շրջանների՝ նեոլիթից մինչև ուշ միջնադար։ Մեգալիթյան կառուցվածքներ կան Շամիրամում, Ոսկեվազում, Օշակսւնում, Ագարակում, կիկլոպյան բերդեր՝ Ավանում, Օրգովում։ Վաղ միջնադարի ճարտարապետական հուշարձաններից են Արշակունյաց թագավորների դամբարանը Ձորափում (IV դ.), Ագարակի, Ավանի, Եղվարդի, Փարպիի միանավ բազիլիկները (V ղ.), Աշտարակի Ծիրանավոր և Եղվարդի կաթողիկե եռանավ բազիլիկները (V–VI դդ.), Կոշի Ս. Ստեփանոս, Աշտարակի Կարմրավոր, Բյուրականի Արտավագիկ, Փարպիի Թարգմանչաց, Օշականի Մանկանոց, Արտաշավանի Ամենափրկիչ, Քարաշամբի և Աասունիկի խաչաձև գմբեթավոր եկեղեցիները (VII դ.), Եղվարդի Զորավոր բազմաբսիդ եկեղեցին (VII դ.), Արուճի կաթողիկեն և պալատական շենքերը (VII դ.)։ Հայ ճարտարապետության զարգացման հաջորդ շրջանին են պատկանում Բյուրականի Ս. Հովհաննես բազիլիկը (X դ.), Եղվարդի Աստվածածին եռահարկ եկեղեցին (XIV դ.), նշանավոր ճարտարապետական համալիրներ՝ Օհանավանքը (V–XIII դդ.), Ուշիի Ս. Սարգիս վանքը (X–XIII դդ.), Սաղմոսավանքը (XIII դ.), Տեղերի վանքը (XIII դ.), Ամբերդի ամրոցը (X–XIII դդ.)։ Ուշ միջնադարից պահպանվել են Աշտարակի կամուրջը (XVII դ.), Կարբիի Աստվածածին և Մուղնու Ս. Գևորգ եկեղեցիները (XVII դ.), Օշականի կամուրջը Քասաղ գետի վրա (XVIII դ.)։ Օշականում է գտնվում Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, որի վրա կառուցված եկեղեցին հիմնվել է V դ. և վերակառուցվել XVII, XIX, XX դդ.։
Տնտեսությունը։ 1950–60-ական թթ. ընդլայնվել ու հզորացել է գյուղատնտեսությունը։ Հողային ֆոնդը 66372 հա է, որից 32,8 հզ. հա (1972) օգտագործվում է գյուղատնտ. արտադրության համար (վարելահողեր՝ 8211 հա, բազմամյա տնկարգներ՝ 4632 հա, խոտհարքներ՝ 665 հա, անտառներ՝ 2100 հա ևն)։ Գերակշռողը այգեպտղաբուծությունն է։ Զարգացած են նաև հացահատիկային (3300 հա, հիմնականում՝ ցորեն), կերային բույսերի (մոտ 2760 հա), ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների (364 հա) մշակությունը։ Ոռոգելի է 25,3 հզ. հա, որից փաստական ոռոգվողը 15,5 հզ. հա է։ Ոռոգման հիմնական աղբյուրներն են Հրազդանը (Արզնի–Շամիրամ ջրանցքը) և Քասաղը՝ վտակների հետ միասին։ Զգալի են ոռոգելի տարածությունների ընդարձակման հնարավորությունները։ Զարգանում է կաթնամսաբրդատու անասնապահությունը։ 1972-ին շրջանում հաշվվում էր 16152 գլուխ խոշոր (որից 6183՝ կով) և մոտ 41070 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Առաջատար ճյուղ է նաև շերամապահությունը, որը տալիս է հանրապետության համանուն ճյուղի համախաղն արտադրանքի 15%-ը։ Արդ. ձեռնարկությունների համախառն արտադրանքի 1/3-ից ավելին տալիս է սննդի (40-ից ավելի ձեռնարկություն, հանրապետական նշանակություն ունի Աշտարակի գինու գործարանը), 1/4-ը՝ շինանյութերի արդյունաբերությունը (շինանյութերի արդյունահանում և երկաթբետոնե իրերի արտադրություն)։
Մնացած ճյուղերը (մետաղամշակում, փայտամշակում, թեթև արդյունաբերություն ևն) ունեն տեղական նշանակություն։ Արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացված է Աշտարակում։ Շրջանային նշանակության ձեռնարկություններ կան Օշականում, Կոշում, Կարբիում, Ոսկեվազում, Ագարակում, Փարպիում։ Խճուղային ճանապարհները մոտ 250 կմ են, որից ասֆալտե ծածկով՝ ավելի քան 200 կմ։ Շրջանը հատում են միութենական 3 (Երևան–Վերին Թալին–Լենինական, Սպիտակ–Ապարան–Էջմիածին, Աբովյան–Արզնի–Աշտարակ) և հանրապետական նշանակության 2 ավտոխճուղիներ։ Տեղական ավտոճանապարհներով բոլոր գյուղերը կապված են շրջկենտրոնի հետ։ Սովետական իշխանության տարիներին Ա. շ–ի բնակավայրերը բարեկարգվել են։ Տները նորակառույց են, քարակերտ, հաճախ բազմահարկ, կոմունալ հարմարություններով։ Էլեկտրական լուսավորությունը, ռադիոն, հեռուստատեսությունը, գազը մտել են բնակչության կենցաղի մեջ։ Բոլոր գյուղերն ունեն ջրմուղ, ապահովված են խմելու բարձրորակ ջրով։
Առողջապահությունը։Ա. շ–ում 1973-ին գործում էին 5 հիվանդանոց (Աշտարակ, Ոսկեվազ, Քասախ, Օշական, Կոշ)՝ 325 մահճակալով, 7 ամբուլատորիա և 20 բուժկայան՝ 280 բուժաշխատողներով։
Մշակույթը։ Ա. շ–ում 1972–73 ուս. տարում գործել են 26 հանրակրթական և 2 բաներիտ դպրոց (9,5 հզ. աշակերտ, 548 ուսուցիչ), 9 մանկապարտեզ և մսուր (739 երեխա), 19 գրադարան (200 հզ. կտոր գիրք). 22 ակումբ և մշակույթի տուն, ժողովրդական թատրոն, երաժշտական դպրոց (50 աշակերտ), 7 կինո։ Ա. շ–ում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանը, օպտիկա–մեխանիկական և ֆիզիկա–տեխնիկական լաբորատորիաները, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ու ֆիզիկական հետազոտությունների ինստ–ները, ինչպես նաև Պ. Պռոշյանի տուն–թանգարանը։ Ա–շ–ում աշխատում են բարձրագույն կրթությամբ մոտ 800 մասնագետ (որից ուսուցիչներ՝ 283, գյուղատնտեսության մասնագետներ՝ 150, ինժեներներ՝ 50, բժիշկներ՝ 62)։ 1962-ից 1972-ը (մինչև 1964-ը՝ նաև Թալինի և Ապարանի շրջանների համար) լույս էր տեսնում ՀԿԿ Աշտարակի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի օրգան «Արագած» թերթը, 1973-ից՝ «Աշտարակ»։
Աշտարակի շրջանի բնակավայրերը | |||
Բնակավայրի անվանումը |
Բնակավայրի տիպը |
Տնտեսությունների թիվը |
Բնակչության թիվը (1970) |
Ագարակ | գյուղ | 240 | 1195 |
Արագյուղ* | գյուղ | 152 | 712 |
Արտաշավան | գյուղ | 100 | 357 |
Անտառուտ | գյուղ | 37 | 186 |
Ավան | գյուղ | 142 | 615 |
Արուճ | գյուղ | 183 | 801 |
Բազմաղբյուր | գյուղ | 150 | 672 |
Բյուրական | գյուղ | 632 | 3216 |
Եղվարդ* | ավան | 1145 | 5558 |
Թղիթ* | գյուղ | 62 | 351 |
Լեռնարոտ | գյուղ | 69 | 298 |
Կարբի | գյուղ | 439 | 2217 |
Կոշ | գյուղ | 424 | 2004 |
Ձորափ | գյուղ | 253 | 1245 |
Մրգաշեն* | ավան | 209 | 1114 |
Նազրվան | գյուղ | 66 | 338 |
Նոր Գեղի* | գյուղ | 347 | 1740 |
Նոր Երզնկա* | ավան | 108 | 515 |
Շամիրամ | գյուղ | 130 | 711 |
Ոսկեհատ | գյուղ | 150 | 659 |
Ոսկեվազ | գյուղ | 750 | 3256 |
Սաղմոսավան | գյուղ | 40 | 273 |
Պռոշյան | ավան | 572 | 2709 |
Սարալանջ* | գյուղ | 54 | 330 |
Սասունիկ | ավան | 300 | 1724 |
Ուջան | գյուղ | 365 | 1820 |
Ուշի | գյուղ | 193 | 951 |
Փարպի | գյուղ | 356 | 1634 |
Քասախ | ավան | 340 | 1939 |
Քարաշամբ* | գյուղ | 73 | 429 |
Օհանավան | գյուղ | 253 | 1329 |
Օրգով | գյուղ | 87 | 376 |
Օշական | գյուղ | 1125 | 4502 |
* ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972-ի մարտի 15-ի որոշմամբ այս բնակավայրերը մտել են ՀՍՍՀ Նաիրիի շրջանի մեջ։ |
Գրկ․ տես Հայկական , Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը։