գային համագումարը՝ գումարվում է 3 տարին մեկ անգամ։ Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքական ղեկավարությունն իրականացնում է Ազգային կոմիտեն, որն իր կազմից ընտրում է Ազգային գործադիր կոմիտե։ ԱԿԿ մինչև 1971-ը ունեցել է 22 համագումար։ Կուսակցության շարքերում ընդգրկված է շուրջ 20 հզ. աշխատավոր (1967-ին)։ ԱԿԿ ազգային նախագահն է Ռիչարդ Դիքսոնը, ազգային քարտուղարը՝ Լորենս Աարոնզը։ ԱԿԿ կենտրոնական օրգաններն են. «Տրիբյուն» («Tribune») շաբաթաթերթը, «Օստրեյլիան լեֆթ ռիվյու» («Australian Left Review») տեսական հանդեսը։
ԱՎՍՏՐԱԼԻԱՑԻՆԵՐ, 1. Ավստրալիայի բնիկները (աբորիգեններ)։ XVIII դ. վերջում նրանք տարաբնակված էին ամբողջ մայր ցամաքում։ Կազմված էին ավելի քան 500 ցեղերից (250–300 հզ.)։ Զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։ Ապրում էին տոհմա–համայնքային կյանքով։ 1788-ին սկսված եվրոպական գաղութացումն ուղեկցվեց բնիկների զանգվածային բնաջնջմամբ։ 1966-ին հաշվվում էր 40 հզ. աբորիգեն և նույնքան էլ խառնածին։ 2. Ազգ, Ավստրալիայի հիմնական բնակչությունը։ Ավելի քան 12 մլն. մարդ (1973)։ Ա. գրեթե բացառապես Անգլիայից, Շոտլանդիայից և Իռլանդիայից եկած վերաբնակիչների հետևորդներն են։ Առաջին վերաբնակիչները աքսորյալներն էին։ Կամավոր ներգաղթը ծավալվել է XIX դ. 20-ական թթ. և ավելի ուժեղացել «ոսկու տենդի» ժամանակաշրջանում (1851–61)։ Ա–ի համախմբումը որպես ազգի արագացավ XX դ. առաջին տասնամյակներին, երբ վերջնականապես ամրացավ երկրի ընդհանուր, ազգային էկոնոմիկան։ Ա–ի մշակույթը ձևավորվել է Բրիտանական կղզիներից եկած վերաբնակիչների մշակույթի հիման վրա։
Գրկ. Народы Астралии и Океании, М., 1956.
(նկ․) Ավստրալիացի աբորիգեն Առնհեմլենդրից:
ԱՎՍՏՐԻԱ (Österreich, ուշ լատ. Austria, <հին գերմ. Osterrichi – արևելյան երկիր), Ավստրիական Հանրապետություն (Österreichische Republik):
Բովանդակություն. | |
I. | Ընդհանուր տեղեկություններ |
II. | Պետական կարգը |
III. | Բնությունը |
IV. | Բնակչությունը |
V. | Պատմական ակնարկ |
VI. | Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպությունները |
VII. | Տնտեսա–աշխարհագրական ակնարկ |
VIII. | Առողջապահությունը |
IX. | Ժողովրդական կրթությունը |
X. | Գիտությունը և գիտական հիմնարկությունները |
XI. | Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը |
XII. | Գրականությունը |
XIII. | Ճարտարապետությունը |
XIV. | Կերպարվեստը |
XV. | Երաժշտությունը |
XVI. | Թատրոնը |
XVII. | Կինոն |
XVIII. | Հայերը Ավստրիայում |
I. Ընդհանուր տեղեկություններ
Պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Սահմանակից է հս–ում ԳՖՀ–ին ու Չեխոսլովակիային, արլ–ում՝ Հունգարիային, հվ–ում՝ Հարավսլավիային և Իտալիային, արմ–ում՝ Շվեյցարիային և Լիխտենշտեյնին։ Տարած. 83,8 հզ. կմ² է, բն. 7444 հզ. (1971-ի մայիս)։ Մայրաքաղաքը՝ Վիեննա։ Վարչականորեն բաժանվում է 9 նահանգների (հողերի)։
II. Պետական կարգը
Ա. ֆեդերատիվ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունը ընդունվել է 1920-ին (1929-ի և 1938–45-ի փոփոխություններով)։ Ընտրելու իրավունք ունեն 19 տարին բոլորած անձինք, ընտրվելու՝ 25 տարեկանից։ Պետության ղեկավարը՝ պրեզիդենտը, ընտրվում է 6 տարով՝ ընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ պառլամենտը, կազմված է 2 պալատից՝ Ազգային և Ֆեդերալ խորհուրդներից։ Գործադիր իշխանությունը կենսագործում է կառավարությունը (կանցլեր, փոխկանցլեր, մինիստրներ)։ Կանցլերին, իսկ նրա առաջարկությամբ նաև կառավարությաև մյուս անդամներին, նշանակում է պրեզիդենտը։ Կառավարությունը պատասխանատու է Ազգային խորհըրդի առջև։ Յուրաքանչյուր նահանգ (հող) ունի իր սահմանադրությունը և պառլամենտը (լանդտագ), կառավարությունը։
III. Բնությունը
Ա–ի մակերևույթի 3/4 կազմված է Արևելյան Ալպերի ծալքակոշտավոր և ծալքավոր երիտասարդ լեռնաշղթաներից, որոնք արմ–ում հասնում են 3300–3500 մ և ավելի (Գրոսգլոքներ՝ 3797 մ), արլ–ում՝ 2400 մ բարձրության։ Հվ–ում և հս–ում լեռներն ավելի ցածր են, աչքի են ընկնում մեծ թեքությամբ և խիստ կտրտվսւծությամբ։ Արևեւյան Ալպերին բնորոշ են երկայնակի ընդարձակ հովիտները (Ինն, Զալցախ, Էնս և այլ գետերի), իսկ արլ. նախալեռներին՝ գոգավորությունները (Գրացի, Կլագենֆուրտի են)։ Արլ–ում է Շտիրիաբուրգենլանդյան բլրապատ թեք հարթավայրը, հս–ում և հս–արլ–ում՝ Մյուլֆիրտել, Վալդֆիրտել, Վեյնֆիրտել ցածր լեռները (400–900 մ)։ Արևելյան Ալպերը կազմված են բյուրեղային թերթաքարերից և պալեոզոյան ապարներից։ Ա–ի արլ. մասը հարում է Վիեննայի ավազանի նեոգենի նստվածքներով լցված երիտասարդ իջվածքներին։ Օգտակար հանածոներից են նավթը, գազը, մագնեզիտը ևն։ Հայտնի են Բադեն և Բադ Իշլ հանքային ջրերը։ Կլիման հարթավայրերում ե նախալեռներում բարեխառն–ցամաքային է, արմ–ում՝ ավելի խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը –1°C–ից 4°C է, հուլիսինը՝ 15°C–ից 18°C։ Տարեկան տեղումները 500–900 մմ են, լեռներում՝ 1500–2000 մմ։ Լեռնային շրջաններում ձյունը մնում է 7–8 ամիս։ Ա–ի տերիտորիայի հիմնական մասը գտնվում է Դանուբի ավազանում, միայն ծայրագույն արևմուտքն է պատկանում Հռենոսի ավազանին։ Գլխավոր գետը Դանուբն է՝ Ինն, Էնս, Դրավա և Մորավա խոշոր վտակներով։ Գետերն աչքի
Վարչական բաժանումը (1969) | |||
Նահանգը (հողը) | Տարած․ (հզ. կմ²) |
Բնակչ. (հզ. մարդ, 1970) |
Վարչական կենտրոնը |
Բուրգենլանդ (Burgenland) | 4,0 | 263,3 | Այզենշտադ (Eisenstadt) |
Զալցբուրգ (Salzburg) | 7,1 | 398,9 | Զալցբուրգ (Salzburg) |
Կարինտիա (Kärent) | 9,5 | 525,0 | Կլագենֆուրտ (Klagenfurt) |
Ներքին Ավստրիա (Niederösterreich) | 19,2 | 1353,8 | Վիեննա (Wien) |
Շտիրիա (Steiermark) | 16,4 | 1189,1 | Գրաց (Graz) |
Վերին Ավստրիա (Oberösterreich) | 12,0 | 1221,2 | Լինց (Linz) |
Վիեննա (Wien) | 0,4 | 1643,1 | – |
Տիրոլ (Tirol) | 12,6 | 518,9 | Ինսբրուք (Innsbruck) |
Ֆորառլբերգ (Vorarlberg) | 2,6 | 277,7 | Բրեգենց (Bregenz) |