ման նպատակից՝ նրանց ներկայացվում են միութենական ստանդարտով սահմանված որոշակի պահանջներ։ Այդ ստանդարտներում նշվում են ծառատեսակները, չափսերը, թույլատրելի արատների սահմանային նորմաները են։ ՀՍՍՀ անտառները տալիս են սաղարթավոր ծառատեսակների արժեքավոր Ա., որոնք գլխավորապես օգտագործվում են կահույքի, պարկետի, ֆաների արտադրության համար։
ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության ճյուղ, որ արդյունահանում է բնափայտ, կատարում բնափայտի մեխանիկական և քիմիական համալիր մշակում ու վերամշակում (տես նաև Փայտամշակման արդյունաբերություն, Փայտաքիմիական արդյունաբերություն)։ Բնափայտը և դրա վերամշակումից ստացված արտադրանքն օգտագործվում են ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում։ ՍՍՀՄ–ում 1940–67-ին Ա. ա–յան համախառն արտադրանքն աճել է 4,1 անգամ, գործածական փայտանյութի մշակումը 118-ից հասել է 285 մլն. մ³։ ՍՍՀՄ աշխարհում առաջին տեղում է սղոցանյութի արտադրությամբ, բնափայտի մթերման և արդյունաբերական օգտագործման չափերով։ Հայաստանում կա Ա. ա–յան մոտ 50 ձեռնարկություն, որոնք արտադրում են կահույք, տնտեսական իրեր, թուղթ են։ Արտադրանքի 60%-ը արտադրվում է Երևանի, իսկ մնացածը՝ Լենինականի, Կիրովականի, Դիլիջանի, Իջևանի և այլ ձեռնարկություններում։ 1970-ին արտադրվել է 22,1 մլն. ռ. կահույք, 15 հզ. տ թուղթ ևն՝ հիմնականում տեղական կարիքները բավարարելու համար։
ԱՆՏԱՌԱՇԱՏ (մինչև 1949՝ Տորթնի), գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Բարգուշատ լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևմուտք։ 167 բն. (1970), հայեր։ Միավորված է Նորաշենիկի սովետական տնտեսության հետ։ Ա–ում կա ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Պահպանվել են Տորթնի գյուղատեղը և Ա. Հռիփսիմե եկեղեցու (X դ.) ավերակները։
ԱՆՏԱՌԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, արտադրական–տերիտորիալ միավոր անտառային տնտեսությանում։ Իր տերիտորիայում կատարում է անտառանյութի տեղափոխում, կազմակերպում անտառի խնամքը, ցանքը, տնկումները։ Տնկարաններում աճեցնում է տնկանյութ, պահպանում անտառները հրդեհներից, ապօրինի անտառահատումներից, հետևում անտառահատումների կանոնների պահպանմանը, պայքարում վնասատուների և հիվանդությունների դեմ։ Ա–յան տերիտորիան, նայած բնակչության թվին և անտառի խտությանը, տարբեր է՝ մի քանի 100 հա–ից մինչև մի քանի հարյուր հզ. հա։ ՀՍՍՀ–ում կա շուրջ 90 Ա., որոնց տնօրինության տակ են գտնվում ավելի քան 300 հզ. հա անտառներ և անտառային բույսեր։
(նկ․) Իրկուտսկո–Բալագանյան անտառատափաստանը։ (նկ․) Անտառատափաստան Մերձանգարայում։
ԱՆՏԱՌԱՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԶՈՆԱ, Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու անցումնային բնական զոնա՝ անտառային և տափաստանային, զոնաների միջև։ Բնորոշ են խոնավից չորայինին անցնող չափավոր ցամաքային կլիման, անտառային և մարգագետնա–տափաստանային բուսականության համակցությունը և հողառաջացման ճմային և պոդզոլային տիպերը։ Ա. զ–ի տիպիկ լանդշաֆտներն առաջանամ են այն վայրերում, ուր մթնոլորտային տեղումների տարեկան քանակը մոտավորապես հավասար է գոլորշիացմանը։ Եվրասիայում Ա. զ. անընդմեջ շերտով ձգվում է Միջին–Դանուբյան դաշտավայրից մինչև Ալթայ։ Հարավային Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Մոնղոլիայում և Հյուսիս–Արևելյան Չինաստանում Ա. զ. կտրտված է լեռնային ռելիեֆի պատճառով։ Հյուսիսային Ամերիկայում գրավում է Կանադայի հարավը և Միսսիսիպիի ավազանը։ Ա. զ–ի ձմեռր ցուրտ է, երկարատև, ձնառատ, ամառը՝ տաք։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5°C–ից -20°C է (Սիբիրում՝ -35°C), հուլիսինը՝ 18°C–ից 25°C։ Տեղումները 400–1000 մմ³, առավելագույնը՝ ամռանը։ Գետային ցանցը նոսր է, ռեժիմը՝ անկայուն։ Տարածված են մոխրագույն անտառային հողերը, սևահողերը, մարգագետնա–սևահողերը և սևահողանման հողերը։ Ամռանը հաճախ են խորշակները։ Ա. զ–ի ավելի չորային մարզերում (Արևմտյան Սիբիր, Մեծ հարթավայրեր) տարածված են աղուտային և աղիացած հողերը։ Բնական բուսականությունը (հիմնականում՝ արգելավայրերում) անտառային ոչ մեծ զանգվածների (լայնատերև, մանրատերև և փշատերև ծառատեսակներ) զուգակցությունն է մարգագետնային տափաստանների հետ։ Խոտային բուսականությունը բազմազան է (1 մ² վրա 70–80 տեսակ)։ Շատ են տարախոտերը, սիզախոտերը, հացազգիները։ Կենդանական աշխարհին հատուկ են անտառային և տափաստանային զոնաներում հանդիպող տեսակներ։ Ա. զ–ի բնական լանդշաֆտը խիստ փոխվել է մարդու կողմից. ՍՍՀՄ Եվրոպական մասի Ա. զ–ի 80%-ը հերկված է։ Մշակում են՝ ցորեն, շաքարի ճակնդեղ, կանեփ, արևածաղիկ, ծխախոտ ևն։ ՍՍՀՄ–ում երաշտի դեմ պայքարելու համար Ա. զ–ի հվ–ում ստեղծվել են դաշտապաշտպան անտառաշերտեր։
Գրկ. Берг Л. С., Географические зоны Советского Союза, 3 изд. М., 1947; Мильков Ф. Н., Лесостепь Русской равнины, М., 1950.
ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԱՆ, տնտեսություն, ուր սերմերով կամ կտրոններով աճեցվում է ծառաթփուտային տնկանյութ։ Լինում է մշտական և ժամանակավոր։ Մշտական Ա. խոշոր, մեքենայացված տնտեսություն է և ունի երկու բաժին՝ ցանքսի, որտեղ բույսերն աճեցվում են սերմերից (սերմնաբույս), և կտրոնային՝ աճեցվում են վերատնկած սերմնաբույսեր՝ խոշոր տնկանյութ ստանալու համար։ Ժամանակավոր Ա. լինում է անտառային շրջաններում՝ փոքր տարածության վրա։ Մեկ հա–ից ստացվում է 400–500 հզ. սաղարթավոր կամ 1 մլն. փշատերև տնկի։ ՀՍՍՀ–ում մշտական Ա–ներ կան Ստեփանավանում (հիմնականում՝ փշատերև ծառատեսակներ աճեցնելու համար), Ջրաբերում, Ծաղկաձորում, Կողբում, Ջերմուկում ևն։ Ժամանակավոր Ա–ներ կան բոլոր անտառատնտեսություններում։ 1969-ին հիշյալ տնկարանները զբաղեցրել են 193 հա, արտադրությանը տվել են 40 մլն. տնկանյութ, որից՝ 17 մլն. սոճի։
ԱՆՏԱՌԱՏՈՒՆԴՐԱՅԻՆ ԶՈՆԱ, Հյուսիսային կիսագնդի մերձարկտիկական գոտու անցումնային բնական զոնա՝ բարեխառն գոտու անտառային (հարավում) և տունդրային (հյուսիսում) զոնաների միջև։ Զոնան բնութագրվում է անտառային և տունդրային տարրերի համակցությամբ, ինչպես նաև նոսր անտառի զարգացմամբ։ Ա. զ. 30–50 կմ–ից մինչև 300–400 կմ լայնությամբ ձգվում է Եվրասիայի և Հյուսիսայիև Ամերիկայի հս. մասում։ Մայր ցամաքների ափամերձ շրջաններում և կղզիներում Ա. զ. սովորաբար փոխարինվում է տունդրայով։ Կլիման անցումնային է՝ տայգայի կլիմայից տունդրային կլիմայի։ Տաք եղանակը տևում է մոտ 4 ամիս (հունիս–սեպտեմբեր)։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 10°C–ից 14°C է, հունվարինը՝ -10°C–ից -40°C։ Տարեկան տեղումները՝ 200–400 մմ։ Ձնածածկույթի հզորությունը հասնում է 1 մ։ Բազմամյա սառածությունը և աննշան գոլորշիացումն առաջացնում են մակերեսային խոնավության ավելցուկ, ճահճակալում և ջրալակոլիթներ (5–7 մ բարձրությամբ)։ Հողերը գլեյա–պոդզոլային և տորֆա–գլեյան են, տեղ–տեղ՝ տորֆա–ճահճային։ Բուսականությունը նոսր անտառային, տունդրա–
(նկ․) Զմեռը անտառատունդրայում։