Կուրիլյան կղզիների հետ կապված է ծովային և օդային տրանսպորտով, մայր ցամաքի հետ՝ Վանինո Խոլմսկ երկաթուղակիր լաստանավով։
1980–81 ուս․ տարում մարզում կար 278 հանրակրթական դպրոց, 15 պրոֆտեխ․ ուսումնարան. 10 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, մանկավարժական ինստ․ (Յուժնո–Սախալինսկում)։ 1980-ին Ս․ մ–ում կար 300 մասսայական գրադարան, 302 ակումբային հիմնարկ. 468 կինոսարք, ԳՀԻ–ներ։ Ունի մարզային դրամատիկ թատրոն։ Լույս է տեսնում մարզային 3 թերթ։ 1980-ին մարզի 95 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 3183 բժիշկ։ Կան առողջարաններ և ջերմուկաբուժ առողջավայրեր։
ՍԱԽԱՐԱԶ, ինվերտազ, հիդրոլազների խմբի ֆերմենտ. սախարոզը ճեղքում է գլյուկոզի և ֆրուկտոզի։ Պարունակվում է աղիքահյութում, ուղեղում, լեյկոցիտներում, բույսերում և միկրոօրգանիզմներում։ Ակտիվ գործում է թթվային միջավայրում։
ՍԱԽԱՐԻՆ, O–սուլֆաբենզոյաթթվի իմիդ։ Անգույն, քաղցրահամ (շաքարից քաղցր են 400–500 անգամ) բյուրեղներ են։ Մոլ․ զանգվածը՝ 183,25։ Հալ․ ջերմաստիճանը՝ 224–226°C։ Վատ է լուծվում ջրում (1։250) և սպիրտում (1։40)։ Արդյունաբերության մեջ ստացվում է Օ–տոլուոլսուլֆամիդի օքսիդացմամբ։ Օգտագործվում է տարբեր արտադրանքների (օրինակ, ատամի քսուքների) քաղցրացման համար։ Նախկինում Ս․ որպես շաքարին փոխարինող, տրվել է շաքարախտով հիվանդներին։ Ս․ օրգանիզմում չի յուրացվում և արտազատվում է մեզով։
ՍԱԽԱՐՈԶ, ե ղ ե գ ն ա շ ա ք ա ր կ ա մ ճ ա կ ն դ ե ղ ա շ ա ք ա ր, կարևորագույն երկշաքարներից է։ Պարունակվում է բոլոր ֆոտոսինթեզող բույսերում։ Անգույն, ջրում լավ լուծվող բյուրեղներ են․ հալման ջերմաստիճանը՝ 184—185°C։ Թթուների կամ սախարազ ֆերմենտի ազդեցությամբ հեշտությամբ հիդրոլիզվում է գլյուկոզի և պտղաշաքարի:Ս ածխաջրերի ամենահեշտ յուրացվող և կարևորագույն տրանսպորտային ձևն է բույսերում (ֆոտոսինթեզի ժամանակ տերևներում առաջացած Ս. տեղափոխվում է սերմերլ արմատներ, պալարներ, սոխուկներ, որտեղ հեշտությամբ վերածվում է օսլայի կամ ինուլինի)։ Ս. շաքարեղեգնի հյութից ստացել են դեռևս հին աշխարհի երկրներում (Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոս)։ Այժմ բարեխառն գոտում Ս. հիմնական աղբյուրը շաքարի ճակնդեղն է։ Ս. լայնորեն օգտագործվում է սննդի և մանրէաբանական արդյունաբերության մեջ․ հումք է ծառայում սպիրտների, ացետոնի, քացախա- և կաթնաթթվի արտադրության համար։ Ս. կենցաղային անվանումն է շաքար։
ՍԱԽԻԵՎ Ալեքսանդր Սերգեյի [17(30)12․ 1909, Վլադիկավկազ], մեքենաշինության բնագավառի հայ սովետական գիտնական։ ՌՍՖՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1952)։ Ավարտել է Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների (1930) և քիմ․ մեքենաշինության (1932) ինստ–ները։ 1942-ից աշխատում է Մոսկվայի տարրօրգանական միացությունների քիմիայի և տեխնոլոգիայի ինստ–ում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են սիլիցիում–օրգանական միացությունների, տետրաէթիլ կապարի արտադրական ստացման եղանակների մշակմանը։ Հեղինակ է ավելի քան 150 գյուտերի և արտոնագրերի, որոնց մի մասը ներդրվել է արտադրության մեջ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՍԱԽՅԱՆՈՎԱ Լարիսա Պետրովնա (ծն․ 1930), բալետի բուրյաթ սովետական արտիստուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1963)։ 1937–42-ին և 1945–46-ին սովորել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ 1946-ից՝ Բուրյաթ. օպերայի և բալետի թատրոնի (Ուլան Ուդե) մենապարուհի։ Հանդես է եկել ժամանակակից և դասական խաղացանկի հիմնական դերապարերով՝ Սյուիմբիկե (Յարուլինի «Շուրալե»), ժիզել (Ադանի «ժիզել»), Օդետա–Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Անգարա (Կնիպպերի և Յամպիլովի «Գեղեցկուհի Անգարան», Գլինկայի անվ․ ՌՍՖՍՀ պետ․ մրցանակ, 1972)։ 1966-ից ղեկավարում է Ուլան Ուդեի պարարվեստի ուսումնարանը։ Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։ ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՍԱԽՆՈՎՍԿԻ Վասիլի Գրիգորևիչ (1886– 1945), սովետական ռեժիսոր, թատերագետ, մանկավարժ։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1938)։ Արվեստագիտության դ–ր (1939)։ 1910-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1912-ին դասավանդել է Ֆ․ Ֆ․ Կոմիսարժևսկու ստուդիայում (Մոսկվա, 1914-ից՝ Վ․ Ֆ․ Կոմիսարժևսկայայի անվ․ թատրոն), եղել է ռեժիսոր–մանկավարժ։ 1919-ին մասնակցել է Ցուցադրական թատրոնի կազմակերպմանը, եղել ղեկավարը։ 1922–26-ին՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնի, Կոմեդիայի թատրոնի (նախկինում Կորշի թատրոն), Ս–ի նախաձեռնությամբ նորից բացված (1924) Կոմիսարժևսկայայի անվ․ թատրոնի ռեժիսորը և գեղարվեստական ղեկավարը։ 1926-ից՝ ՄԳԱԹ–ի ռեժիսոր, 1932-ից՝ դիրեկտորի տեղակալ, 1937-ից՝ գեղմասվար, 1943-ից՝ գեղարվեստա–ռեժիսորական կոլեգիայի անդամ։ Լավագույն բեմադրություններից են՝ Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», Շիլլերի «Դոն Կառլոս», «Մեռած հոգիներ» (ըստ Գոգոլի, գեղարվեստական ղեկ․՝ Կ․ Մտանիսլավսկի), «Աննա Կարենինա» (ըստ Լ․ Ն․ Տոլստոյի, Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի հետ)։ 1926-ից զբաղվել է մանկավարժությամբ (Գեղարվեստական գիտությունների պետ․ ակադեմիա)։ 1933-ից գլխավորել է Թատերարվեստի պետ․ ինստ–ի ռեժիսորական ֆակուլտետը և ռեժիսուրայի ամբիոնը, 1943-ից՝ Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի անվ․ դպրոց–ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՍԱԾԻԼ, մատղաշ բույսեր, որոնք սովորաբար աճեցնում են ծածկած գրունտում և ապա սածիլում մշտական տեղում։ Օգտագործվում է բանջարաբուծության, պտղաբուծության, ծաղկաբուծության, անտառաբուծության մեջ, ինչպես նաև մի քանի տեխ. բույսերի մշակման ժամանակ։ Առավել տարածված է բանջարաբուծության մեջ։ Սածիլումը (սածիլման մեթոդ) հնարավորություն է տալիս կրճատել բույսերի վեգետացիայի շրջանը բաց գրունտում, կարճատև ամառ ունեցող գոտիներում աճեցնել երկար վեգետացիայի շրջան ունեցող արժեքավոր կուլտուրաներ և սորտեր, ստանալ բանջարեղենի վաղ բերք, տնտեսել ցանքանյութը (սածիլելիս 3-5 անգամ ավելի քիչ սերմ է պահանջվում քան գրունտում ցանելու դեպքում): Բաց գրունտի համար Ս–ները աճեցնում են ջերմոցներում, տաքացվող թաղանթապատ ջերմատներում, սածիլանոցներում, թունելային և քանդովի–փոխադրական թաղանթապատ կառույցներում։ Փակ գրունտի համար (ձմեռային և գարնանային ջերմատներում) Ս–ները աճեցնում են թաղարներում (10 x 10 կամ 12x12 սմ), դարակավոր և գրունտային ձմեռային ջերմատներում։ Հունվար–փետրվար ամիսներին ջերմատներում աճեցվող Ս–ների համար կիրառվում է լրացուցիչ էլեկտրական ճառագայթում։ Այս դեպքում արագանում է արտադրանքի ստացումը 7–15 օրով, բարձրանում բերքատվությունը՝ վարունգինը՝ 15–20, լոլիկինը՝ 20–30%-ով։ Մարտ–ապրիլ ամիսներին թաղանթա– և ապակեպատ ջերմատներում տնկելու համար Մ–ներն աճեցնում են թաղարներում (8x8 կամ 10Х10 սմ)՝ առանց լրացուցիչ ճառագայթման։ Վարունգի, դդմիկի, վաղ սպիտակագլուխ կաղամբի, ծաղկակաղամբի, սմբուկի, տաքդեղի և բոստանային բույսերի սերմերը ցանում են թաղարներում, լոլիկինը և սալպթինը՝ սկզբում ցանքի արկղերում, իսկ առաջին իսկական տերևի փուլում՝ վերատնկում (սածիլում) են թաղարներում։ Միջահաս և ուշահաս կաղամբի սորտերի, նեխուրի, սոխի Ս–ները աճեցնում են առանց թաղարների, անմիջապես ջերմոցի, ջերմատների գրունտում։ Բարձրորակ Ս–ներ ստանալու համար անհրաժեշտ է բույսին ապահովել սննդարար միջավայրով (հողախառնուրդ, հիդրոպոնիկայում՝ լուծույթ), սերմերը ախտահանել, կազմակերպել պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ ևն։ Ս–ները մինչև բաց գրունտում տնկելը կոփում են ցածր ջերմաստիճանի պայմաններում (գիշերը՝ խոնավ եղանակին մոտ – 14°C), չափավոր ջրում, սնուցում ֆոսֆոր–կպլիումական պարարտանյութերով, իսկ ջերմոցներում բարելավում են նաև լույսի ռեժիմը, սածիլումից 5–7 օր առաջ՝ հանելհվ ջերմոցների շրջանակները։
ՍԱԾԻԼԱՏՆԿԻՉ ՄԵՔԵՆԱ, գյուղատնտեսական մեքենա» նախատեսված է ծխախոտի, բանջարանոցային, ձիթատու–եթերատու․ և այլ բույսերի սածիչները հողում տնկելու համար։ Տարբերում են կախովի և կցովի Ս․ մ–ներ՝ երկշարք, քառաշարք, վեցշա[ւք տիպերի։ ՍՍՀՄ–ում կիրառվում են միայն կախովի Ս․ մ–ներ, ագրեգատա–