Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Եվ նա առաջ, քաշեց Անդրկովկասի հանրապետությունների կամավոր միավորման գաղափարը։ Միավորման շարժումը ղեկավարեցին Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունները։ 1921-ի ապրիլի 16-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց համաձայնագիր Անդրկովկասի երկաթուղիները միավորելու մասին, իսկ հունիսի 2-ին՝ արտաքին առևտուրը միավորելու վերաբերյալ համաձայնագիրը, որտեղ ձևակերպված էին երեք հանրապետությունների արտաքին շուկաներում միասնաբար հանդես գալու հիմևակաև սկզբունքերը։ 1921-ի հոկտ. 13-ին Անդրկովկասի միացյալ պատգամավորությունը Թուրքիայի հետ կնքեց բարեկամության պայմանագիր (տես Կարսի պայմանագիր 1921)։ 1921-ի նոյեմբ. 3-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Անդրկովկասի սովետական հանրապետությունների ֆեդերացիայի ստեղծման մասին։ Նոյեմբ. 29-ին ՌԿ(բ)Կ ԿԿ հաստատեց Վ. Ի. Լենինի կազմած նախագիծը Անդրկովկասյան Ֆեդերացիայի կազմավորման մասին։ Միավորման դեմ ելան Անդրկովկասի բուրժ. նացիոնալիստները և վրաց. նացիոնալ-ուկլոնիստները։ Երկրամասի աշխատատավորները միահամուռ հավանություն տվեցին ֆեդերացիայի գաղափարին։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյին 1922-ի փետրվարին փոխարինեց ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմը, որը դարձավ երեք հանրապետությունների կոմունիստական կուսակցությունների կուսակցական–քաղաքական ղեկավարը։ 1922-ի մարտի 12-իև Թիֆլիսում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր կոնֆերանսը հաստատեց Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Ֆեդերատիվ Միության (ԱՍՍՀՖՄ) դաշնակցային պայմանագիրը և Անդրկովկասի բարձրագույն տնտեսական խորհրդի կանոնադրությունը։ Այդպիսով Անդրկովկասի սովետական հանրապետությունների միջև հաստատվեց ռազմա–քաղաքական, տնտեսական սերտ դաշինք, որի հիմունքները ձևակերպվեցին այսպես. «1. Հանրապետությունների միության բարձրագույն իշխանությունը հանդիսանում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի կառավարությունների կողմից հավասար թվով ընտրված ներկայացուցիչների լիիրավ կոնֆերանսը։ 2. Լիիրավ կոնֆերանսի գործադիր մարմինը Միութենական սովետն է, որի անդամներն ընտրվում և ետ են կանչվում կոնֆերանսի կողմից։ 3. Միութենական սովետի իրավասությանն են անցնում ռազմական գործերը, ֆինանսները, արտաքին քաղաքականությունը, արտաքին առևտուրը, հաղորդակցության ճանապարհները, ժողովրդական կապը, պայքարը հակահեղափոխության ուժերի դեմ և տնտեսական քաղաքականության ղեկավարությունը՝ պայմանավորվող հանրապետությունների տերիտորիաներում»։ [Образование СССР. Сб. док., 1917-1924, М.—Л., 1949, с. 288] : Անդրկովկասի սովետների I համագումարը (կայացավ Բաքվում, 1922-ի դեկտ. 10–13) ԱՍՍՀՖՄ վերափոխեց Անդրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱՍՖՍՀ), ընդունեց ԱՍՖՍՀ սահմանադրությունը, ընտրեց Անրկովկասյան Կենտգործկոմ (նախագահության նախագահներ՝ Մ. Ցխակայա, Ս. Համբարձումյան, Ս.Աղամալի օղլի), որը պետք է ղեկավարեր ֆեդերացիայի աշխատանքները Անդրկովկասյան սովետների համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում։ Կազմեց կառավարություն՝ Ժողկոմխորհ (նախ. Մ. Օրախելաշվիլի, տեղակալներ՝ Ա. Մյասնիկյան, Մ. Հուսեյնով)։ Այն խնդիրևերը, որոնք հավասար չափով շոշափում էին երեք հանրապետությունևերի շահերը, նրանց միացնում մի տնտեսական, քաղաքական միավորման մեջ, հանձնվեցին ֆեդերատիվ կառավարությանը։ ԱՍՖՍՀ մեջ մտնելով հանդերձ՝ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը մնում էին ինքնուրույն հանրապետություններ՝ իրենց կոմունիստական կուսակցություններով և կառավարություևներով։ Նրանց իրավասությանը ենթակա էին տնտեսության, մշակույթի, առողջապահության, լուսավորության, արդարադատության և այլ հարցեր։ Սահմանվեց Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և ԱՍՖՍՀ, իևչպես նաև ՍՍՀՄ ընդհանուր քաղաքացիություն։ ԱՍՖՍՀ ուներ իր գերբը և դրոշակը, կենտրոնը Թիֆլիսն էր։ Անդրկովկասի սովետների I համագումարը միաժամանակ որոշում ընդունեց ՍՍՀՄ կազմի մեջ մտնելու մասին։ ՍՍՖՍՀ հիմնական խնդիրն էր երկրամասում ազգային հարցի լուծման հետ մեկտեղ, տնտեսական ընդհանուր զարգացման հիման վրա, վերացնել Աևդրկովկասի հաևրապետությունների փաստացի անհավասարությունը՝ հասցնել նրանց Ռուսաստանի կենտրոնական շրջանների զարգացման մակարդակին։ Միաժամանակ Անդրֆեդերացիան կատարեց իր դրական դերը Սովետական Միության ձևավորմաև գործում՝ նա սերտորեն կապված էր սովետական հանրապետություների միավորիչ շարժման հետ և առաջընթաց քայլ էր ՍՍՀՄ կազմավորման պրոցեսում։

Իր գոյության 15 տարվա ընթացքում ԱՍՖՍՀ հասավ նշանակալի հաջողությունների։ Անդրկովկասում ստեղծվեց նավթային, մեքենաշին. հզոր արդյունաբերություն, զարգացավ քարածխ., քիմ., մեքենաշին., պղնձի, տեքստիլ ու սննդի արդյունաբերությունը՝ համապատասխան էներգետիկ բազայով։ Արդյունաբերության տեսակարար կշիռը ժողովրդական տնտեսության ընդհանուր ծավալում կազմեց. Ադրբեջանում՝ 89,5%, Վրաստանում՝ 75,8%, Հայաստանում՝ 71,6%։ Անդրկովկասի բանվորների թիվը նախահոկտեմբերյան 67 հազարից հասավ 312 հազարի (առ 1-ը հունվարի 1936)։ Երկրամասում զարգացավ գյուղատնտեսությունը, կատարվեց կուլտուրական հեղափոխություն։ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի 1931-ի հոկտ. 31-ի որոշմամբ ապահովվում էր Ա. Ֆ–ի մեջ մտնող ազգային հանրապետությունների ինքնագործունեությունը և տնտեսական նախաձեռնությունը։ Սոցիալիստական շինարարության ընդհանուր պրոցեսում Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը ուժեղացան տնտեսական, քաղաքական, կուլտուրական տեսակետից, ամրապնդվեցին նրանց կուլտուր–տնտեսական ինքնուրույն կապերը սովետական մյուս հանրապետությունների հետ, ռուս մեծ ժողովրդի և Սովետական Միության բոլոր ժողովուրդների հետ։

Սոցիալիզմի հաջողությունները նոր խնդիրներ դրեցին ՍՍՀՄ ազգային պետական շինարարության առջև։ ՍՍՀՄ 1936-ի սահմանադրության համաձայն Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը անմիջականորեն մտան ԱՍՀՄ կազմի մեջ, որպես ինքնուրույն միութենական հանրապետություններ։ Ա. Ֆ. կատարեց իր պատմական դերը՝ լենինյան ազգային քաղաքականության կենսագործումը, ապահովեց ինտերնացիոնալիզմի հաղթանակը նացիոնալիզմի հանդեպ, Անդրկովկասի ժողովուրդների ազգային խաղաղությունն ու սոցիալիզմի կառուցումը երկրամասում։

Անդրկովկասյան Ֆեդերացիայի սովետների
համագումարների տարեթվերը
I համագումար, դեկտեմբեր, 1922։
II համագումար, հունվար, 1924։
III համագումար, ապրիլ, 1925։
IV համագումար, ապրիլ, 1927։
V համագումար, մայիս, 1929։
VI համագումար, փետրվար, 1931։
VII համագումար, հունվար, 1935։

Գրկ. Լենին Վ. Ի., Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի, Լեռնականների ռեսպուբլիկայի կոմունիստ ընկերներին, Երկ., հ. 32։ Նույնի, Անդրկովկասյան ռեսպուբլիկաների ֆեդերացիա կազմելու առաջարկի նախագիծը, Երկ., հ. 33։ Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967։ Ս. Խարմանդարյան

ԱՆԴՐՀԱ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Թելուգու գրականություն։


ԱՆԴՐՀԻՄԱԼԱՅՆԵՐ (Հանդիսիշան), լեռնային համակարգ Տիբեթի հարավում (ՉԺՀ)։ Ձգվում է Հիմալայներին զուգահեռ և նրանցից բաժանվում Ցանգպո գետի երկայնաձիգ իջվածքով ու Ինդոսի վերին հոսանքով։ Երկարությունը՝ մոտ 1600 կմ, լայնությունը՝ 300 կմ, բարձրությունը՝ մինչև 7315 մ (Ալինգ–Գանգրի)։ Գլխավոր լեռնաշղթաներից են՝ Կայլասը, Ալինգ–Գանգրին, Նիենչեն– Տանգլան։ Ա. կազմված են կրաքարերից, թերթաքարերից, քվարցիտներից, գրանիտներից։ Միջլեռնային գոգավորությունները ծածկված են տափաստանային բուսականությամբ։ Ա–ում է գտնվում Տիբեթի գլխավոր քաղաք Լհասան։


ԱՆԴՐՀՈՐԴԱՆԱՆ, պետություն Մերձավոր Արևելքում, 1949-ից՝ Հորդանանի Հաշիմիթական թագավորություն կամ Հորդանան։


ԱՆԴՐՈՄԵԴԱ (լատ. Andromeda), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Կասիոպեա, Պերսեոս, Եռանկյուն, Ձկներ, Պեգաս և Մողես համաստեղությունների միջև։ Միջին լայնություններում լավ երևում է ամռանը, աշնանն ու ձմռանը։ Ա–ի տիրույթում է գտնվում անզեն աչքով դիտվող ամենահեռավոր օբյեկտը՝ Անդրոմեդայի Մեծ միգամածությունը՝ պարուրաձև գալակտիկան, որը անլուսին գիշերներին երևում է թեթևակի լուսավորված ձվաձև մշուշի տեսքով։ Ա. գտնվում է Ծիր Կաթինից շուրջ 1 մլն. լուսատարի հեռավորության