վորված արտասանություն (ոգումն, առովասություն, առասացություն, առերգություն և ասերգություն)։ Ինչպես մյուս ժողովուրդների, այնպես էլ հայերի Ա. ա. ծնունդով կապված է ժողովրդական բանահյուսությանը։ Ա. ա. զարգացման մի նոր աստիճանի է հասել հեթանոսական Հայաստանում՝ գուսան–վիպասանների թվելյաց երգերում, հելլենիստական թատրոններում կատարված եղանակավոր արտասանություններում և քրմերի ու քրմուհիների պաշտամունքային ասերգերում։ V դ. սկզբից, գրերի գյուտից հետո, հայկական իրականության մեջ ծաղկում է ազգային եկեղեցական թվերգը, որտեղ յուրովի դրսևորվեց Ա. ա.։ Միջին դարերում մշակվել է նաև եկեղեցական առոգանության գրավոր նշանների մի համակարգ (տես Խազեր), որը հիմնականում կիրառվել է մարգարեական գրքերում ու ավետարաններում։ Այդ նշաններից գլխավորները, որոնք ունեն քերականական–երաժշտական կրկնակի նշանակություն, հետևյալներն են. «միջակետ» (.), «ստորակետ»(,), «բութ» (՝) ու «վերջակետ» (:)՝ որպես նաև երաժշտական տրոհության նշաններ, «շեշտ» (՛) ու «պարույկ» կամ «հարցուկ» (՞)՝ որպես շեշտադրության նշաններ, և «սուղ» (°) ու «երկար» (՜)՝ որպես հատուկ տևողության նշաններ։ Գրկ. Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959։ Komitas, Die Armenische Kirchenmusik, «Sammelbände der Internationalen Musik-gesellschaf», Heft I, 1899.
ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ, հնչյունի, բառի, նախադասության ընդհանրացված արտասանություն։ Յուրաքանչյուր լեզու ունի իր Ա., որը հնարավորություն է տալիս ճիշտ հասկանալու բանավոր խոսքը։ Ա–յան հարցերով սկսել են զբաղվել վաղ ժամանակներից (Դիոնիսիոս Թրակացի, «Քերականական արվեստ», մ. թ. ա. II–I դդ.)։ Արտահայտության հիմնական միջոցներ են հնչերանգն ու շեշտը։ Հնչերանգը դրսևորվում է ամենատարբեր ձևերով, որոնցից կարևոր են պատմողականը (առանց որևէ նշանի), հարցականը (՞), հրամայականը (՛) և բացականչականը (՜)։ Որոշ լեզուներում (աֆրիկյան լեզուների մի մասում, չինարենում ևն) առատ է երաժշտական տարրը, որն արտահայտվում է արտասանության ժամանակ ձայնի ելևէջումներով և շեշտի տևականությամբ։
Ա–յան մեջ մեծ է շեշտի նշանակությունը, այն տարբեր լեզուներում տարբեր ձևերով է դրսևորվում։ Գոյություն ունեն բառական ե տրամաբանական շեշտեր։ Բառական շեշտն արտահայտում է շեշտվող վանկի ուժգնությունը, որը հայերենում կայուն–շարժական է, այսինքն՝ միշտ (բացառությամբ գրե՛թե, մա՛նավանդ և նման բառերի) դրվում է բառի վերջին վանկի վրա (տո՛ւն–տնե՛ր–տների՛), ռուսերենում՝ շարժական (вօдá-вóды, рукá-рýки), գերմաներենում՝ կայուն–անշարժ (Ménsch–«մարդ», ménschlich–«մարդկային», Ménschlichkeit–«մարդկայնություն»)։ Ի տարբերություն գերմանական և ռոմանական լեզուների շեշտի ուժգնության, ֆրանսերենում այն թույլ է արտահայտվում (հմմտ. ֆրանս. sabre «սուսեր», գերմ. säbel)։ Տրամաբանական շեշտը կարևոր դեր ունի ճիշտ ընկալման համար, օրինակ՝ ես տուն գնացի, ես տուն գնացի ևն, ուր նույն շարադասությամբ, բայց տարբեր առոգանությամբ արտահայտվել են երկու տարբեր երանգավորումով մտքեր։ Ա. թեև շատ դանդաղ, բայց ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Այդպիսի փոփոխություններ կան նաև հայերենի բարբառներում։ Դրանք դրսևորվում են և՛ հնչյունական համակարգում (օրինակ՝ է–ի քմայնացումը Վանի, Խոյի, Հաճընի բարբառներում, ա–ի շրթնայնացումը Բայազետի խոսվածքում), և՛ շեշտի վերջընթեր լինելու ու մեծ տևականության, և՛ նախադասությունների երանգների յուրահատուկ դրսևորումների մեջ։ Ա. կարող է ըմբռնվել առավել ընդհանուր իմաստով (ակցենտ), երբ որևէ լեզվով կամ բարբառով խոսող անձնավորություն իր մայրենի լեզվի կամ բարբառի ընդունված Ա–յան համապատասխան խոսում է մի այլ լեզվով կամ բարբառով (օրինակ՝ ֆրանսիացին՝ ռուսերեն, համշենցին՝ Լոռու խոսվածքով են)։
Գրկ. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների, Ե., հ. 3, 1957, հ. 6, 1971։ Աղայան Է., Լեզվաբանության ներածություն, Ե., 1967։ Մուրադյան Ա., Հունաբան դպրոցը և նրա դերը հայերենի քերականական տերմինաբանության ստեղծման գործում, Ե., 1971։
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԹԵՐԹ», միամսյա հանդես։ Լույս է տեսել 1881–84-ին, Երևանում։ Խմբագիր–հրատարակիչն էր Լ. Տիգրանյանը։ Բժշկական առաջին հանդեսն է հայ իրականության մեջ։ Տպագրել է ժամանակի ականավոր բժիշկների հոդվածները, թարգմանական նյութեր ռուսական և եվրոպական բժշկական հանդեսներից։ «Ա. թ.» տարածվել է Երևանում, Մոսկվայում, Թիֆլիսում, Իրանում, հայաբնակ այլ վայրերում։
«ԱՌՈՂՋԱՊԱՀԻԿ ԹԵՐԹ», բժշկա–սանիտարական մասսայական հանդես։ Հրատարակվել է 1903–05-ին, Թիֆլիսում։ Խմբագիրն էր Վ. Արծրունին։ Նպատակն էր ժողովրդի մեջ տարածել բժշկական և սանիտարա–հիգիենիկ գիտելիքներ։ Հանդեսին կից «Բժշկի զրույցներ» ընդհանուր խորագրով հրատարակվել են 35 անուն հանրամատչելի գրքույկներ։
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԱՀԿ), Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկություն, որի նպատակն է «աշխարհի բոլոր ժողովուրդների առողջության ամենաբարձր մակարդակի նվաճումը» (ԱՀԿ–ի կանոնադրության I հոդված)։ Հիմնադրվել է 1948-ի ապրիլի 7-ին (նշվում է որպես Առողջապահության համաշխարհային օր)։ 1971-ի տվյալներով ԱՀԿ–ի անդամ են 128 երկիր–անդամներ և 3 երկիր–աշխատակիցներ։ ԱՀԿ–ի խնդիրներն են. պայքարը հիվանդությունների դեմ, դրանց վերացումը (մալարիայի և բնական ծաղկի վերացման կամպանիաները), կարանտինային և հակահամաճարակային հսկողությունը, դեղորայքի միջազգային ստանդարտների մշակումը, թույլ զարգացած երկրներում առողջապահական ծառայությունների կազմակերպումն ու ազգային կադրերի պատրաստումը։ ԱՀԿ անց է կացնում կոնֆերանսներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, կազմակերպում տեղեկատու կենտրոններ։ Բյուջեի հիմն, աղբյուրները անդամ–երկրների անդամավճարներն են և կամավոր ներդրումները։ ԱՀԿ–ի կազմի մեջ են մտնում տեղական 6 կազմակերպություններ, որոնց գործադիր օրգանները տեղական
բյուրոներն են. Եվրոպական (բյուրոն Կոպենհագենում), Աֆրիկական (բյուրոն Բրազավիլում), Արևելյան Միջերկրածովյան (բյուրոն Ալեքսանդրիայում), Հարավ–Արևելյան Ասիայի (բյուրոն Նոր Դելիում), Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի (բյուրոն Մանիլայում) և Ամերիկայի (բյուրոն Վաշինգտոնում)։ Բարձրագույն օրգանը Առողջապահության համաշխարհային ասամբլեան է։ Նրա որոշումները կենսագործում է գործադիր կոմիտեն, որը կազմված է 24 անդամներից։ ԱՀԿ–ի կենտրոնական վարչական օրգանի՝ քարտուղարության և նրա գլխավոր դիրեկտորի նստավայրը Ժնևն է։
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, կազմակերպվել է որպես Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատ ՀՍՍՀ Հեղկոմի 1920-ի դեկտ. 22-ի №17 դեկրետով։ 1946-ին վերակազմվել է Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության։ Ա. մ– յան կազմի մեջ են մտնում, բուժկանխարգելիչ օգնության, մոր և մանկան բուժկանխարգելիչ օգնության, սանիտարա–ակահամաճարակային և IV վարչությունները, գիտության, կադրերի և ուսումնական հաստատությունների, բժշկական վիճակագրության, պլան–ֆինանսավորման, կապիտալ շինարարության, վարչա–տնտեսական, մատակարարման և այլ բաժիններ։ Ա. մ–յան ենթակայության տակ են գտնվում՝ Դեղատնային գլխավոր վարչությունը, «Հայբուժտեխնիկա» վարչությունը և մինիստրին կից՝ Բժշկական գիտական խորհուրդը։ Ա. մ. ղեկավարում է ՀՍՍՀ–ում գտնվող բուժկանխարգելիչ բոլոր հիմնարկ ձեռնարկությունների (բացառությամբ ռազմական և երկաթուղային բուժ, սանծառայությունների) գործունեությունը։ Նրան են ենթարկվում՝ բժշկական ուսումնարանները, Երևանի բժշկական, Բժիշկների կատարելագործման պետական ինստ–ները, Սրտաբանության և սրտային վիրաբուժության, Ն. Բ. Հակոբյանի անվ. ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների, Ա. Բ. Ալեքսանյանի անվ. համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության, Ք.Հ. Պետրոսյանի անվ. տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի, Ա. Հ. Հակոբյանի անվ. կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման, Ռ. Հ. Յոլյանի անվ. հեմատոլոգիայի և արյան փոխներարկման, Ն. Կ. Կրուպսկայայի անվ. մանկաբարձության և գինեկոլոգիայի, Ռենտգենոլոգիայի և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստ–ները և Ռադիացիոն կենսաբանության սեկտորը։
ՀՍՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսարներ են եղել՝ Ս.Ս. Համբարձումյանր (1920–22), Ս. Ս. Լազարևը (1922–25), Գ.Ս. Գարդաշյանը (1925–