Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍԱԼՄԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Փսոու գետի ափին, շրջկենտրոնից 17 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, էստոնացիներ, վրացիներ, հույներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1882-ին։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1915-ին։

ՍԱԼՄԱՆԱՍԱՐ, Շուլմանուաշարեդ, Ասորեստանի թագավորներ։ Առավել հայտնի են․

Ս․ I, գահակալել է մ․ թ․ ա․ 1274–45-ին (այլ տվյալներով՝ մ․ թ․ ա․ 1280–61-ին)։ Մեծ Զաբի (Զավ) գետաբերանի մոտ, առևտր․ ուղիների խաչմերուկում, հիմնել է նոր մայրաքաղաք՝ Քալախը (Քալաք)։ Գահակալման առաջին տարիներին արշավել է հս․՝ Ուրուատրի երկրի ցեղային միությունների դեմ, գրավել ութ երկիր, ընկճել Հայկ․ լեռնաշխարհի հվ–ում գտնվող կուտիներին, այդտեղ հիմնել ասուրական գաղթավայրեր։ Օգտվելով Խեթական պետության և Եգիպտոսի միջև պատերազմից՝ ջախջախել է խեթերի դաշնակից Միտաննիի զորքը և նրան օգնության եկած խեթական և արամեական ջոկատները, կործանել Միտաննին։ Ա․ I-ի հաջողությունները հարկադրել են եգիպտ․ փարավոն Ռամզես II-ին և խեթական թագավոր Խատտուսիլի III-ին հաշտություն կնքել և դաշինք ստեղծել Ս․ I-ի դեմ։ Խատտուսիլի III Բաբելոնի քասիտական հարստության թագավորներին դրդել է հարձակվել Ասորեստանի վրա, սակայն Ս․ I ջախջախել է բաբելական զորքը և ամրապնդել իր դիրքերը հվ–ում։

Ս․ lll, գահակալել է մ․ թ․ ա․ 859/8-824-ին։ Հաջորդել է հորը՝ Աշուրնասիրպալ II-ին (Աշշուրնածիրապալ)։ Շարունակել է հոր նվաճողական քաղաքականությունը, կատարել 32 արշավանք։ Արլ–ում տիրել է Զամուա երկրին, ավարառության է ենթարկել Պարսուան և Մարաստանը, հվ–ում իրենից կախման մեջ է գցել Բաբելոնը, գրավել մինչև Պարսից ծոցն ընկած տարածքը, արմ–ում հաջողությամբ պատերազմել է Փոքր Ասիայի հվ–արլ․ և Հս․ Ասորիքի թագավորությունների դեմ, հասել է մինչև Կիլիկիա, իրեն ենթարկել Կարքեմիշը, Հալեպը և Սամալը։ Այնուհետև Ս․ III արշավել է Ասորիքի, Պաղեստինի և Փյունիկիայի մանր թագավորությունների հեգեմոն Դամասկոսի վրա։ 853-ին և 833-ին պարտության է մատնել Դամասկոսի և նրա դաշնակիցների զորքերին, սակայն չի կարողացել իրեն ենթարկել Դամասկոսը։ Իսրայելը, Տյուրոսը և Սիդոնը դարձել են Ասորեստանին հարկատու։ Ս․ III իր գահակալման ամբողջ ընթացքում հարկադրված էր պայքարել հս–ում՝ ուրարտ․ ռազմատենչ ցեղերի, նոր կազմավորվող և աստիճանաբար հզորացող Ուրարտու պետության դեմ։ Ասորեստանյան զորքերը Ա․ III-ի օրոք ար– շավել են Հայկ․ լեռնաշխարհ, գրավել են մի շարք քաղաքներ, պաաերազմել Ուրար– տուի արքաներ Արամեի և Մարդուր 1-ի դեմ։ Ուրարտուի աստիճանական ուժե– ղացումը Ասորեստանին կտրել է Փոքր Ասիայից, Հայկ․ լեռնաշխարհից և կարե– վոր հումքի այլ վայրերից, որը աստիճա– նաբար թուլացրել է Ասորեստանը։ Ս․ III Ասորեստանի տարածքը բաժանել է 26 նահանգի, որոնք կառավարել են փոխարքաները, ավարտել է դեռևս հոր ժամանակ սկսված զիկկուրատի կառուցումը։

Ս․ V, գահակալել է մ․ թ․ ա․ 726–722-ին, Թգլատպալասար III-ի որդին և հաջորդը։ Հոր կենդանության օրոք Հս․ Փյունիկիայի և Իսրայելի փոխարքան էր, որտեղ ճնշել է Եգիպտոսի դրդմամբ բռնկած ապստամբությունը։ Ս․ V թագավորել է նաև Բաբելոնիայում՝ Ուլուլայ անունով։ Շարունակել է հոր ներքին քաղաքականությունը․ հենվել է բանակի վրա, սահմանափակել է ստրկատերերի, խոշոր հողատերերի, քրմության և առևտրականների իրավունքները, վերացրել է Ասորեստանի և Բաբելոնիայի հին ու սրբազան քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները և ապահարկությունը։ Դա առաջ է բերել ավագանու, քրմության և արքայական ընտանիքի դժգոհությունը։ 724-ին արշավել է դարձյալ ապստամբած Փյունիկիա և Իսրայել, ջախջախել է Իսրայելի բանակը, պաշարել Տյուրոսը և Սամարիան։ Սամարիայի եռամյա պաշարումը մեծ զոհեր է խլել Ս․ V-ից։ Օգտվելով ռազմ. այդ անհաջողությունից՝ Ս․ V-ի հակառակորդները դավադրություն են կազմակերպել և գահընկեց արել նրան՝ գահ բարձրացնելով կրտսեր եղբորը՝ Սարգոն II-ին։

ՍԱԼՄԱՍԼՅԱՆ Արմենակ (10․12888, ք․ Միխալըճ, Բուրսա վիլայեթում–7․1․ 1971, Փարիզ), հայ մատենագետ։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1922)։ Նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանում (1900–06), ապա ուսանել ամեր․ Ռոբերտ կոլեջում (1906–11)։ 1911-ին մեկնել է Փարիզ, սովորել իրավաբանության համալսարանում (1911–1914)։ 1940–47-ին եղել է Փարիզի ազգային մատենադարանի արլ․ լեզուների բաժնի վարիչը, 1951-ից՝ Նուպարյան մատենադարանի տնօրենը։ Հայագիտական հոդվածներով թղթակցել է «Բյուզանդիոն», «Երևան», «Աշխարհ», «Բազմավեպ» և այլ պարբերականների։ 1946-ին լույս է տեսել Ս–ի «Հայկական մատենագիտություն» աշխատությունը, որի լրացված և ճշգրտված տարբերակը հրատարակվել է Երևանում, 1969-ին։ Այն ներառնում է հայագիտության բոլոր բնագավառներում օտար լեզուներով մինչ 1965-ը լույս տեսած հետազոտությունները։ 1968-ին Ս․ արժանացել է Երևանի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալին։

ՍԱԼՄԱՍՏ, Տարավնո (Զոլաչայ, Չուբաչայ), գետ Իրանում, Ուրմիա լճի ավազանում։ Երկարությունը մոտ 90 կմ է։ Սկիզբ է առնում Զագրոսի լեռների արմ․ լանջերից, հոսում հվ–արմ–ից հս–արլ․։ Վերին հոսանքում լեռնային արագահոս գետ է։ Հոսում է խորը ձորով, դուրս գալիս առափնյա հարթավայր, թափվում Ուրմիա լիճը։ Մնումը ձնաանձրևային է։ Հորդանում է գարնանը։

ՍԱԼՄԱՍՏ, Սաղամաս, քաղաք Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Զարեհավան գավառում, համանուն գետի ձախ ափին, Կապուտան (Ուրմիա) լճից 18–20 կմ արմ․։ IV դ․ հիշատակվում է Նոր Շիրական բդեշխության կազմում։ Մեծ Հայքի բաժանումից (387) հետո զավթել է Մասանյան Պարսկաստանը, VIII դ․ սկզբից՝ արաբ, խալիֆայությունը։ X դ․ սկզբին արաբ, նվաճողներից ազատագրվել և միավորվել է Վասպուրականի թագավորությանը։ Արծրունիները վերանորոգել են պարիսպները, ամրացրել շրջանաձև աշտարակներով (այժմ՝ ավերակ) և դարձրել իրենց ռազմակայանը՝ արլ․ սահմանում։ Թուրք–թաթար․ տիրապետության անկումից հետո Ս․ անցել է Մեֆյան Իրանին։ XIX դ․ սկզբին ուներ 1200 տուն բնակիչ (մեծամասամբ՝ հայեր)։ Զբաղվում էին զանազան արհեստներով, այգեգործությամբ, գինեգործությամբ ևն։ Քաղաքում կար երեք եկեղեցի (Ս․ Հովհաննես, Ս․ Թովմաս, Ս․ Գևորգ)՝ կից վարժարաններով։ Թուրքմենչայի պայմանագրով 1828–30-ին Ս–ի հայերի գերակշռող մասը գաղթել և բնակություն է հաստատել Ռուսաստանին միավորված Արևելյան Հայաստանում։ Մնացածները հիմնականում արտագաղթել են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այժմ Ս․ Իրանի համանուն մահալի (գավառ) կենտրոնն է։ Ս–ից ոչ հեռու պահպանվում են հին Զարեհավան քաղաքի ավերակները (մահմեդականներն անվանում են Քյոհնա–շահար)։

ՍԱԼՄԱՍՏԻ ԼԵՌՆԵՐ, Հայկական լեռնաշխարհում, Ուրմիա լճի և Արաքս գետի ջրբաժան շղթան։ Ձգվում է արմ–արլ․, Ուրմիա լճից հս․, Զագրոսի լեռների Մուրովա գագաթից դեպի արլ․ մոտ 90 կմ երկարությամբ, 2400 մ միջին բարձրությամբ։ Ալպիական ծալքավորության ծալքաբեկորավոր