Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կյանքի անարդարությունները, կոչ է արել մարդկային առողջ բանականության ու գիտության ուժով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունն ու շահամոլությունը, փառաբանել է կնոջ գեղեցկությունը, սերը։

Արաբ, գերիշխանության դեմ Սամանյանների մղած պայքարում կարևոր դեր էր հատկացվում ազգ․ լեզվին՝ պարսկ․, ուստի Ռ․ և իր միջավայրի բանաստեղծները, քաջ տիրապետելով արաբ․, գերադասել են ստեղծագործել պարսկ․։ Առաջինը Ռ–ի ստեղծագործության մեջ են հանդիպում մասնավի (պոեմ), քասիդ (ներբող), կիթա (հատված), ռուբայի արլ․ բանաստեղծական ձևերը։ Ռ–ի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտ․, նրա գրելաոճն ստացել է «ռուդաքիավար» (այլ կերպ՝ խորասանյան կամ թուրքեստանյան) անունը։


«ՌՈՒԴԵ ՊՐԱՎՈ» («Rude pravo», «Կարմիր իրավունք»), օրաթերթ։ Լույս է տեսնում 1920-ի սեպտ․ 21-ից, Պրագայում։ Չեխոսլովակիայի Կոմկուսի ԿԿ օրգան (մինչև 1921-ի մայիսի 18–ը՝ Չեխոսլովակիայի ս–դ․ բանվորական կուսակցության ձախ թևի օրգան)։ Չեխոսլովակիայի բուրժ․ հանրապետության շրջանում «Ռ․ պ> բազմիցս բռնագրավվել (1920–38-ին․ 5637 համար) կամ արգելվել է, ունեցել անլեգալ հրատարակումներ։ Ֆաշիստ․ Գերմանիայի օկուպացիայի տարիներին (1938–45) հրատարակվել է ընդհատակում։ Ունի շաբաթօրյա հավելված։ Պարգևատրվել է Հանրապետության (1955), Կ․ Գոտվալդի (1970), Հաղթական փետրվար (1973) շքանշաններով։ Թերթի հիմնադրման օրը Չեխոսլովակիայում նշվում է որպես մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության օր։


ՌՈՒԴԵՆԿՈ Բելա Անդրեևնա (ծն․ 1933), ուկրաինացի սովետական երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ ԱԱՀՄ ժող․ արտիստուհի (1960)։ 1956-ին ավարտել է Օդեսայի կոնսերվատորիան։ Բեմելը՝ 1955-ին, Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում։ 1956-ից Ուկր․ օպերայի և բալետի թատրոնի (Կին), 1973-ից Մեծ թատրոնի մեներգչուհի։ Դերերգերից են՝ Նատաշա Ռոստովա (Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն»), Լյուդմիլա (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Ռոզինա (Ռոսսինիի «Աևիլյան սափրիչ»), Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Լյուչիա (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»)։ Հանդես է գալիս նաև համերգներով։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1971), երգիչների միջազգային մրցույթի (1957, Թուլուղ, III մրցանակ) դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։


ՌՈՒԴԵՆԿՈ Ռոման Անդրեևիչ (1907– 1981), սովետական իրավաբան, արդարադատության իսկական պետ․ խորհրդական, սոցիալիստական աշխատանքի հերոս (1972)։ ՍՄԿԿ անդամ 1926 ից։ Ավարտել է Մոսկվայի իրավաբանական դպրոցն ու Համամիութենական իրավաբանական ակադեմիային առընթեր բարձրագույն իրավաբանական դասընթացները (1941)։ Դատախազության մարմիններում աշխատել է 1929-ից, 1944–53-ին՝ Ուկր․ ՍՍՀ դատախազ, 1953-ից՝ ՍՍՀՄ գլխ․ դատախազ։ 1956-ից եղել է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1961-ից՝ ԿԿ անդամ, ՍՄԿԿ XVIII–XXV համագումարների պատգամավոր, ՍՍՀՄ III–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Նյուրնբերգյան դատավարությունում հանդես է եկել որպես գլխ․ մեղադրող ՍՍՀՄ–ից։ Հումբոլդտի անվ․ (1960) և Պրագայի Կարլովի (1966) համալսարանների իրավաբանական գիտությունների պատվավոր դ–ր։ Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։


ՌՈՒԴԻՄԵՆՏԱՐ ՕՐԳԱՆՆԵՐ, ռուդիմենտներ (<լատ․ rudimentum – սաղմ, նախահիմք), մնացուկային օրգաններ, օրգանիզմի պատմական զարգացման ընթացքում հիմնական հատկությունները կորցրած օրգաններ։ Ռ․ о սկզբնավորվում են սաղմնային զարգացման ժամանակ, բայց լրիվ չեն զարգանում։ Ռ․ օ․ պահպանվում են անհատի ամբողջ կյանքի ընթացքում, ի տարբերություն ժամանակավոր (պրովիզոր) օրգանների, որոնք հատուկ են միայն սաղմերին։ Ռ․ օ․ տվյալ օրգանիզմների նախնիների մոտ զարգացած են եղել և կատարել ֆունկցիաներ, որոնք էվոլյուցիայի ընթացքում թուլացել կամ կորցրել են իրենց կենսական նշանակությունը։ Կենդանիների Ռ․ օ․ են՝ թռչունների փոքր ոլոքը, որոշ քարանձավաբնակ և փորող կենդանիների աչքերը (մանրախլուրդ, խլուրդ), կետանմանների մազածածկի և կոնքոսկրի մնացորդները։ Մարդու Ռ․ օ․ են պոչուկային ողերը, իրանի մազածածկը, ականջի մկանները, կույրաղիքի որդանման ելունը ևն։ Որոշ դեպքերում Ռ․ օ․ զարգանում են ամբողջությամբ, օրինակ կետանմանների լողակների ետին զույգը, հայտնի են դեպքեր, երբ մարդը ծնվում է ամբողջ մարմինը և դեմքը մազերով ծածկված։ Ռ․ օ․ հաստատում են օրգ․ աշխարհի պատմական զարգացումը և մարդու կենդանական ծագման ապացույցներից մեկն են։


ՌՈՒԴԻՍՏՆԵՐ (լատ․ Rudistae), յուրայում և կավճում ապրած երկփեղկանի փափկամորթների կարգ։ Ունեցել են մինչև 1,5 մ բարձրության անհավասարափեղկ խեցի, որը սովորաբար մի փեղկով ամրացել է ստորջրյա առարկաներին։ Ապրել են գաղութներով՝ տաք ծովերում և ոչ մեծ խորություններում։ Նշվում է մոտ 1000 տեսակ։ Ղեկավարող բրածոներ են վերին յուրայի և կավճի հասակի ապարների համադրման համար։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկփեղկանի փափկամորթների զարգացման ուղիների պարզաբանման գործում։ ՀՍՍՀ տարածքում կավճի հասակի նստվածքներում նույնպես նշվում է Ռ–ի առկայությունը։ Առաջացնում են ռուդիստային կրաքարեր Վեդի գետի ավազանում և այլ վայրերում։

ՌՈՒԴՆԵՎ Լև Վլադիմիրովիչ (1885-1956), սովետական ճարտարապետ․ Ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (1915)։ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի (1922–48) և Մոսկվայի ճարտ․ ինստ–ի (1948–52) պրոֆեսոր։ Մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրականացմանը («Հեղափոխության մարտիկներին» հուշարձանը Լենինգրադում, 1917 –19)։ Ռ–ի լավագույն գործերին բնորոշ են խոշոր, մոնումենտալացված ծավալների լակոնիկությունը, օրդերի մոդեռնացման ձգտումը։ Կառույցներից են․ Մոսկվայում՝ վարչական շենքեր Շապոշնիկովի փողոցում (1934 -38) և Ֆրունզեի առափնյակում (1938–55, երեքն էլ ճարտ․ Վ․ Օ․ Մունցի հետ), համալսարանի համալիրը Լենինյան բլուրներում (ճարտ․ Ա․ Ե․ Չեռնիշովի, Պ․ Վ․ Աբրոսիմովի, Ա․ Ֆ․ Խյրյակովի և ուրիշների հետ, 1949– 1953, նախագիծը՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), Բաքվում՝ Ադրբ․ ՍՍՀ Կառավարական տունը (Վ․ Օ․ Մունցի հետ, ավարտվել է 1952-ին), Վարշավայում՝ Մշակույթի և գիտության պալատը (հեղինակակիցների հետ, 1952 -55)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։

ՌՈՒԴՆԵՎ Սեմյոն Վասիլևիչ (1899-1943), Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) ժամանակ Ուկրաինայի օկուպացված տարածքում պարտիզանական շարժման կազմակերպիչներից և ղեկավարներից։ Գեներալ–մայոր, Սովետական Միության հերոս (ետմահու, 4․1․1944), ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1916-ին ձերբակալվել է հեղափոխական գործունեության համար։ Մասնակցել է Ձմեռային պալատի գրոհին (1917), Քաղաքացիական պատերազմին (1918–20)։ 1929-ին ավարտել է Ռազմաքաղ․ ակադեմիա, եղել է գնդի, բրիգադի կոմիսար։ 1941-ի աշնանը ղեկավարել է Սամիի մարզի պարտիզանական ջոկատը, որը միացել է Ս․ Կովպակի գլխավորած Պուտիվլի ջոկատին։ Ռ․ դարձել է միավորված ջոկատի, ապա խոշոր ռազմերթային միավորման կոմիսար։ 1942-ի սեպտեմբերից եղել է Ուկրաինայի ընդհատակյա Կ(բ)Կ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշան ներով։ Զոհվել է մարտում։

ՌՈՒԴՆԻ, քաղաք (1957-ից) Ղազախական ՍՍՀ Կաստանայի մարզում, Տոբոլ գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 114 հզ․ բն․ (1983)- Հիմնադրվել է 1957-ին