Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեցին Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի «անկախ» հանրապետություններ։ 1920-ի ապրիլի 28-ին սովետական իշխանություն հաստատվեց Ադրբեջանում, նոյեմբ. 29-ին՝ Հայաստանում, իսկ 1921-ի փետր. 25-ին՝ Վրասաանում։ 1922-ի դեկտ. 13-ին այդ հանրապետությունները միավորվեցին Անդրկովկասի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունում (ԱՍՖՍՀ)՝ մտնելով ՍՍՀՄ–ի կազմի մեջ։ ՍԱՀՄ նոր սահմանադրության հաստատումից հետո (1936) ԱՍՖՍՀ–ի մեջ մտնող հանրապետությունները դարձան միութենական հանրապետություններ (տես նաև Անդրկովկասյան ՖեդերացիաՂ. Մուրադյան

«ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒՀԻ», հայերեն ամսազիր, օրգան ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի կինբաժնի։ Լույս է տեսել 1922–24-ին, Թիֆլիսում։ Պարբերականի նպատակն էր կրթել և լուսավորել աշխատավոր կանանց, նրանց ներգրավել հասարակական–քաղաքական իրադարձությունների ասպարեզ, նպաստել կնոջ և տղամարդու անիրավահավասարության վերացմանը։ Ունեցել է «Քաղաքական», «Գիտական», «Գրական» բաժիններ։ Ամսագիրը «Անդրկովկասի աշխատավորուհու կյանքից», «Տուն և տնտեսություն» խորագրերով տպագրել է լուրեր, տեղեկություններ կանանց հասարակական գործունեության, առօրյայի մասին։


«ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԲՈԼՇԵՎԻԿ», քաղաքական–տեսական ամսագիր, օրգան ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի, լույս է տեսել 1931-ին, Թիֆլիսում, հինգ համար։ Ամսագիրը պրոպագանդել է մարքսիզմ–լենինիզմը, արձագանքել երկրի տնտեսական–քաղաքական կարևոր խնդիրներին, սոցիալիստական շինարարության մեջ կուսակցության քաղաքականությանը, ներկուսակցական կյանքին և միջազգային իրադրությանը։ «Ա. բ.» լուսաբանել է կուլտուրական հեղափոխության և ազգային–կուլտուրական շինարարության հիմնական հարցերը։ Ամսագիրը լույս է տեսել ռուսերեն, հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն։


ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1922-ի փետրվարի 18–22-ը, Թիֆլիսում։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Հարավային Օսեթիայի, Աջարիայի, Աբխազիայի, Առանձին կովկասյան բանակի և Նախիջևանի կուսկազմակերպությունների 252 պատվիրակներ վճռական ձայնի և 117 պատվիրակներ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին ավելի քան 72 հազար կուսանդամի և թեկնածուի։

Համագումարում քննարկվել են ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի քաղաքական և կազմակերպական հաշվետվությունները, Անդրկովկասյան Ֆեդերացիայի ստեղծման հանձնաժողովի զեկուցումը, կուսակցական շինարարության, կոմերիտմիության աշխատանքի, կարմիր բանակի, տրանսպորտի, արտաքին առևտրի և նավթարդյունաբերության մասին զեկուցումները։ Համագումարը հանրագումարի է բերել սովետական իշխանության առաջին երկու տարիներին երկրամասի կուսակցական կազմակերպությունների գործունեության արդյունքները և նշել նրանց հետագա խնդիրները. ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի քաղաքական հաշվետվության մեջ Գ. Կ. Օրջոնիկիձեն վերլուծել է Անդրկովկասի սովետական հանրապետությունների ներքին ու արտաքին դրությունը և բնութագրել կուսակցության քաղաքականությունը երկրամասի ներքին ու արտաքին հարաբերությունների ասպարեզում։ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի կազմակերպական հաշվետվությամբ հանդես է եկել Հ. Մ. Նազարեթյանը։ Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների ներկուսակցական կյանքի հարցերին էր նվիրված Ս. Ֆ. Մյասնիկյանի զեկուցումը։ Կուսակցական շինարարության մասին համագումարը միաձայն հաստատել է Անդրկովկասյան Ֆեդերացիայի ստեղծման հանձնաժողովի (զեկ. Շ. Զ. Էլիավա) ներկայացրած Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունների դաշինքի մասին պայմանագրի նախագիծը, ինչպես նաև երկրամասի բարձրագույն տնտեսական խորհրդի մասին կանոնադրությունը։ Անցյալում գոյություն ունեցած ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի փոխարեն համագումարը, որպես երկրամասի կուսակցական կազմակերպությունների ղեկավար օրգան, ընտրել է ՌԿ(բ)Կ Անդրկովկասյան Երկրային կոմիտե։ Անդրերկրկոմի կազմում ընտրվել են՝ Լ. Լուկաշինը, Ա. Ս. Կիրովը, Պ. Գ. Սդիվանին, Ա. Ֆ. Մյասնիկյանը, Ա. Դ. Յակուբովը, Ն. Ն. Նարիմանովը, Ս. Գ. Պլեշակովը, Մ. Դ. Օրախելաշվիլին, Գ. Կ. Օրջոնիկիձեն։

Գրկ. Первый Закавказский съезд коммунистических организаций. Стенографический отчет, Тифлис, 1922. Հ. Կարապետյան


ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1923-ի մարտի 19–23-ը, Թիֆլիսում։ Մասնակցել է 243 պատվիրակ վճռական ձայնի և 34 պատվիրակ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Քննարկվել է ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի քաղաքական հաշվետվությունը (զեկ. Գ. Կ. Օրջոնիկիձե), կազմակերպական հաշվետվությունը (Ա. Մյասնիկյան), Անդրկովկասյան վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Ս. Խանոյան)։ Զեկուցումներ են լսվել կուսակցական կազմակերպական հարցերի (Լ. Միրզոյան) և կոմերիտական կազմակերպությունների աշխատանքի մասին (Ն. Չապլին)։ Կուսակցության երկրկոմի քաղաքական հաշվետվության մեջ վերլուծվել են Անդրկովկասյան Ֆեդերացիայի գոյության մեկ տարվա արդյունքները։ Համագումարը մերժել է նացիոնալ–ուկլոնիստական տենդենցները և կուսակցության երկրամասային կազմակերպությունների ու երկրային կոմիտեի առաջնահերթ խնդիրն է համարել Անդրկովկասի սովետական հանրապետությունների համատեղ կյանքի հետագա ամրապնդումն ու նրանց համագործակցության ուժեղացումը ՍՍՀՄ կազմում։ Համագումարը մեծ ուշադրություն է դարձրել երկրամասում նոր տնտեսական քաղաքականության (նէպ) կիրառման միամյա արդյունքներին, լսել և քննարկել է սովետական իշխանության ֆինանսական քաղաքականության մասին զեկուցումը։ Երկրամասի տնտեսական կյանքի հարցերին էր նվիրված Ա. Մյասնիկյանի զեկուցումը, որտեղ նշվում էին տնտեսության տարբեր ճյուղերի վերականգնման ու զարգացման հեռանկարները։ Համագումարը նշել է, որ զարգացման տվյալ շրջանում կուսակցական կազմակերպությունները պետք է առավելագույն ուշադրություն դարձնեն երկրամասի գյուղատնտեսության վերականգնմանը։ Քննարկման դրված կարևոր հարցըրից է եղել նաև «Ազգային մոմենտը սովետական և կուսակցական շինարարության մեջ» (զեկ. Շ. Էլիավա)։ Համագումարն ընտրել է երկրամասի կուսակց. ղեկավար մարմիններ և ՌԿ(բ)Կ XII համագումարի պատվիրակների։

Գրկ. II съезд коммунистических организаций Закавказъя. Стенографический отчет, Тифлис, 1923. Հ. Կարապետյան


ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1924-ի մայիսի 13–15-ը, Թիֆլիսում։ Մասնակցել է 499 պատվիրակ, որից 443-ը՝ վճռական ձայնի իրավունքով (ներկայացնում էին 41645 կուսանդամի և թեկնածուի)։ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի քաղաքական հաշվետվությամբ հանդես է եկել Գ. Կ. Օրջոնիկիձեն։ Զեկուցման մեջ վերլուծվել են երկրամասի ժողովրդական տնտեսության վերականգնման աշխատանքների արդյունքները, բնութագրվել կուսակցության ներքին և արտաքին քաղաքականությունը։ Համագումարում ՌԿ(բ)Կ Անդրկովկասին երկրկոմի կազմակերպական հաշվետվությամբ հանդես է եկել Ա. Մյասնիկյանը, որն ամփոփել է նախորդ համագումարից հետո անցած մեկ տարում կազմակերպական աշխատանքի բնագավառում երկրամասի կուսկազմակերպությունների գործունեության արդյունքները, նշել կազմակերպական աշխատանքի բարելավման խնդիրները։ Համագումարում երկրամասի երիտասարդության մեջ կուսակցության տարած աշխատանքի մասին զեկուցել է Մ. Օրախելաշվիլին։ Համագումարը հատուկ ուշադրություն է դարձրել աճող սերնդի կոմունիստական դաստիարակության հարցերին։ Համագումարում ընտրվել են երկրամասային կուսակցական ղեկավար մարմիններ և համկոմկուսի XIII համագումարի պատվիրակներ։

Գրկ. III съезд коммунистических организаций Закавказъя. Стенографический отчет, Тифлис, 1924. Հ. Կարապետյան


ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1925-ի դեկտեմբերի 5–9-ը, Թիֆլիսում։ Մասնակցել է 606 պատվիրակ, որից 387-ը՝ վճռական ձայնի իրավունքով (ներկայացնում էին 50721 կուսանդամի և թեկնածուի)։ Օրակարգի հարցերն էին՝ ՌԿ(բ)ԿԱնդրերկրկոմի քաղաքական ու կազմակերպական հաշվետվությունները, Անդրկովկասում արդյունաբերության բնագավառի հերթական