Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար անհրաժեշտ աշխատաժամանակի ծախսումները։ Ա. չափվում է ժամանակի միավորներով՝ վայրկյան, րոպե, ժամ և օր։ Որքան փոքր է յուրաքանչյուր արտադրանքի պատրաստման Ա., այնքան շատ արտադրանք է թողարկվում ժամանակի միավորի ընթացքում։ Պլանավորման, հաշվառման ե աշխատանքի գծով պլանի կատարման վերլուծության համար տարբերացվում են Ա–յան ցուցանիշները։ Աշխատանքի ծախսումներն ըստ բնույթի տրոհվում են՝ նորմատիվային (նորմավորված), փաստացի և պլանային Ա–յան։ Նորմատիվային Ա. բնութագրում է տեխնոլոգիական պրոցեսի բոլոր գործողությունների գծով արտադրանքի միավորի պատրաստման կամ որոշակի ծավալի աշխատանքների կատարման համար անհրաժեշտ աշխատանքի ծախսումները՝ հաշվարկված ժամանակի գործող նորմաներով։ Ա–յան այս ցուցանիշն ամենատարածվածն է և արդյունաբերական ձեռնարկություններում կիրառվում է տեխնիկա–տնտեսական հաշվարկների համար։

Նորմատիվային Ա–յան մեծության վրա ներգործում են տեխնիկայի, տեխնոլոգիայի ե արտադրության կազմակերպման մակարդակը, նորմավորման վիճակը և գործող նորմաները։ Փաստացի Ա. արտացոլում է արտադրանքի միավորի արտադրության կամ որոշակի աշխատանքի կատարման վրա իրականում ծախսված աշխատանքը։ Դրա մեծության վրա ներգործում է թողարկման, ինչպես նաև բանվորների կողմից աշխատանքի արտադրողականության բարձրացման սահմանված նորմաների յուրացման աստիճանը։ Պլանային Ա. արտացոլում է արտադրանքի միավորի արտադրության կամ որոշակի աշխատանքի կատարման աշխատաժամանակի ծախսերը, որ միջին հաշվով նախատեսվում է պլանային ժամսւնակաշրջանում։

Ըստ աշխատողների խմբի, տարբերում են տեխնոլոգիական, արտադրական, լրիվ ե ընդհանուր Ա.։ Տեխնոլոգիական Ա. ընդգրկում է տեխնոլոգիական պրոցեսներում անմիջականորեն զբաղված գործավարձով աշխատող հիմնական բանվորների, արտադրականը՝ բոլոր հիմնական բանվորների, լրիվը՝ հիմնական և օժանդակ բանվորների, իսկ ընդհանուրը՝ արդյունաբերա–արտադրական ամբողջ անձնակազմի աշխատանքի ծախսումները։ Արդյունաբերության մեջ գործնականում անմիջականորեն պլանավորվում և հաշվառվում է միայն տեխնոլոգիական Ա.։ Մյուսները որոշվում են անուղղակի եղանակով։ Ա. կարող է հաշվարկվել առանձին արտադրատեսակի կամ դրա բաղադրիչ մասերի (դետալ, հանգույց), ինչպես ե ամբողջ ապրանքային և համախառն արտադրանքի համար։ Ընդ որում, բոլոր դեպքերում ելակետը տեխնոլոգիական Ա. է։

Էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի արմատավորումն արտադրության մեջ Ա–յան հաշվարկների ընդլայնման հեռանկարներ է բացում։ Հնարավոր է դառնում ամբողջական Ա–յան հաշվարկումը, այսինքն՝ արտադրանքի միավորի ե ամբողջ արտադրանքի արտադրության վրա կատարվող կենդանի ե իրայնացած աշխատանքի համակցված ծախսումների որոշումը ինչպես առանձին ձեռնարկության, այնպես էլ ճյուղի ե ամբողջ ժողովրդական տնտեսության մասշտաբով։ Ա. նվազեցնելու կարևոր միջոցներ են արտադրական հիմնական պրոցեսների մեքենայացումը Ա ավտոմատացումը, արտադրության և աշխատանքի առաջավոր տեխնոլոգիայի յուրացումը։


ԱՇԽԱՏԱՏԵՂ, արտադրական հրապարակի որոշակի տեղամաս, որ հատկացվում է բանվորին կամ բրիգադին։ Ա–ում տեղադրվում են համապատասխան հաստոցներ, մեքենաներ, մեխանիզմներ, գործիքներ, հարմարանքներ և օժանդակ սարքավորում։ Ա–ի տեսակը որոշվում է ըստ նրա տեխնոլոգիական նշանակության, մասնագիտացման աստիճանի, աշխատանքային պրոցեսների բնույթի ե մեքենայացման մակարդակի, աշխատող բանվորների քանակի։ Ըստ աշխատողների կատեգորիաների, տարբերում են հիմնական արտադրական, օժանդակ և սպասարկող բանվորների, ինժեներա–տեխնիկսւկան ու վարչա–կառավարչական անձնակազմի Ա–եր։ Ա. կարող է լինել ստացիոնար և շարժական (երթուղային), օրինակ, Ա. շարժական է, երբ բանվորը արտադրանքը պատրաստելու ընթսւցրում շարժվում է աշխատանքային կոնվեյերի երկայնքով։


ԱՇԽԱՏՈՒԺ, աշխատունակություն, մարդու ֆիզիկական ու հոգևոր ընդունակությունների ամբողջություն, որ նա գործադրում է ամեն անգամ, երբ որևէ սպառողական արժեք է արտադրում։ Բոլոր հասարակարգերում Ա. արտադրության գլխավոր տարրն է։ Արտադրության պրոցեսում մարդը ոչ միայն ներգործում է բնության վրա, այլև հարստացնում է իր արտադրական փորձը, աշխատանքային հմտությունը։ Որոշակի հասարակական տնտեսական պայմաններում Ա. դառնում է ապրանք։ Ստրուկը չէր կարող վաճառել իր Ա., որովհետև պատկանում էր ստրկատիրոջը և իր Ա–ի ազատ տնօրինողը չէր։ Ճորտը նույնպես ագատ չէր տնօրինելու իր Ա., որովհետև անձնական կախվածության մեջ էր ֆեոդալից։ Որպեսզի Ա. դառնա ապրանք, աշխատողը պետք է ազատ լինի իրավական տեսակետից և զուրկ՝ արտադրությաև միջոցներից, հետևաբար, նաև գոյամիջոցներից։ Ընդ որում, Ա–ի սեփականատերը այն պետք է վաճառի մի որոշ ժամանակով, որովհետև, եթե այն վաճառի ընդմիշտ, ապա դրանով կվաճառի հենց իրեն և ապրանքատիրոջից կվերածվի ապրանքի։ Կապիտալիզմի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ Ա. բանվորի համար ընդունում է նրան պատկանող ապրանքի, իսկ նրա աշխատանքը՝ վարձու աշխատանքի ձև։ Մյուս կողմից, դրանով իսկ աշխատանքի արդյունքների ապրանքային ձևը ստանում է համընդհանուր բնույթ։ Ա., լինելով առանձնահատուկ ապրանք, մյուս ապրանքների նման, ունի արժեք և սպառողական արժեք։ Ա–ի արժեքը որոշվում է նրա վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսված միջին աշխատաժամանակով։ Այդ պահանջմունքները պայմանավորված են ֆիզիոլոգիական, պատմական և բարոյական մի շարք գործոններով։ Աշխատավարձը Ա–ի արժեքի փողային արտահայտությունն է կամ նրա գինը։ Աշխատուժապրանքի սպառողական արժեքն արտահայտվում է նրանում, որ նա ստեղծում է իր արժեքից ավելի մեծ արժեք (իր արժեքը + հավելյալ արժեք)։

Սոցիալիզմի ժամանակ արտադրողներն արտադրության միջոցների լիիրավ տերն են։ Հետևաբար, Ա. ապրանք չէ։ Աշխատանքային ռեսուրսները պլանաչափորեն օգտագործվում են՝ ելնելով առանձին աշխատողի և ամբողջ հասարակության շահերից։


ԱՇԽԱՏՈՒԺԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, արտադրությսւն մեջ աշխատուժի ներգրավման միջոց։ Կապիտալիստական արտադրության անարխիայի պայմաններում Ա. հ. իրականացվում է տարերայնորեն։ Իմպերիալիստական երկրների կառավարող շրջանները, հաճախ խախտելով միջազգային համաձսւյնագրերը, բռնի հավաքագրում են տարագրված անձանց։

Սոցիալիզմի օրոք Ա. հ. կատարվում է ժողովրդական տնտեսության պլանային զարգացման պահանջներով (տես Պետական աշխատանքային ռեզերվներ


ԱՇԽԱՏՈՒԺԻ ՄԻԳՐԱՑԻԱ, աշխատուժի տարագնացություն տվյալ երկրի ներսում կամ մի երկրից մյուսը։ Ա. մ. աննախընթաց չափերի էր հասել արտադրության ֆեոդալական եղանակից կապիտալիստականին անցնելիս։ Այդ ժամանակաշրջանում տնտեսապես քայքայված գյուղացիները զանգվածաբար գնում էին քաղաք՝ վաճառելու իրենց աշխատուժը կապիտալիստական ձեռնարկատերերին։ Իմպերիալիզմի ժամանակ տնտեսական սուր ճգնաժամերի և գործազրկության պատճառով Ա. մ. աճում է ոչ միայն տվյալ երկրի ներսում, այլև դուրս է գալիս նրա սահմաններից։

Սոցիալիզմի օրոք արմատապես փոխվում է Ա. մ–ի նկարագիրը։ Երկրի տնտեսական զարգացման և գործազրկության վերացման պայմաններում Ա. մ. ստանում է պլանային բնույթ և որոշվում է ժողովրդական տնտեսության զարգացման պահանջներով։ Նախահեղափոխական շրջանում Հայաստանից Ա. մ. տեղի է ունեցել դեպի Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի արդ. շրջանները (Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից գլխավորապես դեպի Բաքու, Կարսի մարզից և Լոռվա շրջանից՝ դեպի Թիֆլիս, Արևմտյան Հայաստանից՝ Կոստանդնուպոլիս, Իզմիր, Եվրոպա և ԱՄՆ)։


ԱՇԽԱՏՈՒԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ, տեսական և գործնական ուսուցման արտադրական փորձի կուտակման շնորհիվ ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների միագումար։ Անհրաժեշտ է տվյալ մասնագիտության գծով այս կամ այն աշխատանքի որակյալ կատարումն ապահովելու համար։ Ա. ո–ման կոնկրետ պահանջները որոշվում են տեխնիկայի և արտադրության տեխնոլոգիայի զարգացման մակարդակով։ Որքան կատարելագործված լինեն արտադրության տեխնիկաև ու տեխնոլոգիան, այնքան խոր պետք է լինեն աշխատավորների տեսական ու գործնական գիտելիքները։ Արտադրության առաջատար ճյուղերում աշխատողների որակավորումը պետք է բարձր լինի տեխնիկայի զար-