Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Անողնաշարավորներ. 1. Խաչասարդ։ 2. Չինական կաղնու երամ։ 3. Մեղու։ 4. Ծովաշուշան։ 5. Կամչատկյան խաչափառ։ 6. Բազմոտանի։ 7. Ծովաստղ։ 8. Ակտինիան ճգնավոր խեցգետնու հետ։ 9. Ացիֆոմեդուզա։ 10. Երիզորդ։ 11. Ութոտանի։ 12. Աանրակիր։ 13. Ոստրեներ։

ների սահուն փոփոխությունն է, որը պայմանավորված է Ա. առաջացնող մագնիսական ապարների 1 կմ և ավելի խորությամբ։ Տեղային մագնիսական Ա–ները գրավում են մի քանի մ² տարածություն։ Կուրսկի մագնիսական անոմալիան, չնայած ընդգրկած մեծ տարածությանը, դասում են տեղային մագնիսական Ա–ների շարքին, որովհետև մագնիսական տարրերի արժեքները յուրաքանչյուր վայրում տեղային են բնույթով (մագնիսական ապարներն ընկած են ոչ մեծ խորություններում)։ Առավել ինտենսիվ տեղային մագնիսական Ա–ները կապված են երկաթա–մագնետիտային հանքանյութերի կուտակումների և մագնետիտով հարուստ այլ ապարների հետ։ Շատ ուժեղ մագնիսական Ա–ներ առաջանում են երկաթ պարունակող ապարների կայծակնահարումից։ Մագնիսական Ա–ների հետազոտումը մեծ նշանակություն ունի երկրակեղևի երկրաբ. կառուցվածքն ուսումնասիրելու, երկաթահանքեր և այլ օգտակար հանածոներ հայտնաբերելու համար։

2. Ծանրության ուժի Ա., մարմնի կշռի և նրա տեսական արժեքի տարբերությունը տվյալ վայրում։ Առաջանում է Երկրի մակերևույթի անկանոնության և ապարների անհամասեռությսւն հետևանքով։ Ծանրության ուժի Ա–ի ուսումնասիրումը կարևոր է երկրաբանական և գեոդեզիական հետազոտություններում (տես նաև Գրավիհետախուզություն, Մագնիսահետախուզություն

(նկ․)

3. Աստղագիտության մեջ օգտագործում են. ա. իրական Ա., երկնային մարմնի (մոլորակի) շառավիղ–վեկտորով և նրա ուղեծրի մեծ առանցքի հատվածով կազմված անկյունը , բ. արտակենտրոն Ա., երկնային մարմնի (մոլորակի) ուղեծրի կենտրոնի շուրջը մեծ կիսառանցքին հավասար շառավղով տարված լրացուցիչ շրջանագծի այն շառավիղներով կազմած անկյունը , որոնցից մեկը համընկնում է ուղեծրի մեծ կիսսաանցքի հետ, իսկ մյուսն ուղղվում է երկնային մարմնից (մոլորակից) մեծ կիսառանցքին իջեցված ուղղահայացի շարունակության և շրջանագծի հատման կետին , գ. միջին Ա., այն անկյունը, որով, եթե երկնային մարմինը (մոլորակը) հաստատուն անկյունային արագությամբ պտտվեր կենտրոնի (Արեգակի) շուրջը, ապա նա կենտրոնամերձ և կենտրոնահեռ (արևամերձ և արևահեռ) կետերում կգտնվեր այն նույն պահերին, երբ երկնային մարմինը (մոլորակը) իրականում անցնում է այդ կետերով։

4. Ա. կենսաբանության և բժշկության մեջ, օրգանիզմի կամ առանձին օրգանների գործունեության և կառուցվածքի շեղումները բնականոն զարգացումից։ Ա–ներն առաջանում են սաղմի օրգանների գերզարգացումից կամ թերզարգացումից, ինչպես նաև նրա ձևավորման ժամանակի փոփոխությունից։ Զարգացող սաղմի Ա–ները կարող են պայմանավորված լինել՝ գենետիկական գործոններով (օրինակ՝ վեց մատ ունենալը), մեխանիկական, ջերմային, քիմիական, ճառագայթային վնասվածքներով, պտղի ներարգանդային ինֆեկցիաներով ևն։ Ավելի ցայտուն արտահայտված Ա–ները կոչվում են այլանդակություններ (տես Հրեշաբանություն

ԱՆՈՊԼՈՑԵՖԱԼԻԴՈԶ, միասմբակ կենդանիների ճիճվային հիվանդությունների խումբ։ Հարուցիչները ժապավենաձև որդերն են։ Կենդանիները Ա–ով վարակվում են, երբ կերի հետ ուտում են բշտորդով (ցիստիցերկոիդ) վարակված տզեր։ Հիվանդ կենդանիներն ընկճված են լինում, վատանում է ախորժակը։ Նկատվում է սրտի, շնչառության աշխատանքի ուժեղացում, առաջ են գալիս ծակոցներ, մկանային դող, նյարդային համակարգի խանգարումներ և սաստկացող սակավարյունություն։ ճիճվաթափման համար գործադրվում է ձարխոտի կոճղարմատի մուզը։ Վարակը կանխելու նպատակով մսուրային շրջանում 2 անգամ կատարում են կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափություն՝ 15 օր ընդմիջումով, իսկ մատղաշների համար արոտային շրջանում հատկացվում են առանձին արոտավայրեր։


ԱՆՈՍՊՆՅԱԿՈՒԹՅՈՒՆ, աֆակիա (<հուն. α – ժխտ. մասնիկ + φακος – ոսպնյակ), աչքի ոսպնյակի բացակայություն։ Պատճառները՝ մթագնած (կատարակտային) ոսպնյակի հեռացումը, աչքի ծանր վնասվածքներն ու ցնցումները, ինչպես նաև բնածին արատները։ Ա–յան