բամբակենին է, որն զբաղեցնում է ցանքատարածությունների 76% (234,4 հզ. հա, 1965)։ Մշակում են նաև ցորեն, բրինձ, գարի, եգիպտացորեն։ Ունի զարգացած այգեգործություն,. պտղաբուծություն, շերամապահություն։Մարզի տերիտորիան հատում են Տաշքենդ–Անդիժան–Ջալալ–Աբադ և Կոկանդ–Նամանգան–Անդիժան երկաթուղագծերը։ Մարզով է անցնում Ֆերգանայի օղակաձև ավտոճանապարհը։


ԱՆԴՀՐԱ–ՊՐԱԴԵՇ, նահանգ Հնդկաստանի արևելքում, Բենգալական ծոցի ափին։ Տարածությունը՝ 275,3 հզ. կմ2։ Բնակչությունը՝ 43394 հզ. (1971)։ Մայրաքաղաքը՝ Հայդարաբադ։ Տերիտորիայի մեծ մասը Դեկանի սարահարթն է (200–700 մ), Բենգալյան ծոցի ափին կան ջրաբերուկաին հարթավայրեր։ Կլիման արևադար–մուսոնային է. հունվարին միջին ջերմաստիճանը՝ 20°C-ից 24°C, մայիսին՝ 28°C–ից 31°C, տեղումները՝ 500–1500 մմ։ Գերակշռում են մուսոնային անտառներն ու չորասեր թփուտները։ Բնակչության 70% զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Արդյունահանում են մանգան, Փայլար, քարածուխ, գրաֆիտ, բարիտ, անկիզաքար (ասբեստ)։ Կան նավաշինական և նավթավերամշակման, էներգասարքավորումների և հաստոցաշինության, սննդի, տեքստիլ, թղթի, ցեմենտի ձեռնարկություններ։

Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը 1967-ից սկսած բարեկամության սերտ կապեր է հաստատել Հնդկա–Սովետական բարեկամություն ընկերության Անդհրա–Պրադեշի բաժանմունքի հետ։